Մարիա Տալիոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Տալիոնի
իտալ.՝ Marie Taglioni
Maria Taglioni Kriehuber.jpg
Ծնվել էապրիլի 23, 1804(1804-04-23)[1][2][3][4] կամ 1804[5]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[6]
Մահացել էապրիլի 23, 1884(1884-04-23)[7]
Մահվան վայրՄարսել, Ֆրանսիա[6]
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունբալետի պարող և պարուսույց
Ծնողներհայր՝ Ֆիլիպո Տալիոնի, մայր՝ Sophie Karsten?
Marie Taglioni Վիքիպահեստում

Մարիա Տալիոնի (իտալ.՝ Maria Taglioni, ապրիլի 23, 1804(1804-04-23)[1][2][3][4] կամ 1804[5], Ստոկհոլմ, Շվեդիա[6] - ապրիլի 23, 1884(1884-04-23)[7], Մարսել, Ֆրանսիա[6]), 19-րդ դարի բալետի պարուհի, իտալական բալետի Տալիոնիների տոհմի երրորդ սերնդի ներկայացուցիչ, ռոմանտիզմի դարաշրջանի բալետի գլխավոր կերպարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ծնվել է բալետմեստեր և խորեոգրաֆ Ֆիլիպո Տալիոնիի ընտանիքում, պալատական երգիչ Քրիստոֆեր Քրիստիան Կարստենի թոռնուհին է։ Եղել է Ստոկհոլմի Թագավորական օպերայի մենապարուհի։ Աղջիկը չուներ ո՛չ մարմնի բալետային կառուցվածք, ո՛չ գրավիչ արտաքին, չնայած դրան հայրը որոշել էր նրան բալետի պարուհի դարձնել։ Մարիան սովորել է Վիեննայում, Ստոկհոլմում, իսկ այնուհետև Փարիզում` Ֆրանսուա Կուլոնի մոտ: Ավելի ուշ հայրը որոշել է հենց ինքը զբաղվել Մարիայով: 1822 թվականին նա բեմադրել է «Երիտասարդ հավերժահարսի ընդունելությունը Տերփսիքորա պալատի մոտ» բալետը, որով Մարիան նշել է իր դեբյուտը Վիեննայում։ Պարուհին հրաժարվել է այդ ժամանակ բալետին հատուկ ծանր հագուստներից, կեղծամներից, դիմահարդարումից և բեմ էր դուրս եկել միայն համեստ, թեթև զգեստով։

Փարիզի հանրությանը Մարիան գրավել է 1827 թվականին, «Վենետիկյան դիմակահանդեսի» ժամանակ, այդ օրվանից նա հաճախ պարել է Փարիզի Գրանդ օպերայում։ Այնուհետև նա պարել է Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ 1832 թվականի մարտին Փարիզի Գրանդ օպերա թատրոնում տեղի է ունենում «Սիլֆիդա» բալետի պրեմիերան, որը նշանավորել է բալետային ռոմանտիզմի դարաշրջանի սկիզբը։ Հենց նա է այդ ժամանակ բալետ ներմուծել տուտուն և այդ ժամանակ է առաջին անգամ ցուցադրել պար պուանտների` ոտքի մատների վրա։

Հաջորդ 15 տարին Մարիա Տալիոնին համերգային հյուրախաղերով հանդես է եկել ամբողջ Եվրոպայում` Լոնդոնից մինչև Բեռլին և Միլանից մինչև Սանկտ Պետերբուրգ։ Նրա խաղացանկը կազմված էր գլխավորապես իր հոր բեմադրություններից։ Նրա լավագույն դերերը եղել են «Աստված և բայադերան», «Սիլֆուհին», «Զեֆիրը և Ֆլորան» բալետներում։ Ականատեսները վկայում էին, որ Տալիոնիի պարերը նազելիության և նրբգեղության մարմնավորում են եղել։ Նույն ժամանակ Ա. Պանաևան հիշում է ծերացող «աստղի» այցը Պետերբուրգի բալետի ուսումնարան[8].

