Մարինա Ահմեդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Ահմեդովա
ռուս.՝ Марина Магомеднебиевна Ахмедова
Ծնվել է1977[1][2]
ԾննդավայրՏոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
Քաղաքացիություն Ռուսաստան
ԱնդամակցությունՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդ
 Marina Akhmedova Վիքիպահեստում

Մարինա Մագոմեդնեբիևնա Ահմեդովա (ռուս.՝ Марина Магомеднебиевна Ахмедова, 1977[1][2], Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող և լրագրող։ Երկու անգամ պարգևատրվել է լրագրության բնագավառում «Կայծ» մրցանակով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդովան 2018 թվականին

Մարինա Ահմեդովան ծնվել է Տոմսկում։ Ընտանիքն ապրել է փայտե տանը[4]։

Կրթությամբ բանասեր և լեզվաբան է[5]։ Անտուն կենդանիների պաշտպան է։ Տեղափոխվելով Մոսկվա՝ սովորել և աշխատել է մի փոքր հրատարակչական ընկերությունում, որը բժշկական թերթ էր թողարկում բժիշկների և հիվանդների համար։ Բժշկական թերթի խմբագիրը նրան առաջադրանքի է ուղարկել՝ նկատելով իր գրողի տաղանդը։ Դրանից հետո Մարինա Ահմեդովան աշխատել է կեղծանվամբ և սեքսի մասին բազմաթիվ հոդվածներ է գրել[6]։

Մ. Ահմեդովան լրագրության մեջ աշխատանքը շարունակել է «Ընկերության գաղտնիքը» հրատարակչատանը։ Հետագայում 2017 թվականին «Ռուս լրագրող» ամսագրի վերագործարկումից հետո եղել է ռեպորտաժների բաժնի հատուկ թղթակից և գլխավոր խմբագրի տեղակալ[7]։

Իր հոդվածներում Մարինա Ահմեդովան անդրադառնում է բարդ թեմաների, այդ թվում՝ Դաղստանում պատվի սպանությանը, Կովկասում ահաբեկչությանը[8] և թմրամոլությանը[9]։

Մարինա Ահմեդովան որպես ռազմական թղթակից 2014-2015 թվականներին այցելել է Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության գոտի[10][11]։

Լրագրությունից բացի զբաղվում է նաև գրական գործունեությամբ։ Պատմվածքների և վեպերի հեղինակ է։ Նրա որոշ գրքեր թարգմանվել են լիտվերեն[12]։

2015 թվականի օգոստոսին Մարինա Ահմեդովայի «Ուկրաինայի դասերը» ռեպորտաժների ժողովածուն ներառվել է Ուկրաինայի տարածքում արգելված գրականության ցուցակում[13]։

2018 թվականի սկզբին Նատալյա Պոկլոնսկայային մեղադրել է հեղինակային իրավունքների խախտման մեջ, քանի որ նա իր հարցազրույցների ժողովածուն թողարկել է առանց հեղինակների և հրատարակիչների հետ համաձայնեցնելու[14]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանրային միտք» մրցանակի դափնեկիր, 2014[15]։
  • 2 «Կայծ»-ի դափնեկիր (լրագրության մրցանակ), 2012 և 2013 թվականներ[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Staňková B. Ženskij vzgljad na vojnu (M. Achmedova, Ženskij čečenskij dnevnik): Bakalářská diplomová práceBrno: 2015.
  2. 2,0 2,1 Сводный электронный каталог библиотек Беларуси
  3. «Марина Ахмедова». readly. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  4. «Марина Ахмедова. Я контактировала с трупами». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Селфи на фоне беды
  6. Чанцев А. — Интервью (2012 թ․ հունիսի 28). «Марина Ахмедова: «Правда часто звучит циничней лжи»». Частный корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  7. Литературный девичник
  8. М. Ахмедова (2015 թ․ դեկտեմբերի 17). «Я не хочу убивать свою дочь». Эксперт Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  9. Убить Крокодила в себе
  10. Данилова А. — Интервью (2015 թ․ մարտի 18). «Марина Ахмедова: Я могу защищать только диктофоном». Эксперт Online. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  11. Марина Ахмедова «Спектр. Пресс»
  12. Леннон Э. — Интервью (2012 թ․ մարտի 5). «Марина Ахмедова: «Смерть не выбирают, поэтому главное – чтобы за руку кто-то держал»». Частный корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  13. Патриотическая цензура
  14. Поклонскую, издавшую книгу со своими интервью, обвинили в нарушении авторских прав NEWSru.com, 09.02.2018
  15. «Давид, повергший Голиафа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. «Лауреат двух «Искр»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. «ОБЪЯВЛЕНЫ ФИНАЛИСТЫ «РУССКОГО БУКЕРА»-2012». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Ահմեդովա» հոդվածին։