Մարիա Ֆելիչե Տիբալդի
Մարիա Ֆելիչե Տիբալդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1707[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[1] |
Վախճանվել է | փետրվարի 3, 1770[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի և ծաղկարար |
Ժանր | դիմապատկեր |
Ամուսին | Պիեռ Սյուբլեյրա |
![]() |
Մարիա Ֆելիչե Տիբալդի (իտալերեն՝ Maria Felice Tibaldi, նոյեմբերի 19, 1707[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[1] - փետրվարի 3, 1770[1], Հռոմ, Պապական մարզ), բարոկկոյի շրջանի իտալացի նկարչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Ֆելիչե Տիբալդին ծնվել է 1707 թվականին Հռոմում։ Նա եղել է մոդենացի երաժիշտ, ջութակահար Ջովաննի Բատիստ Տիբալդիի ավագ դուստրը[4]։
Անհայտ է, թե ում մոտ է Մարիան գեղանկարչություն սովորել, սակայն անկասկած նա արվեստագետների շրջանակում է եղել, հատկապես այն բանից հետո, երբ նրա քույր Իզաբելլան 1734 թվականին ամուսնացել է ֆրանսիացի նկարիչ Պիեռ Շառլ Տրեմոլյերի հետ[5]։ Հավանաբար հենց Տրեմոլյերն է ծանոթացրել Մարիային նրա ապագա ամուսնու՝ նկարիչ Պիեռ Սյուբլեյրայի հետ, որի հետ նա ուսանել էր Հռոմի Ֆրանսիական ակադեմիայում։ Ամեն դեպքում մինչև 1739 թվականին իր հարսանիքը[6] Մարիա Տիբալդին արդեն կայացած նկարչուհի է եղել և պարբերաբար ցուցադրություններ ունեցել։ Նա հայտնի էր որպես հիմնականում դիմանկարային մանրանկարչության և պատմական թեմաներով նկարների կրկնօրինակման հեղինակ։ Նա նաև յուղաներկով ստեղծել է իր սեփական աշխատանքները պատմական և գրական թեմաներով, երբեմն աշխատել է նաև պաստելով[5][7]։ Քույրերը՝ Իզաբելլան և Թերեզան, ևս նույն ժանրի նկարչուհիներ են եղել։

1742 թվականին Մարիա Տիբալդի-Սյուբլեյրան դարձել է սուրբ Լուկի ակադեմիայի անդամ։ Մեկ տարի անց նա նաև ընդունվել է Աստերիա Արետուզի անվան Արկադիայի ակադեմիա[7]։
Մարիա Տիբալդին հաճախ ստեղծել է իր ամուսնու աշխատանքների կրկնօրինակները։ Դրանցից մեկը՝ «Քրիստոսը Սիմոն փարիսեցու տանը» (1748, բնօրինակը՝ 1737), հավանաբար ապրող նկարչի առաջին նկարն է եղել, որը ձեռք է բերվել հանրային թանգարանում՝ Կապիտոլիումի պինակոտեկում ցուցադրվելու համար, հիմնված 1751-1752 թվականներին Բենեդիկտոս XIV պապի կողմից[5]։
1749 թվականին ամուսնու մահից հետո Մարիան ինքնուրույն է հոգ տարել իրեն և չորս երեխաներին[4][7]։ Բենեդիկտոս XIV պապ, որպեսզի օգնի ընտանիքին, ձեռք է բերել Տիբալդիի մանրանկարներից մեկը հազար սուվերենով[7]։
Նրա «Ընթրիք փարիսեցու տանը» նկարը ներառվել է 1905 թվականի «Աշխարհի կին նկարիչներ» գրքում։ Նկարն ուղեկցվում էր «Մարիամ Մագդաղենացին Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ Սիմոն Փարիսեցու տանը, Հռոմում նկարելուց հետո՝ Կապիտոլինա պատկերասրահում։ Այն նկարչի ամուսնու՝ Պիեռ Սյուբլեյրայի նկարի կրկնօրինակն է, նկարն այժմ գտնվում է Լուվրում, Փարիզ։ Մարիա Տիբալդի Սյուբլեյրան այս օրինակը նվիրել է Հռոմի պապ Բենեդիկտոս XIV-ին, որն ուղարկեց նրան հազար սուվերեն և տեղադրեց նրա աշխատանքը մայրաքաղաքի իր հավաքածուում»։
Մարիա Տիբալդին որոշ ժամանակ ապրել է Գերմանիայում։ Մահացել է Հռոմում, 1770 թվականին[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 British Museum person-institution thesaurus
- ↑ 4,0 4,1 Bowron, Rishel, 2000, էջ 439
- ↑ 5,0 5,1 5,2 Christopher Johns, 2019, էջ 167
- ↑ Women painters of the world, from the time of Caterina Vigri, 1413-1463, to Rosa Bonheur and the present day, by Walter Shaw Sparrow, The Art and Life Library, Hodder & Stoughton, 27 Paternoster Row, London, 1905
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Dictionary of pastellists
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Edgar Peters Bowron, Joseph J. Rishel Maria Felice Tibaldi Subleyras // Art in Rome in the Eighteenth Century. — Milano: Merrell, 2000. — P. 439—440.
- Christopher M. S. Johns Making History at the Capitoline Museum: Maria Tibaldi Subleyras's Christ in the House of Simon the Pharisee // Eighteenth-Century Studies. — 2019. — Т. 52. — № 2. — С. 167—171.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարիա Ֆելիչե Տիբալդի Վիքիպահեստում |
---|
- Neil Jeffares։ «Dictionary of pastellists before 1800» (անգլերեն)
- Bryan Michael (1889)։ Walter Armstrong, Robert Edmund Graves, eds.։ Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical։ II L-Z։ London: George Bell and Sons։ էջ 570
|