Jump to content

Մարինացված վարունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինացված վարունգ
Ռուսական խոհանոց, Եվրոպական խոհանոց և American cuisine?
Տեսակսննդամթերք
Ենթատեսակfruit vegetable?, թթու դրած բանջարեղեն, cucumber? և preserved food?
Հիմնականcucumber?, Քացախ և brine?
Վիքիպահեստում

Մարինացված վարունգ, պահածոյացված բանջարեղեն, որը պարտադիր պարունակում է քացախաթթու, որն ապահովում է կնսերվացիոն ազդեցություն թթվի պատրաստման գործընթացում։ Թթու վարունգը պատրաստվում է վարունգի վրա մարինադ լցնելով, որին հաջորդում է պաստերիզացումը։

Պատմականորեն վարունգը եղել է ամենատարածված թթու մթերքը։ Ռուսաստանում վարունգը հայտնվել է Իվան Ահեղի օրոք, բայց այստեղ այն համարվել է անհամ, ուստի սկսել են աղ ու թթու դնել։ Այս մեթոդը օգնել է պահպանել բերքը ձմռան համար։ Շատ դարեր վարունգը պատրաստել էին տակառներում, մինչև որ 19-րդ դարի սկզբին Նիկոլաս Ապերտը հայտնաբերել է վարունգը տարաների մեջ պահելու եղանակը։ Այդ ժամանակից ի վեր թթու վարունգները պահում են ապակե տարաների մեջ։

Մարինացված վարունգները, կախված քացախաթթվի կոնցենտրացիայից, լինում են.

  • թույլ թթվայնության — 0,4 %
  • միջին թթվայնության — 0,6 %
  • թթու — 0,61-0,9 %

Արդիականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահածոների ժամանակակից արտադրողները սպառողներին առաջարկում են թթու վարունգի լայն տեսականի։

Բնութագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քացախաթթուն սեղանի աղի հետ համատեղ ճնշում է միկրոֆլորայի կենսագործունեությունը, որոնք հանգեցնում են թարմ բանջարեղենի փչացմանը, սակայն փոքր քանակությամբ այն վնասակար ազդեցություն չի ունենում մարդու օրգանիզմի վրա։
  • Թթվային միջավայրը կանխում է կալցիումի աղերի առաջացումը, որոնք նստում են հոդերի վրա և հիմք են հանդիսանում օստեոխոնդրոզի զարգացման համար։

2020 թվականին գիտնականները հաստատել են ավանդական սիչուան թթու վարունգի օգուտները ատամների քայքայման դեմ պայքարելու համար։ Դրանցից առանձնացվել է Lactobacillus plantarum K41 մանրէի մի շտամ, որն ուժեղ արգելակող ազդեցություն է ցուցաբերել հիմնական կարիեսային Streptococcus mutans բակտերիայից բիոշերտի ձևավորման դեմ[1]։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինացված վարունգը հակացուցված է սուր հեպատիտի և խոլեցիստիտի, հաստ աղիքի բորբոքային պրոցեսների սրման և ստամոքսի արտազատման ֆունկցիայի նվազման դեպքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Zhang G.; et al. Inhibition of Streptococcus mutans Biofilm Formation and Virulence by Lactobacillus plantarum K41 Isolated From Traditional Sichuan Pickles(անգլ.) // Frontiers in Microbiology. — 2020. — Т. 11. — С. 774. — doi:10.3389/fmicb.2020.00774

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hans-Joachim Rose: Die Küchenbibel. Enzyklopädie der Kulinaristik. Tre Torri, Berlin 2007, ISBN 3-937963-41-3. (S.350)