Մարիա Տինդարա Գուլլո
Մարիա Տինդարա Գուլլո իտալ.՝ Maria Tindara Gullo | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Պատտի, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Maria Tindara Gullo Վիքիպահեստում |
Մարիա Տինդարա (Մարիելլա) Գուլլո (իտալ.՝ Maria Tindara (Mariella) Gullo, փետրվարի 27, 1964, Պատտի, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատտիի նախկին փոխքաղաքապետ Ֆրանչեսկո Գուլոյի դուստրն է և Լուիջի Գուլլոյի զարմուհին։ Ստացել է տնտեսագիտական կրթություն։ 2013 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Սիցիլիայում մասնակցել է Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններին, ընտրվել է թեկնածուների վերջնական ցանկում։ 2013 թվականի մարտի 19-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Պատգամավորների պալատ՝ Սիցիլիա 2-րդ XXV ընտրատարածքից` որպես Դեմոկրատական կուսակցության անդամ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից նա «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության անդամ է։ 2015 թվականի դեկտեմբերի 21-ից XII հանձնաժողովի (սոցիալական հարցերի) անդամ է։
2011 թվականին Մարիան, նրա հայրը` Ֆրանչեսկոն և զարմիկը` Լուիջին, դարձել են քրեական գործով ամբաստանյալ՝ ընտրակեղծիքների մեղադրանքով[1]։ Ֆրանչեսկո Գուլլոն, ով 2011 թվականին Պատտիի քաղաքապետի թեկնածու էր, նույնպես պայքարում էր Սիցիլիայի ընտրություններում քաղաքային խորհրդում պաշտոնի համար և պնդում էր, որ ինքը տեղական բնակիչ է, չնայած գրանցված էր Մոնտանյարեալեում։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել ընտրակեղծիքների, կազմակերպված հանցավորության հովանավորության և անարդար մրցակցության համար[2]։
2014 թվականի մայիսի 15-ին Մարիա Տինդարա Գուլլոն ևս վեց պատգամավորներ հետ (Մարիա Գաետանա Գրեկո, Ջերո Գրասի, Տոմազո Ջինոբլե, Մարիա Ամատո, Պաոլա Բրագանտին և Բեպե Ֆյորոն) դեմ են քվեարկել Ֆրանկանտոնիո Ջենովեզեի ձերբակալման հրամանին, որը դեմ էր գնացել դեմոկրատական կուսակցության որոշումներից մեկին։ 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Ջենովեզեն, ի նշան բողոքի, լքել Է Դեմոկրատական կուսակցությունը և միացել է «Առաջ, Իտալիա» կուսակցությանը՝ բացատրելով, որ ցանկանում է ընտրել այնպիսի կուսակցություն, որն անտարբեր չէ Իտալիայի և Սիցիլիայի խնդիրների նկատմամբ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Il Fatto Quotidiano
- ↑ «Giornalettismo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Openpolis.it