Մարիթ Բյորգեն
Մարիթ Բյորգեն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1] |
Մականուն(ներ)՝ | The Iron Lady[2] |
Մասնագիտացում՝ | դահուկորդ և մարզական մեկնաբան |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 21, 1980[3][1][4] (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տրոնհեյմ, Նորվեգիա |
Մարիթ Բյորգեն (նորվ.՝ Marit Bjørgen, մարտի 21, 1980[3][1][4], Տրոնհեյմ, Նորվեգիա, Թրոնհեյմ), նորվեգացի դահուկորդուհի, օլիմպիական ութակի չեմպիոն, 15 մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում, որը ռեկորդ է, և 18 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և սա նույնպես ռեկորդ է, Նորվեգիայի բազմակի չեմպիոն է։ Քառակի անգամ նվաճել է Աշխարհի գավաթը 2004/05, 2005/06, 2011/12 և 2014/15 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիթ Բյորգենը դահուկավազքով սկսել է զբաղվել 7 տարեկանից սկսած։ 1999 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ նրա նորամուտը աշխարհի գավաթի մրցափուլերում։
2000 թվականին 1 ոսկե և 4 արծաթե մեդալ է նվաճել Ռոտերդամում կայացած Աշխարհի անվաչմուշկային առաջնությունը, իսկ Նորվեգիայում հաջորդ տարի տեղի ունեցած առաջնությունում հաղթել է ևս մեկ ոսկե մեդալ։
2005 թվականին ճանաչվել է Նորվեգիայի լավագույն սպորտսմենուհի։
Հանդիպում է նախկինում հայտնի նորվեգացի երկամարտիստ, օլիմպիական երկակի չեմպիոն Ֆրեդ Բյորր Լունդբերգի հետ։ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին նրանք որդի ունեցան։
Աշխարհի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիթ Բյորգենն սկզբնապես հանդես էր գալիս սպրինտ մարզաձևում, և յոթ անգամ դառնալով չեմպիոն բավական եղավ, որպեսզի նա զբաղեցնի երկրորդ հորիզոնականը 2003/04 թվականների Աշխարհի դահուկավազքի գավաթի առաջնությունում։ Եվ արդեն, 2004/05 մրցաշրջանում նա դարձավ փորձառու դահուկավազորդ։
2006 թվականի մարտի 19-ին Սապորոյում Մարիթ Բյորգենն նվաճեց իր երկրորդ Աշխարհի գավաթը։ Բյորգենն գլխավորում էր աշխարհի գավաթը 66 միավորով, և առաջ անցավ կանադացի Բեքքի Սքոթից մրցաշրջանի վերջնական՝ 2 x 7.5 կմ հետապնդում (սկիատլոն) մարզաձևում։ Սքոթը պետք է հաղթեր մրցավազքը, որպեսզի նվաճեր գավաթը, իսկ Բյորգենը պետք է ութերորդ հորիզոնականից ցածր տեղ չզբաղեցներ։ Սքոթը հաղթեց մրցավազքը, բայց Բյորգենը եզրափակչին հասավ չորրորդը և հաղթեց բյուրեղյա գլոբուսը 1036 միավորով։ Սքոթը ուներ 1020 միավոր։ Բյորգենն նաև հաղթեց մրցաշրջանի սպրինտ մարզաձևում, 6 միավորով առաջ անցավ նորվեգացի Էլլա Իյոմելիյից, և 2005/06 մրցաշրջանը դարձրեց չորրորդ մրցաշրջանը, որում Բյորգենն դարձավ չեմպիոն։

2005/2006 մրցաշրջանի ընթացքում նա ութ անգամ բարձրացել է պատվո հարթակ, որոնցից վեցը առաջին տեղում, մեկը երկրորդ և մեկն էլ երրորդ տեղով։ Բյորգենն եզրափակել է մրցափուլերը պատվո հարթակի վրա 70 անգամ, որոնցից 46-ը առաջին տեղով, 13 երկրորդ և 11 երրորդ։ Նա 22 հաղթանակ տոնել է սպրինտում, որը նրա առավել հաջողակ մարզաձևն է։ Նրա այս հաղթանակներից 7-ը եղել են 2003/04 մրցաշրջանում, և վերջին մի քանի տարիներին նրանք նվազել են, մինչդեռ նրա արդյունքները բարելավվել են այլ մարզաձևերում։ Նա իննը անգամ հաղթել է 10 կմ և յոթ անգամ հետապնդում մարզաձևերում։ Նա մնացած չորս հաղթանակները գրանցել է ավելի երկար տարածություններում՝ (30 կմ և Վասալոպետում)։ 2004/05 մրցաշրջանում նա հաղթեց բոլոր տիտղոսները, և կրկին 2005/06 մրցաշրջանում նվաճեց տիտղոս՝ սպրինտում և ընդհանուր հաշվարկում։
2015 թվականին Բյորգենն առաջին անգամ իննը փորձերից հետո նվաճեց Տուր դե Սքին հաղթելով աշխարհի չեմպիոն և հայրենակից Թերեզա Յոհաուգին, առաջ անցնելով նրանից ավելի քան մեկ ու կես րոպե[5]։
Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիթ Բյորգենն Աշխարհի առաջնություններում նվաճել է 18 ոսկե մեդալ, որոնցից 12-ը անհատական մարզաձևերում։ 2003 թվականին նա առաջին անգամ ոսկե մեդալ նվաճեց Վալ դի Ֆեմեյում անցկացվող Աշխարհի առաջնությանը, որտեղ նա նաև նվաճեց արծաթե մեդալ՝ 4 × 5 կմ էստաֆետում։ 2005 թվականին Օբերստոդոֆում նա նվաճեց երեք մեդալ՝ դասական և թիմային սպրինտ 30 կմ, ինչպես նաև 4 × 5 կմ էստաֆետում։ Նա նաև նվաճեց արծաթե մեդալ 7,5+7,5 կմ հետապնդում (սկիատլոն) մարզաձևում և բրոնզ 10 կմ ազատ ոճում։ 2007 թվականին Սապորոյում անցկացվող Աշխարհի առաջնությանը հաղթում է երկու բրոնզե մեդալ թիմային սպրինտում (Աստրիդ Յակոբսենի հետ միասին) և 4 × 5 կմ։ 2011 թվականին Հոլմենկոլենում նա հաղթում է անհատական սպրինտում, հետապնդում (սկիատլոն), դասական 10 կմ, էստաֆետ 4×5 կմ և արծաթե մեդալ նավճում 30 կմ ազատ ոճում։ 2013 թվականին Վալ դի Ֆեմեյում հաղթում է անհատական սպրինտում, հետապնդում (սկիատլոն), էստաֆետ 4×5 կմ, 30 կմ և արծաթե մեդալ նվաճում 10 կմ ազատ ոճում։
Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիթ Բյորգենի համար Թուրինում անցկացվող Օլիմպիական խաղերը բավական անհաջող հանդիսացան։ Նա խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ տառապում էր բրոնխիտից և նրան նշանակել էին հակաբիոտիկներ, ապա խաղերի առաջին մրցավազքում 7.5 կմ + 7.5 կմ երկակի հետապնդումից հետո, Բյորգենը հեռացավ դասական փուլից` դժգոհելով ցավից։ Հաջորդ թիմային սպրինտում՝ Բյորգենը ու Հիլդե Յերմուննսյոուգ Փեդերսոնը զբաղեցրեցին չորրորդ հոիրզոնականը, և չնայած 10 կմ արծաթ նվաճելուն, այս խաղերը նրա համար բավական անհաջող ընթացան։ Հաջորդ իրադարձությունը 4 × 5 կմ էստաֆետն էր, որտեղ Բյորգենը արգելակեց և ավարտեց հինգերորդ տեղում, և առաջին անգամ 1988 թվականից ի վեր Նորվեգիան չկարողացավ տեղ զբաղեցնել կանանց էստաֆետի պատվո հարթակում։ Անհատական սպրինտում Բյորգենը չկարողացավ կիսաեզրափակիչ անցնել, և Բյորգենն ու Փեդերսոնը որոշեցին չմրցել 30 կմ հեռավորության վրա և տուն վերադարձան Նորվեգիա։ Այնուհետև նա մեջբերում է, ասելով, որ «հիվանդ էր և հոգնել էր Պրաջելատոյից և ՕԽ-ից (օլիմպիական խաղեր)»[6]։
Այդուհանդերձ Բյորգենը վերականգնվեց, որպեսզի հաղթի Վասալոպետնայն 45 կմ մրցաշարը մարտի 4-ին, Ձմեռային օլիմպիական խաղերը ավարտվելուց ութ օր հետո։ Բյորգենը ընդամենը 10 կմ հեռավորության վրա անցավ Հիլդե Յերմուննսյոուգ Փեդերսոնից և Վիբեկե Սքոֆթերուդից, սակայն Սքոֆթերուդը չկարողացավ տեմպը պահպանել և ետ ընկավ, և Բյորգենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա հեռացավ Փեդերսոնից, հաղթելով 2:17:53 ժամում։ Փեդերսոնը նրանից ետ մնաց 1:22 րոպե, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրած սլովենուհի Պետրա Մաժդիչը զիջեց 3:23 րոպե։ Բյորգենը հաղթեց 88 000 SEK և հաղթելով նաև մրցույթի ժամանակ երեք սպրինտերից երկուսը, նա իր քսակը հարստացերց ևս 10 000 SEK-ով։ Երեք օր անց մարտի 7-ին, Բյորգենը շվեդական Բուրլենգում անհատակն սպրինտում եզրափակչին հասավ երկրորդը։
2010 թվականի Վանկուվերի Ձմեռային օլիմպիական խաղերում Բյորգենը նախքան իր օլիմպիական ոսկե մեդալը կանանց սպրինտում հաղթելը, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը կանանց 10 կմ ազատ ոճում։ Սպրինտում նա ունեցավ լուրջ մրցակիցներ, ի դեմս սլովենուհի Պետրա Մաժդիչի, որը որակավորման սկզբում լուրջ արդյունքներ էր գրանցել և Լեհաստանի ներկայացուցիչ Յուստիան Կովալչուկը, ով գլխավորում էր Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկը։ 2010 թվականի փետրվարի 19-ին նա հաղթեց իր երկրորդ ոսկե մեդալը 2 x 7.5 կմ։ Բյորգենը նաև մի մասն էր 4 × 5 կմ էստաֆետի, որը 2010 թվականի փետրվաի 25-ին հաղթեց ոսկե մեդալ, և նա բավական ժամանակ ուներ, որպեսզի եզրափակչին հասներ նորվեգական մեծ դրոշով, որը նրան էր փոխանցել դիտորդներից մեկ։ Նա օլիմպիական խաղերը եզրափակեց արծաթե մեդալով, որը նվաճեց կանանց 30 կմ դասական ոճում, զիջելով Յուստիան Կովալչուկին 0․3 վայրկյան։
2014 թվականի Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում կանանց 15 կմ հետապնդում, կանանց թիմային սպրինտ և 30 կմ ազատ ոճ մարզաձևերում հաղթեց ոսկե մեդալ։ Այս երեք օլիմպիական մեդալները հնարավորություն տվեցին, որպեսզի նա ընդհանուր առամամբ ունենա տաս օլիմպիական մեդալ, որը նվաճում էր ձմեռային օլիմպիական խաղերում։ Այսպիսի նվաճման հասել էին Ստեֆանիա Բելմոնդոն և Ռաիսա Սմետանինան, սակայն նրանցից միայն Բյորգերը ուներ ավելի շատ ոսկե մեդալ[7]։
