Մարիա դել Կարմեն Պերես Դիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա դել Կարմեն Պերես Դիե
Museo Arqueológico Nacional - 2001-4-2149 - María del Carmen Pérez Díe.jpg
Ծնվել է1953
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտությունհամադրող, տնօրեն, հնագետ, եգիպտագետ, ֆոնդապահ և museum director
ԱշխատանքԱզգային հնագիտական թանգարանի Մերձավոր Արևելքի և եգիպտական հնաոճ իրերի բաժնի պետ-ֆոնդապահ
Զբաղեցրած պաշտոններmuseum director
Պարգևներ և
մրցանակներ
  • Իսպանիայի աշխարհագրական միության ազգային մրցանակ (2009)
  • Իսպանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից Կաթոլիկ Իզաբելլայի շքանշան (2009)
  • Եգիպտոսի հնաոճ իրերի գերագույն խորհրդի կողմից ոսկե մեդալ (2010)

Մարիա դել Կարմեն Պերես Դիե (իսպ.՝ María del Carmen Pérez Díe, 1953, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի եգիպտագետ, ֆոնդապահ և հետազոտող։ 1980 թվականից աշխատում է Ազգային հնագիտական թանգարանում որպես Մերձավոր Արևելքի և եգիպտական հնաոճ իրերի բաժնի պետ-ֆոնդապահ։ 1991-1997 թվականներին ստանձնեց թանգարանի ղեկավարի պաշտոնը[1]։

Ներկայումս (2015) այնպիսի կոմիտեների և միությունների անդամ է, ինչպիսիք են Comité International pour L'Egyptologie-ն, Եգիպտագիտության իսպանական միությունը, Comité Español para el salvamento de Tiro-ն[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում և Եգիպտոսում մասնագիտանալով եգիպտագիտության և թանգարանագիտութան մեջ՝ Պերես Դիեն շարունակեց ուսումը Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, որտեղ 1990 թվականին ստացավ գիտությունների դոկտորի աստիճան՝ «Հերակլեոպոլիս Մագնան երրորդ միջանկյալ շրջանում» թեմայով ատենախոսության համար։ Ատենախոսությունը հիմնված էր Հերակլեոպոլիս Մագնայի պեղումների վրա, որը 1984 թվականից ղեկավարում է հենց Մարիա դել Կարմենը[2][3]։

Ունի ավելի քան 100 հրատարակություններ եգիպտագիտության և թանգարանագիտության վերաբերյալ։ Դասախոսում է համալսարաններում, թանգարաններում և կոնգրեսներում, կազմակերպում է բազմաթիվ ցուցահանդեսներ Եգիպտոսի, Սուդանի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա դել Կարմեն Պերես Դիեն ստացել է մի շարք պարգևներ՝

  • Իսպանիայի աշխարհագրական միության ազգային մրցանակ (2009)
  • Orden de Isabel la Católica AEAColl.jpg Իսպանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից Կաթոլիկ Իզաբելլայի շքանշան (2009)
  • Եգիպտոսի հնաոճ իրերի գերագույն խորհրդի կողմից ոսկե մեդալ (2010)[1][4][5]

Հիմնական հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Un nuevo vaso egipcio de alabastro en España. Homenaje al prof. Martín Almagro Basch, Vol. 2, 1983, ISBN 84-7483-348-5
  • EL túmulo 1 de la necrópolis de "Las Cumbres" (Puerto de Santa María, Cádiz) con Diego Ruiz Mata. Tartessos: Arqueología protohistórica del bajo Guadalquivir / coord. por María Eugenia Aubet Semmler, 1989, ISBN 84-86329-48-5
  • V Congreso Internacional de Egiptología. Sefarad: Revista de Estudios Hebraicos y Sefardíes, ISSN 0037-0894, Año 49, Nº. 1, 1989
  • Excavaciones de la misión arqueológica española en Heracleópolis Magna. Archivo español de arqueología, ISSN 0066-6742, Vol. 61, Nº 157-158, 1988
  • Ehnasya el Medina (Heracleopolis Magna): yacimiento de la misión arqueológica española. Treballs d'Arqueologia, ISSN-e 1134-9263, Nº. 2, 1992
  • Precisiones sobre la existencia en Madrid de una momia egipcia presunta hija de Ramses II. Revista de arqueología, ISSN 0212-0062, Nº 182, 1996
  • Arqueología en Egipto y Sudán: el proyecto de investigación de Ehnasya el Medina (Heracléopolis Magna), Egipto. Arbor: Ciencia, pensamiento y cultura, ISSN 0210-1963, Nº 635-636, 1998
  • El Proyecto "Heracleópolis Magna": investigación arqueológica y restauración con María Antonia Moreno Cifuentes Patrimonio cultural de España, ISSN 1889-3104, Nº. 2, 2009
  • Heracléopolis Magna. Sociedad Geográfica Española, ISSN 1577-3531, Nº 36, 2010,
  • Memoria de los trabajos realizados en Heracleópolis Magna (Ehnasa el Medina), Egipto. Informes y Trabajos, Nº. 9, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «María del Carmen Pérez Díe» 
  2. «Amigos del Antiguo Egipto: María del Carmen Pérez Díe» 
  3. «Carmen Pérez Die: “Hoy entendemos el mensaje de los antiguos egipcios”»։ 24 de abril de 2015 
  4. Ministerio de Educación, Cultura y Deporte։ «Mª del Carmen Pérez Díe, condecorada con la Medalla de Oro de Consejo Supremo de Antigüedades de Egipto» 
  5. «Carmen Pérez Die recibe hoy la Orden de Isabel la Católica» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Խոսե Մարիա Լուսոն Նոգե
Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն
1991 - 1997
Հաջորդող
Մարտին Ալմագրո Գորբեա