Jump to content

Մարիա Սադովսկայա-Բարիլոտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Սադովսկայա-Բարիլոտտի
Ծնվել էապրիլի 17, 1855(1855-04-17)
Կամենո-Կոստովատոե, Նովոմարովսկայա գյուղական համայնք, Բրատսկոեի շրջան, Ուկրաինա
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 27, 1891(1891-03-27) (35 տարեկան)
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԿրոպիվնիցկի
Մասնագիտությունօպերային երգչուհի և թատրոնի դերասանուհի
Երգչաձայնսոպրանո[1]
Գործիքներվոկալ[1]
ԱմուսինԴենիս Մովա
 Maria Sadovska-Barilotti Վիքիպահեստում

Մարիա Կարպովնա Սադովսկայա-Բարիլոտտի (ուկրաիներեն՝ Марія Карпівна Садовська-Барілотті, իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ, ապրիլի 17, 1855(1855-04-17), Կամենո-Կոստովատոե, Նովոմարովսկայա գյուղական համայնք, Բրատսկոեի շրջան, Ուկրաինա - մարտի 27, 1891(1891-03-27), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), օպերային երգչուհի (սոպրանո) և դրամատիկ դերասանուհի։ 1870 - 1880-ական թվականների ուկրաինական բեմի ականավոր դերասանուհիներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1855 թվականի ապրիլի 17-ին (այլ աղբյուրների համաձայն՝ ապրիլի 9-ին), Ռուսական կայսրության Խերսոնի նահանգի Կամենո-Կոստովատոե գյուղում (այժմ՝ Բրատսկի շրջան, Միկոլայիվի մարզ, ՈւկրաինաՆիկոլա Սադովսկու, Իվան Կարպենկո-Կարիի և Պանաս Սակսագանսկու քույրն է[2]։

Հետագայում ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Ելիզավետգրադ, որտեղ Մարիան հաճախել է միջնակարգ դպրոց և մասնակցել դրամատիկական խմբակի պարապմունքներին: Բեմական կարիերան սկսել է Նիկոլաևում 1876 թվականին՝ ռուսական օպերետային խմբի կազմում: 1883 թվականից հանդես է եկել Մարկ Կրոպիվնիցկու և Միխայիլ Ստարիցկու թատերախմբերում: 1890 թվականից հանդես է եկել եղբոր՝ Պանաս Սաքսագանսկու թատերախմբում: Իր գործունեության ընթացքում կանացի դերեր է խաղացել բազմաթիվ օպերաներում և պիեսներում, այդ թվում՝ «Նատալկա Պոլտավկա» և «Զապորոժցը Դանուբի այն կողմում»:

Մահացել է 1891 թվականի մարտի 27-ին Օդեսայում․ նրա սիրտը կանգ է առել Օդեսայի թատրոնի բեմում[3]։ Թաղված է Ելիզավետգրադում (այժմ՝ Կրոպիվնիցկի)՝ Բիկովսկի գերեզմանատանը:

  • Մարիա Սադովսկայա-Բարիլոտտին ամուսնացած է եղել ուկրաինացի երգիչ և դրամատիկ դերասան Դենիս Պետրովի (բեմական անունը՝ Մովա[4]) և իտալացի տենոր Բարիլոտտիի[3] հետ, որը ելույթներ է ունեցել Ուկրաինայում (նրանց հարաբերությունները գրանցված չեն եղել):
  • Դուստր՝ Ելենա Պետլյաշ:
  • Բրատսկոե ավանի ժողովրդական թատրոնը կրում է Մարիա Սադովսկայա-Բարիլոտտիի անունը:
  • Սադովսկայա-Բարիլոտտիին վերաբերող նյութերը պահվում են Կիրովոգրադի մարզային գավառագիտական թանգարանի և Մ. Լ. Կրոպիվնիցկու հուշահամալիր թանգարանի հավաքածուներում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 https://www.encyclopediaofukraine.com/display.asp?linkpath=pages%5CS%5CA%5CSadovska6BarilottiMariia.htm
  2. Садовська-Барілотті (Тобілевич) Марія Карпівна Արխիվացված 2015-10-06 Wayback Machine
  3. 1 2 Три Марії, три сестри Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  4. Мова Денис Николаевич // Отечественные певцы. 1750—1917: Словарь / А. М. Пружанский. — 2-е изд., испр. и доп. — М., 2008.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Биков В. Найкраща «Наталка Полтавка» українського театру / Народне слово. — 1996

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Սադովսկայա-Բարիլոտտի» հոդվածին։