Բյորգենը հինգ անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի, սկսած 2002 թվականից, որտեղ նա նվաճեց իր առաջին արծաթե մեդալը։ 2018 թվականի Փհենչհանի Ձմեռային օլիմպիական խաղերում նա նվաճեց իր 11-ից 15-րդ օլիմպիական մեդալները, և մտավ Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ, որպես ամենաշատ մեդալներ նվաճած մարզիկ[8]։
Օլիմպիական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 15 մեդալ – (8 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ)
Տարի | Տարիք | 10 կմ անհատական |
Հետապնդում | 30 կմ | Սպրինտ | 4 × 5 կմ էստաֆետ |
Թիմային սպրինտ |
15 կմ մասս-ստարտ |
---|---|---|---|---|---|---|---|---|
2002 | 21 | — | — | 14 | — | 2 | N/A | 50 |
2006 | 25 | 2 | DNF | — | 18 | 5 | 4 | N/A |
2010 | 29 | 3 | 1 | 2 | 1 | 1 | — | N/A |
2014 | 33 | 5 | 1 | 1 | 11 | 5 | 1 | N/A |
2018 | 37 | 3 | 2 | 1 | — | 1 | 3 | N/A |
Աշխարհի գավաթի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջանի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 12 մրցանակ – (4 ընդհանուր, 3 հեռավորություն, 5 սպրինտ)
Մրցաշրջան | |
Դիսցիպլինա | |
2003 | Սպրինտ |
2004 | Սպրինտ |
2005 | Ընդհանուր |
Հեռավորություն | |
Սպրինտ | |
2006 | Ընդհանուր |
Սպրինտ | |
2012 | Ընդհանուր |
Հեռավորություն | |
2015 | Ընդհանուր |
Հեռավորություն | |
Սպրինտ |
Անահատական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 112 հաղթանակ– (82 ԱԳ, 30 ԱԳՓ)
- 178 պատվո հարթակ– (123 ԱԳ, 55 ԱԳՓ)
No. | Մրցաշրջան | Տարի | Վայր | Մարզաձև | Առաջնություն | Հորիզոնական |
---|---|---|---|---|---|---|
1 | 2002–03 | 26 հոկտեմբեր 2002 | ![]() |
2.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին |
2 | 11 դեկտեմբեր 2002 | ![]() |
1.4 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
3 | 15 դեկտեմբեր 2002 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
4 | 21 դեկտեմբեր 2002 | ![]() |
5 կմ + 5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
5 | 12 փետրվար 2003 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
6 | 20 մարտ 2003 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
7 | 2003–04 | 16 դեկտեմբեր 2003 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին |
8 | 18 հունվար 2004 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
9 | 18 փետրվար 2004 | ![]() |
1.1 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
10 | 21 փետրվար 2004 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
11 | 24 փետրվար 2004 | ![]() |
1.5 կմ սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
12 | 26 փետրվար 2004 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
13 | 5 մարտ 2004 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
14 | 12 մարտ 2004 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
15 | 2004–05 | 23 հոկտեմբեր 2004 | ![]() |
0.8 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին |
16 | 20 նոյեմբեր 2004 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
17 | 28 նոյեմբեր 2004 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
18 | 5 դեկտեմբեր 2004 | ![]() |
0.8 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
19 | 11 դեկտեմբեր 2004 | ![]() |
7.5 կմ + 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 1-ին | |
20 | 14 դեկտեմբեր 2004 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
21 | 8 հունվար 2005 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
22 | 15 հունվար 2005 | ![]() |
10 կ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
23 | 16 հունվար 2005 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
24 | 13 փետրվար 2005 | ![]() |
1.5 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
25 | 12 մարտ 2005 | ![]() |
