Մարիա դե Դոմինիչի
Մարիա դե Դոմինիչի իտալ.՝ Maria de Dominici | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1645[1] |
Ծննդավայր | Բիրգու, Port Region (Port), Մալթա |
Վախճանվել է | մարտի 18, 1703 (57 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Մալթա |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ և միանձնուհի |
Ուսուցիչ | Mattia Preti? և Carlo Maratta? |
Մարիա դե Դոմինիչի (իտալ.՝ Maria de Dominici դեկտեմբերի 6, 1645[1], Բիրգու, Port Region (Port), Մալթա - մարտի 18, 1703, Հռոմ, Պապական մարզ), մալթացի առաջին նկարչուհի, քանադակագործ և կարմելիտների օրդենի միանձնուհի[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա դե Դոմինիչին ծնվել է Վիտտորիոզա քաղաքում (այժմ՝ Բիրգու) Մալթայի օրդենին հարող ոսկերչի ընտանիքում[3]։ Նրա ընտանիքում շատ են եղել արվեստի գործիչներ[4]։ Եղբայրներ Ռայմոնդոն և Ֆրանչեսկոն նույնպես դարձել են հայտնի նկարիչներ[3], իսկ Ռայմոնդոյի որդին՝ Բերնարդո դե Դոմինիչին արվեստի պատմաբան և գրքի հեղինակ է, որում հիշատակվում է նաև Մալթայի արվեստը[5]։ Ջովաննանտոնիո Չանտարայի (իտալ.՝ Giovannantonio Ciantar) «Պատկերազարդ Մալթան» մատենագրության մեջ կա մի նկար կնոջ պատկերով՝ իր անելիքը իմացողի կեցվածքով. խոսքը Մարիա Դոմինիչիի մասին է։
Կանացի սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանտարը գրել է, որ նա «ցուց է տվել տիպիկ կանացի պարտականությունների նկատմամբ իր հակակրանքը, որի համար ծնողներից նկատողությունների է արժանացել և զբաղվել է այն իրերի պատկերմամբ, որոնք կցանկանար պատկերել»։ Արդյունքում, ծնողները հարմարվել են իրենց դստեր ցանկությանը և արվեստի վարպետ են հրավիրել նրա հետագա կրթության համար[4]։
Նրա սեռը, անկասկած, ամենամեծ խոչընդոտն է եղել նրա կյանքում։ Այն ժամանակ կանայք իրավունք չեն ունեցել ուսումնասիրել տղամարդու անատոմիան, ինչըն էլ կարող էր պատճառ հանդիսանալ, որ նրա ստեղծած կերպարները ավելի կանացի էին և պակաս հստակ, քան իր տղամարդ գործընկերներին ստեղծած կերպարները։ Թերևս, եթե նրան թույլ տրվեր հղկել իր հմտությունները, նա կարող էր էլ ավելի մեծ արդյունքների հասնել որպես նկարիչ[2]։
Մահացել է միջին տարիքում՝ ընդամենը 57 տարեկանում, ինչը խանգարել է նրան ստեղծել մեծ քանակությամբ աշխատանք և, հնարավոր է, դառնալ նկարչության վարպետ։
Որմնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան սովորել է նկարիչ և քանդակագործ Մաթիա Պրեթիի մոտ, որը նախագծել է Վալետայի Սուրբ Հովհաննես տաճարը։ Ենթադրվում է, որ 1661-1666 թվականներին նա օգնել է Պրեթիին նկարել որմնանկարներ Հովհաննես Մկրտչի կյանքի և նահատակության մասին[6], որոնք պատկերված են տաճարի կամարներին (свод - թաղ)[4]։ Մարիայի մասին գրել են որպես խելացի և բազմակողմանի զարգացած կին, ինչի մասին վկայում են նրա երկու կտակները[5]։ Ջովաննանտոնիո Չանթարը գրել է, որ Մարիան Պրեթիի ղեկավարության ներքո աշխատել է ջանադրաբար։ Պրեթին թույլ է տվել նրան պատկերել որոշ կանացի կերպարներ Սուրբ Հովհաննեսի տաճարը նկարելիս, որում Մարիան ավելի մեծ հաջողության է հասել, քան ինքը՝ վարպետը[4]։ Մեկ այլ պատմագիր՝ Ջուզեպպե Մարիա դե Պիրոն, 1839 թվականին Մարիայի մասին գրել է, որ նա «հմտությամբ գերազանցել է իր մյուս բոլոր ուսանողներին, ինչի շնորհիվ վարպետը նրան է ընտրել տաճարը նկարազարդելու և կամարների ու պատերի վրա կանացի կերպարներ պատկերելու համար»[4]։
Հռոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան կարմելիտական օրդենի անդամ էր, ուստի կարող էր ապրել վանքի պատերից դուրս՝ ընտանեկան կապերից հեռու։ 1682 թվականին նա հեռացել է Մալթայից իր զարմիկի՝ Մալթայի օրդենի գրոսմայստերի և նրա կնոջ` Իզաբելլա դ’Ավալոս դ’Ակվինո դ’Արագոնայի հետ։ Հռոմում Մարիան ունեցել է իր սեփական արվեստանոցը, որտեղ զբաղվել է քանդակների արտադրությամբ և նկարների պատվերներով։ Նրա համար միջնորդ է եղել անձամբ գրոսմայստերը։ Մարիայի տունը գտնվել է San Giovanni dei Fiorentini եկեղեցուց ոչ հեռու[3]։
Մարիա դե Դեմոչինին մահացել է 1703 թվականին և թաղվել Սանտա Մարիա ին Տրանսպորտինա (Santa Maria in Traspontina) եկեղեցում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալթայում Սուրբ Հովհաննես տաճարի պատերն ու կամարները նկարելուց բացի, Մարիա դե Դեմոչինին հայտնի է դարձել որպես սրբերի քանդակներ փոխադրոություններ կատարող հեղինակ, որոնք տեղադրվել են կրոնական տոներին և փողոցային երթերի օրերին։ Մարիայի ամենահայտնի գեղարվեստական աշխատանքներն են՝ «Այցելություն» (Զաբուջի ծխական եկեղեցի), «Բեատո Ֆրանկո» (Վալետայի Կարմելիտական եկեղեցի) և «Ավետում» (Վալետայի տաճարի թանգարան)։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան հիշատակվել է Դելայ Գազեի (անգլ.՝ Delia Gaze) երկհատոր «Նկարիչների բառարան»-ում (անգլ.՝ Dictionary of Women Artists): 2010 թվականին նրա անունով է կոչվել Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը (անգլ.՝ Dominici crater)[7]: Մերկուրիի վրա գտնվող օբյեկտների անունների շտեմարանում մալթացի նկարչի անունը ներառելու փաստը նշել է նաև Սյուզան Հոուն «Մալթա. Կանայք, պատմություն, գրքեր և վայրեր» գրքում (անգլ.՝ Malta: Women, History, Books and Places)[4]:
Դե Դոմինիչիի անունով է կոչվում Մալթայի Սանտա Լյուչիա փողոցը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 Vassallo, Sam (2020 թ․ դեկտեմբերի 6). «MALTESE HERSTORY: Malta's First Established Female Painter Was A Bold, Baroque And Free-Roaming Nun». Lovin Malta (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Dictionary of Women Artists / Delia Gaze. — Taylor & Francis, 1997. — Vol. 1. — С. 462.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Susanna Hoe Malta: Women, History, Books and Places. — British Library: HOLO Books, 2015. — С. 3, 116, 117. — ISBN 978-0-9572153-5-1
- ↑ 5,0 5,1 Bernardo de Dominici Vite dei pittori, scultori ed architetti napoletani. — Napoli: Tipografia Trani, 1840.
- ↑ Fr Mark Cauchi, OSA Valletta (2013 թ․ փետրվարի 16). «Mattia Preti, a friend of the poor and needy». Times of Malta.
- ↑ «Gazetteer of Planetary Nomenclature». USGS Astrogeology Science Center.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիա դե Դոմինիչի կատեգորիայում։ |