Մարիա Ռաևսկայա-Իվանովա
| Ծնվել է | 1840[1] |
|---|---|
| Ծննդավայր | Գավրիլովկա, Իզյումսկի գավառ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | 1912[1] |
| Մահվան վայր | Խարկով, Ռուսական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի և նկարչության ուսուցիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | գեղանկարչություն[1] |
| Աշակերտներ | Ալեքսանդր Վիժև, Անդրեյ Դանիլևսկի, Նիկոլայ Ուվարով, Միխայիլ Ալիսով և Ալեքսեյ Բեկետով |
| Ամուսին | Սերգեյ Ռաևսկի |
| Զավակներ | Ալեքսանդր Ռաևսկի |
Մարիա Դմիտրիևնա Ռաևսկայա-Իվանովա, Իվանովա-Ռաևսկայա (1840[1], Գավրիլովկա, Իզյումսկի գավառ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն - 1912[1], Խարկով, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարչուհի, Պետերբուրգի ակադեմիզմի հետևորդ, գեղարվեստական կրթության կազմակերպիչ Սլոբոդյան Ուկրաինայում։ Խարկովի գծանկարի դպրոցի (ներկայումս՝ Դիզայնի և արվեստի ակադեմիա) հիմնադիր, Կայսերական արվեստի ակադեմիայի պատվավոր ազատ անդամ (1872 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Խարկովի նահանգի հողատերերի ընտանիքում։ Հիմնավոր ընդհանուր կրթություն է ստացել տանը։ Այնուհետև հինգ տարի նա նկարչություն է սովորել արտասահմանում՝ Ֆրանսիայում, Իտալիայում և Դրեզդենում պրոֆեսոր Էրհարդտի ղեկավարությամբ: Ուսման ընթացքում նա միաժամանակ հաճախել է հնագիտության, ազգագրության, արվեստի պատմության և լեզվաբանության դասընթացներ։
Վերադառնալով հայրենիք՝ 1868 թվականին նա առաջին ռուս կինն էր, ով քննություն հանձնեց Կայսերական արվեստի ակադեմիայում ազատ նկարչի կոչման համար, իսկ 1869 թվականի սկզբին Խարկովում բացեց Ռուսական կայսրությունում գծագրության և գեղանկարչության առաջին մասնավոր դպրոցը (բոլորի համար վճարովի, աղքատների համար անվճար): Նրա կազմակերպած դպրոցը գործել էր շուրջ 30 տարի։ Այն ավարտել էր մոտ 100 աշակերտ (աշակերտների թվում էր Պյոտր Կոնչալովսկին)։ 1896 թվականին նա դպրոցը հանձնել էր քաղաքին։ Դպրոցի հիմքի վրա նույն թվականին ստեղծվել էր գծանկարի և գեղանկարչության քաղաքային դպրոց, իսկ 1912 թվականին՝ գեղարվեստի դպրոց։ Խորհրդային տարիներին դպրոցը դարձել էր տեխնիկում, իսկ ավելի ուշ՝ Գեղարվեստի ինստիտուտ, ներկայումս այն Խարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիան է։
Իվան Կրամսկոյի նախաձեռնությամբ կազմակերպված նկարչական դպրոցների առաջին մրցույթում դպրոցի աշխատանքի համար նա ստացել էր ակադեմիայի պատվավոր ազատ անդամի կոչում։ Նկարչական դպրոցների համառուսաստանյան ցուցահանդեսում դպրոցը ստացել էր երկրորդ դիպլոմը՝ առաջ անցնելով հայտնի Ստրոգանովյան ուսումնարանից:
Ռաևսկայա-Իվանովայի սաները սովորում էին խարափորագում կաշվի և փայտի վրա, կաշվի դաջվածք, նկարչություն ճենապակու վրա, նկարչություն թավշի վրա, վառարանների սալիկապատում, որմնանկարչություն։ Դպրոցի աշակերտների մեծ մասի համար եկամտի հիմնական աղբյուրը դարձավ կիրառական նկարչի մասնագիտությունը։ Դպրոցում մանկավարժական համակարգը մշակվել է՝ հաշվի առնելով բազմաթիվ օտարերկրյա մանկավարժների փորձը։ Նկարիչը իրականությունը հասկանալու հիմնական միջոցը համարում էր նկարչությունը բնանկարից[2]։
Ամուսինը՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Ռաևսկին, ռուս մանկավարժ էր, Խարկովի համալսարանի շրջանավարտ, 1906-1908 թվականներին եղել է Խարկովի կրթական շրջանի հոգաբարձու, 1919 թվականին՝ Խարկովի քաղաքային դումայի պատգամավոր, կադետ։
Որդին՝ Ալեքսանդր Սերգեևիչ Ռաևսկին, (1872-1924) ռուս գիտնական էր, շոգեքարշի կոնստրուկտոր։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Դմիտրիևնա Ռաևսկայա-Իվանովա ակադեմիզմի ներկայացուցիչ էր։ Նա ստեղծել էր կտավների շարք (յուղաներկ և ջրաներկ):
Նա հեղինակ էր «Ընտանիքի և դպրոցի համար նկարչության այբբենարան» (1879) ձեռնարկի և «Տեխնիկական դպրոցների դեկորատիվ տարրերի նախանկարները» ուրվագծերի, բացի այդ գեղարվեստական և մանկավարժական հարցերի վերաբերյալ մի շարք հոդվածների և բրոշյուրների։
- Մարիա Ռաևսկայա-Իվանովայի ստեղծագործությունների օրինակներ
-
Ինքնադիմանկար մոդելի հետ
-
Ծաղկեփունջ
-
Գյուղական բնանկար
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարվենկովոյի տեղական պատմության թանգարանում Մարիա Դմիտրիևնային նվիրված ցուցադրություն կա: Այնտեղ ներկայացված են նրա իրերից մի քանիսը` հագուստ, կենցաղային իրեր:

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ігор Шаров, Анатолій Толстоухов. Художники України: 100 видатних імен. — К.: АртЕк, 2007. — C. 32-33. ISBN 966-505-134-2(ուկր.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Беляев Н. С. Почетные вольные общники Императорской Академии художеств : краткий биографический справочник / Библиотека Российской академии наук ; автор-составитель Н. С. Беляев. — СПб. : БАН, 2018. — С. 115–117. — 326 с. — 300 экз. — ISBN 978-5-336-00234-8. — . Արխիվացված 2022-04-02 Wayback Machine
- Булгаков Ф. И. Раевская-Иванова, Марья Дмитриевна // Наши художники : (живописцы, скульпторы, мозаичисты, граверы и медальеры) на академических выставках последнего 25-летия : биографии, портреты художников и снимки с их произведений : в 2 т. / Ф. И. Булгаков. — СПб. : Тип. А. С. Суворина, 1890. — Т. 2 : Л — Я. — С. 114. — [2], 298 с., [3] л. ил. : ил. — .
- Кондаков С. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764–1914 : в 2 т. / составил С. Н. Кондаков. — СПб. : Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 1 : Часть историческая. — С. 238, 313. — [4], VI, 353 с., 20 л. ил., портр. : ил., портр. — .
- Кондаков C. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764–1914 : в 2 т. / составил С. Н. Кондаков. — СПб. : Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 : Часть биографическая. — С. 163. — [4], VI, 454, [5] с. : ил., портр. — .
- «Раевская, Мария Дмитриевна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