30 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
26 | 16 մարտ 2005 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
27 | 19 մարտ 2005 | ![]() |
7.5 կմ + 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 1-ին | |
28 | 2005–06 | 22 հոկտեմբեր 2005 | ![]() |
0.8 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին |
29 | 19 նոյեմբեր 2005 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
30 | 26 նոյեմբեր 2005 | ![]() |
10 կմ անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
31 | 10 դեկտեմբեր 2005 | ![]() |
7.5 կմ + 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 1-ին | |
32 | 14 հունվար 2006 | ![]() |
15 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
33 | 4 մարտ 2006 | ![]() |
45 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
34 | 7 մարտ 2006 | ![]() |
0.75 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
35 | 15 մարտ 2006 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
36 | 2006–07 | 28 հոկտեմբեր 2006 | ![]() |
0.8 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին |
37 | 18 նոյեմբեր 2006 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
38 | 25 նոյեմբեր 2006 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
39 | 26 նոյեմբեր 2006 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
40 | 31 հունվար 2006 | ![]() |
1.1 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
41 | 5 հունվար 2006 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
42 | 6 հունվար 2006 | ![]() |
15 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
43 | 31 դեկտեմբեր 2006 – 7 հունվար 2007 |
![]() ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
44 | 3 փետրվար 2007 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
45 | 24 մարտ 2007 | ![]() |
7.5 կմ + 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 1-ին | |
46 | 2007–08 | 27 հոկտեմբեր 2007 | ![]() |
0.8 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ |
47 | 24 նոյեմբեր 2007 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
48 | 2 դեկտեմբեր 2007 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
49 | 29 դեկտեմբեր 2007 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
50 | 30 դեկտեմբեր 2007 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
51 | 23 փետրվար 2008 | ![]() |
7.5 կմ+ 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
52 | 2008–09 | 22 նոյեմբեր 2008 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ |
53 | 30 նոյեմբեր 2008 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
54 | 13 դեկտեմբեր 2008 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
55 | 14 դեկտեմբեր 2008 | ![]() |
1.4 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
56 | 28 դեկտեմբեր 2008 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
57 | 31 դեկտեմբեր 2008 | ![]() |
9 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
58 | 2009–10 | 21 նոյեմբեր 2009 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին |
59 | 13 դեկտեմբեր 2009 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
60 | 19 դեկտեմբեր 2009 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
61 | 20 դեկտեմբեր 2009 | ![]() |
15 կմ մասս-մեկնարակ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
62 | 16 հունվար 2010 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
63 | 6 մարտ 2010 | ![]() |
7.5 կմ + 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 1-ին | |
64 | 11 մարտ 2010 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
65 | 13 մարտ 2010 | ![]() |
30 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
66 | 14 մարտ 2010 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
67 | 17 մարտ 2010 | ![]() |
1.1 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
