Մարիա Ռեստիտուտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Ռեստիտուտա
SisterRestituta.jpg
Ծնվել էմայիսի 1, 1894(1894-05-01)[1]
ԾննդավայրHusovice, Brno-sever, Բռնո, Lands of the Bohemian Crown, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմարտի 30, 1943(1943-03-30)[2][1] (48 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունբուժքույր, միանձնուհի և Դիմադրության մարտիկ
Maria Restituta Վիքիպահեստում

Մարիա Ռեստիտուտա (աշխարհիկ անուն — Հելենա Կաֆկովա, չեխ. Helena Kafková, մայիսի 1, 1894(1894-05-01)[1], Husovice, Brno-sever, Բռնո, Lands of the Bohemian Crown, Ավստրո-Հունգարիա - մարտի 30, 1943(1943-03-30)[2][1], Վիեննա, Նացիստական Գերմանիա) —Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու երջանկահիշատակ միանձնուհի, բուժքույր, նահատակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է կոշկակարի ընտանիքում։ Երկու տարեկան հասակում ծնողները նրան տեղափոխում են Վիեննա։ Սկզբնական դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցնում Վիեննայի հիվանդանոցներից մեկում որպես սանիտար։

1913 թվականին մտնում է մենաստան, ընդունելով միանձնուհու անուն՝ ի պատիվ 4-իդ դարի քրիստոնյա նահատակ Ռեստիտուտայի։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխատել է որպես վիրաբուժական բուժքույր։

Ավստրիայի անշլյուսից հետո, 1938 թվականին բացահայտորեն հակառակվեց ֆաշիստական ​​վարչակարգին, որը հաստատվել էր Ավստրիայում։ Նա գրել է երկու բաց նամակ, որոնցում դատապարտել է նացիստական վարչակարգը և հրաժարվել է համաձայն հիվանդանոցի տնօրենի հրամանի, որը ֆանատորեն կառցած էր նացիստական հայացքներին, վայր իջեցնել հիվանդանոցի պալատներից մեկի պատից խաչելության պատկերը։ Անհնազանդության այդ գործողությունները դարձան նրա հետագա ձերբակալման պատճառը։1942 թվականին նա ձերբակալվել է Գեստապոյի կողմից պետական դավաճանության համար և դատապարտվել մահապատժի՝ գլխատվելով գիլյոտինով:

Մահապատիժն ի կատար է ածվել 1943 թվականի մարտի 30-ին։

Վիեննայում նրա պատվին կա Schwester Maria Restituta-Gasse փողոցը, որտեղ այսօր գտնվում է Mödling հիվանդանոցը, որտեղ աշխատել է Սուրբ Մարիա Ռեստիտուտան:

Բեատիֆիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է բեատիֆիկացիայի 1998 թվականի հունիսի 21-ին, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ի կողմից։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio
  2. 2,0 2,1 2,2 http://saints.sqpn.com/blessed-mary-restituta-kafka/