Մարիթ Միքելսփլաս
| Մարիթ Միքելսփլաս | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | դահուկորդ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1965[1] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
| Հասակ՝ | 172 սանտիմետր |
| Քաշ | 57 կգ |
Մարիթ Միքելսփլաս (նորվ.՝ Marit Mikkelsplass, փետրվարի 22, 1965[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնուհի։
Աշխարհի գավաթում Մարիթը առաջին անգամ ելույթ է ունեցել 1985 թվականին, իսկ արդեն 1997 թվականի հունվարին տարել է իր առաջին հաղթանակը աշխարհի գավաթում։ Աշխարհի գավաթում ունի ընդամենը 2 հաղթանակ[2]։ Մարիթի լավագույն ձեռքբերումը աշխարհի գավաթում եղել է 1997 թվականից 1998 թվականների մրցաշրջանում գրավելով 5-րդ տեղը։
1988 թվականի Կալգարիում տեղի ունեցած օլիմպիական խաղերում նվաճել է արծաթ, էստեֆատ ձևում, բացի այդ մասնակցություն է ունցել նաև երկու այլ մրցավազքերում՝ 10 կմ դասականա մրցավազքում գրավել է 15-րդ տեղը, 20 կմ մրցավազքում գրավել է 2-րդ տեղը։
1994 թվականին Լիլեհամերում տեղի ունեցած օլիմպիական խաղերում կրկին նվաճել է արծաթե մեդալ 30 կմ դասական մրցավազքում, ինչպես նաև 15 կմ մրցավազքում զբաղեցրել է 14-րդ տեղը։
1998 թվականին Նագանոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերում նվաճել է իր երրորդ օլիմպիական արծաթը, էստեֆատ ոճում, բացի այդ 15 կմ դասական մրցավազքում զբաղեցրել է 5-րդ տեղը, 30 կմ մրցավազքում 14-րդ և 9-րդ տեղը։
Իր կարիերայի ընթացքում մասնակցել է չորս օլիմպիական խաղերի, որոնցում նվաճել է երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=40224
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||