68 | 19 մարտ 2010 | ![]() |
2.5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
69 | 20 մարտ 2010 | ![]() |
5 կմ + 5 կմ Հատապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
70 | 19–21 մարտ 2010 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
71 | 2010–11 | 20 նոյեմբեր 2010 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին |
72 | 26 նոյեմբեր 2010 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
73 | 27 նոյեմեբր 2010 | ![]() |
5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
74 | 26–28 նոյեմբեր 2010 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
75 | 11 դեկտեմբեր 2010 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
76 | 12 դեկտեմբեր 2010 | ![]() |
1.4 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
77 | 18 դեկտեմբեր 2010 | ![]() |
15 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
78 | 22 հունվար 2011 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
79 | 19 փետրվար 2011 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
80 | 13 մարտ 2011 | ![]() |
1.4 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
81 | 16 մարտ 2011 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
82 | 18 մարտ 2011 | ![]() |
2.5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
83 | 19 մարտ 2011 | ![]() |
5 կմ + 5 կմ Հետապնդում | Աշախարհի գավաթի փուլ | 1-ին | |
84 | 16–20 մարտ 2011 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
85 | 2011–12 | 19 նոյեմբեր 2011 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին |
86 | 25 նոյեմբեր 2011 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
87 | 26 նոյեմբեր 2011 | ![]() |
5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
88 | 27 նոյեմբեր 2011 | ![]() |
5 կմ + 5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
89 | 25–27 նոյեմբեր 2011 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
90 | 10 դեկտեմբեր 2011 | ![]() |
15 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
91 | 29 դեկտեմբեր 2011 | ![]() |
2.5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
92 | 30 դեկտեմբեր 2011 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
93 | 31 դեկտեմբեր 2011 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
94 | 1 հունվար 2012 | ![]() |
5 կմ + 5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
95 | 3 հունվար 2012 | ![]() |
3.3 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
96 | 4 հունվար 2012 | ![]() |
1.3 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
97 | 5 հունվար 2012 | ![]() |
15 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
98 | 7 հունվար 2012 | ![]() |
10 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
99 | 8 հունվար 2012 | ![]() |
9 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
100 | 29 դեկտեմբեր 2011 – 8 հունվար 2012 |
![]() ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
101 | 21 հունվար 2012 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
102 | 22 հունվար 2012 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
103 | 4 February 2012 | ![]() |
10 կմ մասս-մեկնարակ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
104 | 5 փետրվար 2012 | ![]() |
7.5 կմ + 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 3-ին | |
105 | 11 փետրվար 2012 | ![]() |
15 կմ մասս-մեկնարակ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
106 | 18 փետրվար 2012 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-ին | |
107 | 3 մարտ 2012 | ![]() |
7.5 կմ + 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
108 | 4 մարտ 2012 | ![]() |
1.4 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
109 | 7 մարտ 2012 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
