Մարիա Օրբելի
Մարիա Օրբելի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1916 Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1949 Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | V.G. Khlopin Radium Institute? |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Հայր | Լևոն Օրբելի |
Մարիա Լևոնի Օրբելի (ռուս.՝ Мария Леоновна Орбели, դեկտեմբերի 2, 1916, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն - 1949, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1946), Լևոն Օրբելու դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 2-ին։
1938 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, որից հետո աշխատել է գեոֆիզիկական Գլխավոր աստղադիտարանի ակտինոմետրիկական ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 1939-1949 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ռադիումիային ինստիտուտի գիտաշխատող։ 1942-1944 թվականներին եղել է Կազանում, ուր տարհանվել է ինստիտուտը (մյուսներից վաղ է վերադարձել Լենինգրադ, որպեսզի պատրաստվի տեղափոխությանը)[1]։
Աշխատել է Վիտալի Խլոպինի խմբում՝ Պետրժակի լաբորատորիայում, դիսերտացիան պաշտպանելուց հետո դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի լաբորատորիայի թղթակից անդամ։
Մահացել է 1949 թվականի օգոստոսի 9-ին ճառագայթային հիվանդությունից[2]։ Թաղվել է Բոգոսլովսկի գերեզմանատանը[3]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետազոտությունների բնագավառը ֆիզիկայի բաժիններից միջուկային ֆիզիկան է։ Պյոտեր Լուկիրսկիյի ղեկավարությամբ Կոստանդին Պետրժակի հետ ուսումնասիրել է նեյտրոնների գործողությունների արդյունքում ուրանի տրոհման գործընթացը։ Ուսումնասիրել է թորիումի միջուկի ռադիոակտիվ մասնիկների քիմիական բնույթը։
«Ռիտրոն» սպեկտրոմետրի գյուտարարն է (1948 թվական) (Բորիս Ջելեպովի հետ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Хронология». Радиевый институт. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Орбели Леон Абгарович (1882-1958)». funeral-spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Орбели Мария Леоновна». Центр генеалогических исследований. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարիա Օրբելի». Энциклопедия фонда «Хайазг». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- 1949 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Բոգոսլովսկոե գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Օրբելիներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