Մարիա Վամվակինու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Վամվակինու
 
Կուսակցություն՝ Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Մելբուրնի համալսարան և Princes Hill Secondary College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ
Ծննդյան օր հունվարի 4, 1959(1959-01-04) (65 տարեկան)
Ծննդավայր Լեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան
Քաղաքացիություն  Ավստրալիա և  Հունաստան

Մարիա Վամվակինու (հուն․՝ Μαρία Βαμβακινού, հունվարի 4, 1959(1959-01-04), Լեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան), ավստրալիացի քաղաքական գործիչ։ Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության (ALP) անդամ է և 2001 թվականի Ավստրալիայի դաշնային ընտրություններից հետո Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամ․ ներկայացնում է Վիկտորիա նահանգի Քալվել ընտրաշրջանը[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հոնիական ծովում գտնվող հունական Լեֆկադա կղզում։ Ընտանիքի հետ չորս տարեկանում Ավստրալիա է տեղափոխվել 1963 թվականին և բնակություն հաստատել Մելբուռնում[2]։ 2000 թվականի պառլամենտական ընտրություններից առաջ հրաժարվել է Հունաստանի քաղաքացիությունից[3]։ Կրթություն է ստացել Կառլթոնի և Բրունզվիքի հանրակրթական դպրոցներում, որից հետո ուսումը շարունակել Փրինսիս Հիլ ավագ դպրոցում[2]։

Մելբուռնի համալսարանում ժամանակակից հունարենից և քաղաքագիտությունից ստացել է արվեստի բակալավրի գիտական աստիճան[4]։ Կրթությունը շարունակել է և 1982-1987 թվականներին աշխատել ավագ դպրոցում[5], դասավանդել հունարեն[2]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն է զբաղեցրել Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության վիկտորիական մասնաճյուղում և նախքան պառլամենտ գնալը մի քանի տարի ծառայել որպես քաղաքական աշխատող։ Աշխատել է որպես Էնդրյու Թեոֆանուսի (1988, 1990) ընտրաշրջանի գործակալ, Վիկտորիա նահանգի 42-րդ վարչապետ Ջոան Քիրների գործադիր օգնական (1989), Էնդրյու ՄքՔուչեոնի անձնական քարտուղար (1991) և սենատոր Քիմ Քառի ընտրաշրջանի գործակալ (1993–2001)։ 1990-1992 թվականների ընթացքում աշխատել է նաև Նորթքոթի քաղաքային խորհրդում[5]։

Պառլամենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի Ավստրալիայի դաշնային ընտրություններում ընտրվել է պառլամենտի անդամ՝ Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության կազմում փոխարինելով գործող պատգամավոր Էնդրյու Թեոֆանուսին, որը 2000 թվականին հրաժարվել էր կուսակցությունից ու հանդես էր գալիս որպես անկախ պատգամավոր[6]։ Հունաստանում ծնված առաջին կինն է, որն աշխատում է դաշնային պառլամենտում[7]։ Հետագայում ևս վեց անգամ վերընտրվել է, որոնցից վերջինը 2019 թվականի դաշնային ընտրություններն էին[5]։

Պառլամենտում եղած ժամանակ աշխատել է տարբեր համատեղ հանձնաժողովներում, այդ թվում՝ 2008-2010 թվականների ընթացքում որպես Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, գիտության և նորարարության մշտական հանձնաժողովի նախագահ։ 2010-2013 թվականներին, հետո նաև 2016 թվականին աշխատել է որպես խոսնակ[5] և Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության ձախ սոցիալիստների ֆրակցիայի անդամ է[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Միխալիս Ս․ Մայքլի հետ և ունի երկու զավակ[4]։ 2016 թվականի դրւթյամբ բնակվում է Մելբուռնի Նորթքոթ արվարձանում, որը դուրս է իր ընտրաշրջանից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography for VAMVAKINOU, Maria». ParlInfo. Parliament of Australia. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Maiden speech». Hansard. Parliament of Australia. 2002 թ․ փետրվարի 13. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  3. Lewis, Rosie (2017 թ․ օգոստոսի 15). «Labor MPs embroiled in dual citizenship fiasco release statements». The Australian. News Corp Australia. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  4. 4,0 4,1 «Maria Vamvakinou Profile». Maria Vamvakinou Federal Member for Calwell. 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Ms Maria Vamvakinou MP». Parliament of Australia. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  6. «Calwell». Federal Election 2013. ABC. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  7. «Maria Vamvakinou». Australian Labor Party. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  8. Birnbauer, William (2005 թ․ փետրվարի 27). «MP leaked donor details: ex-mayor». The Age. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
  9. «Election 2016: The 12 local MPs who don't live in the seats they're trying to win». The Age. 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]