Մարիթ Բաումեսթեր
Մարիթ Բաումեսթեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | առագաստանավորդ |
Երկիր՝ | Նիդերլանդների Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 16, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Warten, Բորնստերհեմ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ |
Հասակ՝ | 1,77 մետր |
Քաշ՝ | 68 կիլոգրամ |
Մարիթ Բաումեսթեր (հոլ.՝ Marit Bouwmeester, հունիսի 16, 1988, Warten, Բորնստերհեմ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի առագաստանավորդուհի, 2016 և 2024 թվականների Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Աշխարհի քառակի չեմպիոնուհի՝ «Լազեր Ռադիալ» դասում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիթ Բաումեսթերը ծնվել է 1988 թվականի հունիսի 17-ին Ֆրիսլանդիա նահանգի Վարտեն Ավանում։ Պրոֆեսիոնալ առագաստանավորդուհին հանդես է գալիս «Լազեր Ռադիալ» դասում: Մարզվում է Յուպ Զիլհեյսի գլխավորությամբ։
Առաջին մրցույթը, որին մասնակցել է Բաումեսթերը, Splash World Championship-ն էր Ուեյմութում, որը տեղի է ունեցել 2002 թվականի հուլիսին։ Իր նորամուտի ժամանակ նա զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ 2010 թվականի մայիսի 12-ին Մարիտն իր կարիերայում առաջին անգամ դարձավ համաշխարհային վարկանիշի առաջատարն իր դասում։ Իր առաջին նշանակալի մեդալը Բաումեսթերը նվաճեց 2010 թվականին լարգսում կայացած առագաստանավային աշխարհի առաջնությունում: Հաջորդ տարի Պերտում կայացած Առագաստանավային աշխարհի համապարփակ առաջնության ժամանակ նա զբաղեցնում է առաջին տեղը՝ առաջ անցնելով Բելգիայի և ԱՄՆ-ի հետ մրցակիցներից։ 2014 թվականին հոլանդացի մարզուհին պաշտպանել է աշխարհի չեմպիոնի կոչումը: 2015-ին էլ Մուսաննայում կայացած աշխարհի առաջնությունում Մարիտը նվաճեց իր երկրորդ արծաթե մրցանակը[1]։
Օլիմպիական «Լազեր Ռադիալ» դասում դարձել է աշխարհի չեմպիոն 2011, 2014, 2017, 2020 թվականներին:
Բաումեսթերի օլիմպիական կարիերան սկսվել է 2012 թվականին Լոնդոնում կայացած խաղերից, որտեղ նա արծաթե մեդալ է նվաճել Laser Radial դասարանում։ Առաջին տեղի համար պայքարն ընթանում էր հոլանդացի, չինացի (Սյու Լիցյա) և բելգիացի (Էվի Վան Աքեր) մարզուհու միջև։ 10-րդ մրցավազքի արդյունքում Բաումեստերը դուրս է եկել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ առաջ անցնելով չինուհուց, սակայն մեդալային մրցավազքում վերջինս կարողացել է ռևանշի հասնել: Արդյունքում Սյու Լիցզիան գրավեց առաջին տեղը (35 միավոր), Բաումեստերը՝ երկրորդ (37), իսկ Էվի Վան Աքերը՝ երրորդ (40)[2]։
2016-ին Ռիո դե Ժենեյրոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Բաումեստերը միայն մեկ մրցավազքում կարողացավ հասնել առաջինի եզրագծին, բայց մյուս մրցավազքներում ցույց տրված կայուն բարձր արդյունքները թույլ տվեցին հոլանդուհուն, մոտակա մրցակցից փոքր տարբերությամբ, զբաղեցնել ընդհանուր առաջին տեղը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Marit Bouwmeester». SAILOR BIOGRAPHY. Sailing.org. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016-07-17-ին. Վերցված է 2016-08-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Deutsche Presse-Agentur Olympische Spiele London 2012. — Stiebner Verlag GmbH, 2012. — С. 190. — ISBN 9783767909724
- ↑ «Боумистер принесла Нидерландам золото Олимпиады в парусном спорте в классе «Лазер Радиал»». Новости спорта. «Газета.Ру». 2016-08-16. Արխիվացված է օրիգինալից 2017-07-30-ին. Վերցված է 2016-08-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 16 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