110 | 11 մարտ 2012 | ![]() |
30 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
111 | 14 մարտ 2012 | ![]() |
1.0 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
112 | 16 մարտ 2012 | ![]() |
2.5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
113 | 14–18 մարտ 2012 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
114 | 2012–13 | 24 November 2012 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին |
115 | 30 նոյեմբեր 2012 | ![]() |
1.4 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
116 | 1 դեկտեմբեր 2012 | ![]() |
5 կմ անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
117 | 2 դեկտեմբեր 2012 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 1st | |
118 | 30 November – 2 December 2012 |
![]() |
Ընդհանուր մարզաձեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
119 | 19 հունվար 2013 | ![]() |
10 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
120 | 16 փետրվար 2013 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
121 | 9 մարտ 2013 | ![]() |
1.55 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
122 | 10 մարտ 2013 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
123 | 20 մարտ 2013 | ![]() |
1.1 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
124 | 22 մարտ 2013 | ![]() |
2.5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
125 | 23 մարտ 2013 | ![]() |
10 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
126 | 20–24 մարտ 2013 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
127 | 2013–14 | 30 նոյեմբեր 2013 | ![]() |
5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ |
128 | 1 դեկտեմբեր 2013 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
129 | 29 նոյեմբեր – 1 դեկտեմբեր 2013 |
![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
130 | 7 դեկտեմբեր 2013 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
131 | 14 դեկտեմբեր 2013 | ![]() |
15 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
132 | 15 դեկտեմբեր 2013 | ![]() |
1.5 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
133 | 28 դեկտեմբեր 2013 | ![]() |
3 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
134 | 1 փետրվար 2014 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
135 | 2 փետրվար 2014 | ![]() |
1.3 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
136 | 2 մարտ 2014 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
137 | 5 մարտ 2014 | ![]() |
1.3 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
138 | 9 մարտ 2014 | ![]() |
30 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
139 | 14 մարտ 2014 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
140 | 15 մարտ 2014 | ![]() |
7.5 կմ + 7.5 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
141 | 16 մարտ 2014 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
142 | 14–16 մարտ 2014 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
143 | 2014–15 | 29 նոյեմբեր 2014 | ![]() |
1.4 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին |
144 | 30 նոյեմբեր 2014 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
145 | 5 դեկտեմբեր 2014 | ![]() |
1.5 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
146 | 6 դեկտեմբեր 2014 | ![]() |
5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
147 | 7 դեկտեմբեր 2014 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
148 | 5–7 դեկտեմբեր 2014 | ![]() |
Ընդհանուր մրցաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
149 | 13 դեկտեմբեր 2014 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
150 | 20 դեկտեմբեր 2014 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
151 | 21 դեկտեմբեր 2014 | ![]() |
1.3 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
152 | 3 հունվար 2015 | ![]() |