Aquote1.png Տալիոնին ցերեկը տգեղ էր լինում, նիհար, մանր կնճիռներով, փոքրիկ դեղին դեմքով: Ես կարմրում էի սաներիս փոխարեն, որոնք պարերից հետո շրջապատում էին Տալիոնիին և իրենց ձայնին գորովելի արտահայտչականություն տալով, ասում էին նրան . «Ինչ անճոռնին ես դու: Ինչ կնճռոտ ես դու»: Տալիոնին, կարծելով, թե իրեն հաճոյախոսություն են անում, ժպտալով գլխով էր անում և պատասխանում. «Merci, mes enfants!» (Շնորհակալություն, երեխաներ): Aquote2.png


1832 թվականին Մարիան ամուսնացել է Կոմս դե Վուազենի հետ, սակայն շարունակել է կրել իր ազգանունը և չի լքել բեմը։ 1839-1840 թվականներին Պետերբուրգյան խաղաշրջանին նա մասնակցել է 86-ից 55 ներկայացումների, իսկ 1840-1841 թվականներին` 75-ից 50 ներկայացումների։

1847 թվականին դադարեցնելով ելույթները` նա շարունակել է բալետի դասեր տալ։ Մեծ մասամբ ապրել է Իտալիայի ամառանոցներում։ Վենետիկում նրան էր պատկանում Կա' դ'Օրո պալատը, որի պատմական տեսքը խիստ վնասվել էր, քանի որ այն Տալիոնիի պատվերով վերակառուցվել էր ժամանակի նորաձևությանը համապատասխան։ Որոշ Ժամանակ ապրել է ռուս իշխան Ա. Տրուբեցկիի հետ, որից որդի է ունեցել։ Իշխան Տրուբեցկին ավելի ուշ ամուսնացել է Տալիոնիի և Վուազենի աղջկա հետ։

Տալիոնին 1859 թվականին վերադարձել է Ֆրանսիա` Փարիզի օպերայում բալետի պարուհիների կատարելագործման դասարան բացելու համար։ 1860 թվականին նա իր աշակերտուհի Էմա Լիվրայի համար բեմադրել է «Թիթեռ» բալետը` ըստ Ժակ Օֆենբախի երաժշտության և Անրի դե Սեն Ժորժի լիբրետտոյի։ Ներկայացումը, որը դարձել է նրա միակ բալետմաստերական աշխատանքը, աղմկալի հաջողություն է ունեցել, սակայն երկար կյանք չի ունեցել` Լիվայի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով։

Մարի Տալիոնին մահացել է 1884 թվականին, Մարսելում և թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Սխալմամբ բալետի պարուհու գերեզմանը փնտրում են Մոնմարտրի գերեզմանատանը, որտեղ թաղված է նրա մայրը` Սոֆյա Տալիոնին։ Երիտասարդ պարուհիները սովորություն ունեին, ըստ որի նրանք իրենց առաջին պուանտները թողնում էին բալետի պարուհու այս «կեղծ գերեզմանին»։ Տալիոնիի իրական գերեզմանում էլ են մարդիկ թողնում կոշիկներ, թեև ոչ մեծ քանակությամբ։ Տալիոնիի գերեզմանին գրված է հետևյալ տապանագիրը. "Ô terre ne pèse pas trop sur elle, elle a si peu pesé sur toi" («Հող, նրան շատ ուժեղ մի ճնշիր, քանի որ նա շատ թեթև է քայլել քեզ վրա»)։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1833 թվականին այգեպան Պեան Սիլվենը Ֆրանսիայում ցուցադրել է սպիտակ չինական վարդի նոր տեսակ, որին տվել է «Տալիոնի» անվանումը։ 1985 թվականին նրա պատվին են անվանել Վեներայի Տալիոնի խառնարանը։

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1836 թվականին Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյը Տեոֆիլ Վագստաֆ կեղծանունով Լոնդոնում հրատարակել է «Ֆլորա և Զեֆիր» գիրքը, որն իրենից ներկայացնում էր Տալիոնիի և նրա ընկերոջ` Ալբերի ծաղրանկարների հավաքածուն, որոնք 1833 թվականին հյուրախաղերով էին հանդես գալիս Լոնդոնի թագավորական թատրոնում։ Գրքի պաստառը նմանակում է Շալոնի հայտնի վիմատիպ նկարը, որը Տալիոնիին պատկերում է Ֆլորայի դերում[9]։

1838 թվականին Սանկտ Պետերբուրգում բեմադրվել է Պյոտր Կարատիգինի «Տալիոնիի վերջին դեբյուտի առաջին հարկի օթյակը» «անեկդոտային զավեշտախաղը»։

Գուստավ Բուլանժեի կողմից պատկերված Տալիոնիի դիմանկարը գտնվում է Գրանդ օպերայի Պարային նախասրահում` Օպերայի 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի կեսերի այլ հայտնի պարուհիների դիմանկարների հետ։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիենա

  • 1822 թվական, հունիսի 10՝ Նիմփա, «Պատանի Նիմփայի ընդունելությունը Տերփսիքորայի ապարանքի մոտ»
  • 1822 թվական, դեկտեմբերի 17՝ «Հիասքանչ Արսենա», խորեոգրաֆ` Լուի Անրի, ըստ հավաքական երաժշտության
  • 1823 թվական, օգոստոս՝ «Ամազոնուհիներ», խորեոգրաֆ` Լուի Անրի, ըստ հավաքական երաժշտության
  • Pas de châle, համերգային համար
  • 1824 թվական, մայիսի 29՝ Վեներա, Արման Վեստրիսի «Պսիքե»

Շտուտգարտի թատրոն

  • «Վեներայի կենդանացումը Ամուրի կողմից»
  • «Տոնակատարություն հարեմում»
  • Pas de deux* ( խաղընկեր` Պոլ Տալիոնի)
  • 1825-1826 թվականներ` Վիկտորինա, «Տոնավաճառ»; Ամազոնուհի, «Սուր և նիզակ»
  • 1826 թվական, մարտի 12՝ Դանինա, «Դանինա, կամ Ժոկո` բրազիլական կապիկ», (Անտոն Շտյուլմյուլեր՝ Դոն Մեարո)
  • Ագլայա, «Ագլայա»

Փարիզի օպերա

  • 1827 թվական, հուլիսի 23` ընդմիջարկված pas de deux բեմադրություն` ըստ Յոզեֆ Մայզեդերայի երաժշտության, Անատոլի Պետիի «Սիցիլիացի» բալետի պրեմիերան, (խաղընկեր՝ Պոլ Տալիոնի)
  • «Պարի գինը», ընդմիջարկված համար Գասպար Սպոնտինի «Վեստալուհի» օպերայում
  • Ընդմիջարկված pas de deux բեմադրություն Ժան Բատիստ Բլաշի «Մարս և Վեներա, կամ Վուլկանի ցանցերը» բալետում
  • 1828 թվականի հուլիսի 2՝ Լիդիա, «Լիդիա»( Ժան Պիեռ Օմեր), երաժշտությունը` Լուի Գերոլդի
  • 1828 թվականի օգոստոսի 29՝ Վեներա, «Մարս և Վեներա, կամ Վուլկանի ցանցերը» (Ժան Բատիստ Բլաշ)
  • 1828 թվականի դեկտեմբերի 17՝ Մոխրոտ, «Մոխրոտ» (Ալբեր)
  • 1829 թվականի փետրվարի 23՝ Պսիքեա, «Պսիքեա» (Պիեռ Գարդել), երաժշտությունը` Ժաննա Շնեյցխոֆերի
  • 1829 թվականի ապրիլի 27՝ Ջրահարսերի տիրուհի, «Քնած անտառի գեղեցկուհին» (Ժան Պիեռ Օմեր) երաժշտությունը` Լուի Գերոլդի
  • 1829 թվականի օգոստոսի 3՝ Տիրոլի պար, Ջիոկինո Ռոսինի «Վիլհելմ Տելլ» օպերայի պրեմիերա
  • 1830 թվականի մայիսի 3՝ Նյուկա (Ստրկուհու պարը՝ Ժան Պիեռ Օմերի «Մանոն Լեսկո» բալետի վերջին գործողությունում), երաժշտությունը Ֆրոմենտալ Հալևիի

Բեռլին

  • 1830 թվականի մայիս` «Նոր ամազնուհի»

Լոնդոն

  • 1830 թվական հունիսի 3` Ֆլորա Շառլ Լուի Դիդլոյի «Զեֆիր և Ֆլորա» բալետում (Ալբերի վերականգնած տարբերակը, ինքն էլ կատարել է Զեֆիրի դերը)

