Մարիա Օկչիպինտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Օկչիպինտի
Ծնվել է 1921[1][2][3][4][5]
Ծննդավայր Ռագուզա, Սիցիլիա, Իտալիա
Վախճանվել է օգոստոսի 20, 1996(1996-08-20)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Մասնագիտություն գրող
Լեզու իտալերեն
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա

Մարիա Օկչիպինտի (իտալ.՝ Maria Occhipinti1921[1][2][3][4][5], Ռագուզա, Սիցիլիա, Իտալիա - օգոստոսի 20, 1996(1996-08-20), Հռոմ, Իտալիա) անարխա-ֆեմինիստական շարժման գործիչ Իտալիայում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 թվականի սիցիլիական Ռագուզայում:

1944 թվականին նա դարձավ Իտալական կոմունիստական կուսակցության անդամ և մասնակցում էր 1945 թվականին զինվորների զորակոչման դեմ ուղղված ժողովրդական ըմբոստությանը: Ձերբակալվեց և ծոնաթացավ անարխիստների հետ: Նրանց հետ մեկտեղ նա հետագայում շարունակեց պայքարն իր ընկերների ազատ արձակման համար, որոնք մնացել էին անազատության մեջ:

Պահպանողական Սիցիլիայի պայմաններում, նա ինչպես և մյուս հասարակական ակտիվ կանայք, ընդդիմանալով հայրիշխանական գենդերային դերերին, նա հալածանքների էր ենթարկվում իր հարևանների և ընտանիքի կողմից: Այդ իսկ պատճառով տեղափոխվեց Նեապոլ և շատ էր ճանապարհորդում:

Օկչիպինտին հայտնի դարձավ իր ինքնակենսագրության` «Կինը Ռագուզայից» («Una donna di Ragusa») շնորհիվ, որն առաջին անգամ հրատարակվել է 1957 թվականին:

Թեպետև, գիրքը մնաց աննկատ ընդհուպ մինչև 1976 թվական դրա վերահրատարակումը , երբ նրան գրական մրցանակ շնորհվեց:

Թեպետ Օկչիպինտին շատ բանով կանխագործեց 1970-ական թվականներին ֆեմինիստական շարժումը Իտալիայում, սակայն նա քննադատում էր այդ նույն շարժումը: Նրա կարծիքով, իսկական ֆեմինիզմը պետք է չսահմանափակվեր սեքսուալ ազատությամբ, այլ պետք է ձգտեր ազատվել բոլոր տեսակի ճնշումներից: «Առաջնության» սկզբունքը պետք է հաղթահարվի, և կանայք պետք է դադարեն ձգտել ինստիտուցիոնալացված իշխանության: Հեղափոխությունը պետք է կատարվի և ժամանակակից կյանքում և ընտանիքում: Բացի այդ, Օկչիպինտին վերհանում էր Իտալիայի հյուսիսի կանանց սոցիալ-ռասիստական արհամարհանքը երկրի հարավի կանանց նկատմամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118923250 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Servizio Bibliotecario Nazionale — 1985.
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2005.
  4. 4,0 4,1 Faceted Application of Subject Terminology
  5. 5,0 5,1 enciclopedia delle donne