3 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
153 | 4 հունվար 2015 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
154 | 6 հունվար 2015 | ![]() |
1.4 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
155 | 7 հունվար 2015 | ![]() |
5 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
156 | 8 հունվար 2015 | ![]() |
15 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
157 | 10 հունվար 2015 | ![]() |
10 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթի փուլ | 2-րդ | |
158 | 11 հունվար 2015 | ![]() |
9 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
159 | 3–11 հունվար 2015 | ![]() ![]() ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
160 | 14 փետրվար2015 | ![]() |
1.2 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
161 | 15 փետրվար 2015 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
162 | 7 մարտ 2015 | ![]() |
1.5 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
163 | 8 մարտ 2015 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
164 | 11 մարտ 2015 | ![]() |
1.3 կմ Սպրինտ | Աշխարհի գավաթ | 3-րդ | |
165 | 15 մարտ 2015 | ![]() |
30 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
166 | 2016–17 | 27 նոյեմբեր 2016 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին |
167 | 3 դեկտեմբեր 2016 | ![]() |
5 կմ անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 3-րդ | |
168 | 17 դեկտեմբեր 2016 | ![]() |
10 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
169 | 21 հունվար 2017 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
170 | 29 հունվար 2017 | ![]() |
15 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
171 | 19 փետրվար 2017 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթ | 1-ին | |
172 | 12 մարտ 2017 | ![]() |
30 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ | 1-ին | |
173 | 18 մարտ 2017 | ![]() |
10 կմ մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
174 | 19 մարտ 2017 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին | |
175 | 17–19 մարտ 2017 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 1-ին | |
176 | 2017–18 | 25 նոյեմբեր 2017 | ![]() |
10 կմ Անհատական | Աշխարհի գավաթի փուլ | 1-ին |
177 | 24–26 նոյեմբեր 2017 | ![]() |
Ընդհանուր մարզաձևեր | Աշխարհի գավաթ | 2-րդ | |
178 | 17 դեկտեմբեր 2017 | ![]() |
10 կմ Հետապնդում | Աշխարհի գավաթ | 1-ին |
Թիմային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 29 հաղթանակ – (20 էստ, 9 ԹՍ)
- 35 պատվո հարթակ – (26 էստ, 9 ԹՍ)
No. | Մրցաշրջան | Տարի | Վայր | Մարզաձև | Առաջնություն | Հորիզոնական | Թիմակիցներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 2001–02 | 10 մարտ 2002 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 2-րդ | Անիթա Մոեն / Փեդերսոն / Սքոֆթերուդ |
2 | 2002–03 | 19 հունվար 2003 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 2-րդ | Անիթա Մոեն / Սթեիրա / Փեդերսոն |
3 | 2003–04 | 26 հոկտեմբեր 2003 | ![]() |
6 × 0.8 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Փեդերսոն |
4 | 23 նոյեմբեր 2003 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Փեդերսոն / Սթեիրա | |
5 | 7 դեկտեմբեր 2003 | ![]() |
6 × 1.2 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Փեդերսոն | |
6 | 14 դեկտեմբեր 2003 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Սթեմլանդ / Փեդերսոն | |
7 | 11 հունվար 2004 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Փեդերսոն / Սթեիրա | |
8 | 15 փետրվար 2004 | ![]() |
6 × 0.8 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Փեդերսոն | |
9 | 22 փետրվար 2004 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Սթեիրա / Փեդերսոն | |
10 | 2004–05 | 24 հոկտեմբեր 2004 | ![]() |
6 × 0.8 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Փեդերսոն |