Փարիզի օպերա

  • 1830 թվական, օգոստոսի 30՝ ընդմիջարկված pas de deux բեմադրություն` «Ֆեռնանդո Կորտես» օպերայում (խաղընկեր՝ Ժյուլ Պերո)
  • 1830 թվական, հոկտեմբերի 13՝ Զոլոե, «Աստված և բայադերան, կամ սիրահարված կուրտիզանուհին» բալետ-օպերա, երաժշտությունը՝ Դանիել Ֆրանսուա Օբերի, սցենարը՝ Էժեն Սկրիբի
  • 1831 թվական, մարտի 14՝ Ֆլորա, «Զեֆիր և Ֆլորա» (Շարլ Լուի Դիդլո)
  • 1831 թվական, նոյեմբերի 21՝ մայրապետ Ելենայի ուրվականը, (Միանձնուհի-ուրվականների պար), Ջակոմո Մեյերբերի «Ռոբերտ Սատանա» օպերայի պրեմիերա
  • 1832 թվական, մարտի 12՝ Սիլֆիդա, «Սիլֆիդա» ըստ Ժան Մադլեն Շնեյցխոֆերի երաժշտության (Ժոզեֆ Մազիլե՝ Ջեյմս)
  • 1832 թվական, նոյեմբերի 7՝ Նատալի «Նատալի, կամ շվեյցարացի կաթնավաճառուհին»
  • 1833 թվական, դեկտեմբերի 4՝ Զյուլմա, «Ապստամբություն ապարանքում», երաժշտությունը` Թեոդոր Լաբարի, (Ժոզեֆ Մազիլե՝ Իզմաիլ)

Լոնդոն

  • 1834 թվական, հունիսի 21՝ «Նիմփաների որս», երաժշտությունը` Դանիել Ֆրանսուա Օբերի

Փարիզի օպերա

  • 1835 թվական, ապրիլի 8՝ Բերզիլյա, «Բերզիլիա, կամ կանանց ցեղ», երաժշտությունը` Վենցել ֆոն Գալենբերգի, (Ժոզեֆ Մազիլե՝ Զամորա), «Ռոմանեսկա», պարային դիվերտիսմենտ Դ. Օբերի «Գուստավ III կամ Դիմակահանդես» օպերայում, (խաղընկեր` Օգյուստ Վեստրիս)
  • 1836 թվական, սեպտեմբերի 21՝ Ֆլյոր դե Շան, «Դանուբի ջրահարսը», երաժշտությունը` Ադոլֆ Ադանի

Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոն

  • 1838 թվական, նոյեմբերի 23՝ Գիտանա «Գիտանա՝ իսպանացի գնչուհի», (Նիկոլայ Գոլց՝ Ֆրեդրիկ)
  • 1838 թվական՝ Միրանդա, «Միրանդա, կամ նավաբեկություն»
  • 1839 թվական՝ «Կրեոլուհի»
  • 1839 թվական, նոյեմբերի 22՝ կոմսուհի Անժելա, «Ստվեր», երաժշտությունը` Լյուդվիգ Մաուռերի, (Նիկոլայ Գոլց՝ ասպետ Լորեդան)
  • 1840 թվական՝ «Կախարդուհիների լիճ»
  • 1840 թվական, փետրվարի 5՝ «Ծովի ավազակ», երաժշտությունը` Ադոլֆ Ադանի
  • 1841 թվական, հունվարի 30` Ագլայա, «Ագլայա՝ Ամուրի սնուհի», երաժշտությունը` Կելերի
  • 1841 թվական՝ Դայա, «Դայա, կամ պորտուգալացիները Հնդկաստանում», երաժշտությունը` Կելերի
  • 1842 թվական Հերդա, «Հերդա կամ Էլֆրիդ թագուհի», երաժշտությունը` Կելերի, (խաղընկեր՝ Քրիստիան Յոհանսոն)

Թագավորական թատրոն Հեյմարկետում, Լոնդոն

  • 1845 թվական, հուլիսի 12՝ Ժյուլ Պերոյի Pas de Quatre, (Կառլոտա Գրիզի, Ֆաննի Չերիտոյի և Լյուսիլ Գրանի հետ միասին)
  • 1845 թվական, հուլիսի 24՝ Ժյուլ Պերոյի «Դիանա» (կատարել Էնդիմիոնի դերը)
  • 1846 թվական, հուլիսի 23՝ Գեբա, Ժյուլ Պերոյի «Պարիսի դատը» (Արթուր Սեն Լեոն՝ Պարիս, Ֆանի Չերիտո՝ Վեներա, Լյուսիլ Գրան՝ Միներվա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  5. 5,0 5,1 Dr. Constant v. Wurzbach Taglioni, Marie // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 43. — S. 17.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Тальони Мария // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 http://runeberg.org/nfch/0161.html
  8. Lib.ru/Классика: Панаева Авдотья Яковлевна. Воспоминания
  9. Lib.ru/Классика: Панаева Авдотья Яковлевна. Воспоминания

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Скляревская, Инна. Тальони. Феномен и миф / Послесл. В. М. Гаевского. — М.։ Новое литературное обозрение, 2017. — 360 с.։ ил. — (Очерки визуальности). — ISBN 9785444806494

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]