Մարիա Ֆելիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ֆելիքս
իսպ.՝ María de los Ángeles Félix Güereña
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1914(1914-05-04)[1][2]
ԾննդավայրԱլամոս, Սոնորա
Մահացել էապրիլի 8, 2002(2002-04-08)[2][3][4][…] (87 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]
ԳերեզմանPanteón Francés de San Joaquín
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6]
Մասնագիտությունկինոդերասանուհի, մոդել, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
ԱմուսինԱգուստին Լարա և Jorge Negrete?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԷնրիկե Ալվարես Ֆելիքս
Ստորագրություն
Изображение автографа
 María Félix Վիքիպահեստում

Մարիա դե լոս Անջելես Ֆելիքս Գերնան(իսպ.՝ María de los Ángeles Félix Güereña, մայիսի 4, 1914(1914-05-04)[1][2], Ալամոս, Սոնորա - ապրիլի 8, 2002(2002-04-08)[2][3][4][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]), մեքսիկացի կինոդերասանուհի, մոդել, բնորդուհի, մեքսիկական կինոյի ոսկե դարաշրջանի խոշորագույն դերասանուհի` 1940-1960-ական թվականներ։ Համարվում է մեքսիկական կինոյի ամենագեղեցիկ դեմքերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա դե լոս Անջելես Ֆելիքս Գերերիան ծնվել է 1914 թվականի մայիսի 4-ին Մեխիկոյի Սլամորա նահանգի Ալլամոս քաղաքում։ Հայրը ծագումով հնդկանակ յակիի ցեղից է, մայրը` իսպանական (բասկ) ծագում ունի, դաստիարակվել է Կալիֆոռնիայի (ԱՄՆ) վանքում։ Նկարահանվել է 47 ֆիլմում։

Ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է չորս անգամ։ Նրա ամուսինների շարքում էր մեքսիկացի կոմպոզիտոր Ագուստին Լարան, որը իր համար գրել է մի քանի երգ, այդ թվում հանրահայտ «Մարիա Բոնիտա»։ Ամուսիններից էին նաև մեքսիկացի աստղ, դերասան և երգիչ Խորխե Նեգրեթեն, ֆրանսիացի բանկիր Ալեքս Բերգերը։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ որդին (առաջին ամուսնությունից) Էնրիկե Ալվարես Ֆելիքսը (1934-1996) դերասան էր, նկարահանվել է հեռուստասերիալներում։

Ընտրված դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Մեսալինայի դերը ռեժիսորո Կարմին Գալոնեի համանուն ֆիլմում (1951), հայտնի պարուհի և կուրտիզանուհի Կարոլինա Օտերոնի դերը «Հիասքանչ Օտերո» (1954) ֆիլմում, խաղացել է Ժան Ռենուարի «Ֆրանսիական Կանկան» ֆիլմում (1954), «Հերոսները հոգնել են» (1955) Իվ Սիամպին Իվ Մոնտանի հետ, Բունյուելի հետ «Էլ Պաոյի մթնոլորտը տաքանում է» (1959), «Սոնատաս» (1959) Խուան Անտոնիո Բարդեմի կողմից, «Մոխրե չորեքշաբթի» (1958) և «Մայիսյան ծաղիկ» (1959) Ռոբերտո Գավալդոնա և այլն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարդյունաբերության ոլորտում ունեցած իր ներդրման համար 1985 թվականին նա պարգևատրվել է Մեքսիկայի կինոակադեմիայի ամենամյա գլխավոր մրցանակով՝ Ոսկե «Արիել» մրցանակ[7]։ 2018 թվականին Google- ը նշում էր Մարիա Ֆելիքսի 104-ամյակը ՝ իր դիմանկարը տեղադրելով Google Doodle-ում։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին բարեկամացել է Օկտավիո Պասի, Կառլոս Ֆուենտեսի, Ելենա Պոնիատովսկայանի և մեքսիկացի այլ գրողներ հետ։ «Դոնյա Բարբարա» (1943) վեպի անվանադերի էկրանիզացիայի մասին բարձր է գնահատել վենեսուելացի գրող Ռոմուլո Գալեգոսը։

Ֆելիքսին նկարել է Խոսե Կլեմենտե Օրոզկոն, Դիեգո Ռիվերան, Լեոնորա Քարինգթոնը, Լեոնոր Ֆինին և այլ նկարիչներ։ Հանդես է եկել որպես մոդել Balenciaga-ի և Քրիստիան Դիորի։ Երկրորդ կայսրության ժամանակաշրջանից զարդերի հավաքածու է կազմել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://www.youtube.com/watch?v=uKjgMJk1mHw
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 http://frenchfilmsite.com/bio/Ma/Maria_Felix.html
  6. http://www.nytimes.com/1999/04/02/arts/antiques-despite-eden-snakes-stay-in-fashion.html
  7. «La Página de María Félix en Internet» (իսպաներեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ֆելիքս» հոդվածին։