11 | 24 նոյեմբեր 2004 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Բյորնաս / Սքոֆթերուդ / Փեդերսոն | |
12 | 5 դեկտեմբեր 2004 | ![]() |
6 × 1.1 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Էլլա Իյեմլե | |
13 | 12 դեկտեմբեր 2004 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 3-րդ | Բյորնաս / Սքոֆթերուդ / Փեդերսոն | |
14 | 20 մարտ 2005 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 2-րդ | Բյորնաս / Փեդերսոն / Սթեմլանդ | |
15 | 2005–06 | 23 հոկտեմբեր 2005 | ![]() |
6 × 0.8 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Փեդերսոն |
16 | 20 նոյեմբեր 2005 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Էլլա Իյեմլե / Սքոֆթերուդ / Փեդերսոն | |
17 | 2006–07 | 29 հոկտեմբեր 2006 | ![]() |
6 × 0.8 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Էլլա Իյեմլե |
18 | 19 նոյեմբեր 2006 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Փեդերսոն / Սթեիրա | |
19 | 4 փետրվար 2007 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 2-րդ | Աստրիդ Յակոբսեն / Սքոֆթերուդ / Սթեիրա | |
20 | 2007–08 | 25 նոյեմբեր 2007 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Աստրիդ Յակոբսեն / Թերեզա Յոհաուգ / Սքոֆթերուդ |
21 | 17 փետրվար 2008 | ![]() |
4 × 1.4 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Աստրիդ Յակոբսեն | |
22 | 24 փետրվար 2008 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Թյուլդում / Աստրիդ Յակոբսեն / Սթեիրա | |
23 | 2008–09 | 23 նոյեմբեր 2008 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Թերեզա Յոհաուգ / Սթեյրա / Մարթա Քրիստոֆերսեն |
24 | 2009–10 | 22 նոյեմբեր 2009 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 2-րդ | Սքոֆթերուդ / Թերեզա Յոհաուգ / Սթեիրա |
25 | 7 մարտ 2010 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Մարթա Քրիստոֆերսեն / Թերեզա Յոհաուգ / Սթեիրա | |
26 | 2010–11 | 21 նոյեմբեր 2010 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Թերեզա Յոհաուգ / Սթեիրա |
27 | 19 դեկտեմբեր 2010 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Թերեզա Յոհաուգ / Սթեիրա | |
28 | 16 հունվար 2011 | ![]() |
6 × 1.3 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Ֆալլա | |
29 | 2011–12 | 20 նոյեմբեր 2011 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Թերեզա Յոհաուգ / Սթեիրա |
30 | 12 փետրվար 2012 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Թերեզա Յոհաուգ / Աստրիդ Յակոբսեն | |
31 | 2012–13 | 25 նոյեմբեր 2012 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Սքոֆթերուդ / Թերեզա Յոհաուգ / Մարթինա Հեգեն |
32 | 20 հունվար 2013 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Հեյդի Վենգ / Թերեզա Յոհաուգ / Սթեիրա | |
33 | 2013–14 | 8 դեկտեմբեր 2013 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Հեյդի Վենգ / Թերեզա Յոհաուգ / Սթեիրա |
34 | 2016–17 | 18 դեկտեմբեր 2016 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Ինգվիլդ Օսթբերգ / Հագա / Հեյդի Վենգ |
35 | 22 հունվար 2017 | ![]() |
4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Ինգվիլդ Օսթբերգ / Հեյդի Վենգ / Աստրիդ Յակոբսեն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=5223
- ↑ Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Olympic great Marit Bjoergen wins 1st Tour de Ski; Martin Johnsrud Sundby retains title»։ sports.yahoo.com։ հունվարի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 11, 2015-ին։ Վերցված է հունվարի 11, 2015
- ↑ Another fourth for Norway – Aftenposten.no Archived 2011-05-23 at the Wayback Machine.
- ↑ David Pace (փետրվարի 22, 2014)։ «Norwegian women back on top at Sochi Olympics»։ AP (Yahoo News)
- ↑ «Winter Olympics: Marit Bjorgen becomes most decorated Winter Olympian as USA win gold»։ BBC Sport։ փետրվարի 21, 2018։ Վերցված է փետրվարի 21, 2018
|