Մարիա Պույմանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Պույմանովա
չեխ․՝ Marie Pujmanová
Ծննդյան անունչեխ․՝ Marie Hennerová[1]
Ծնվել էհունիսի 8, 1893(1893-06-08)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3]
Վախճանվել էմայիսի 19, 1958(1958-05-19)[1][2][3] (64 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[3]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[4]
Գրական անունOlga Nerská[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, խմբագիր և քննադատ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Պարգևներ
ԱմուսինFerdinand Pujman? և Vlastislav Zátka?
ԶավակներPetr Pujman?
ԱզգականներJan Bartoš?
Изображение автографа
 Marie Pujmanová Վիքիպահեստում

Մարիա Պույմանովա (չեխ․՝ Marie Pujmanová, օրիորդական ազգանուն՝ Հեներովա [Hennerová], հունիսի 8, 1893(1893-06-08)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3] - մայիսի 19, 1958(1958-05-19)[1][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[3]), չեխ գրող, Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետ (1953

Տպագրվել է 1909 թվականից։ Վաղ շրջանի պատմվածքներին բնորոշ է իմպրեսիոնիզմը։ 30-ական թվականների սկզբին անցել է մարքսիզմի դիրքերը։ ԽՍՀՄ այցելելու արգասիք է «Հայացք նոր երկրի վրա» (1932) գիրքը։ Գրել է եռերգություն, որի առաջին մասում՝ «Մարդիկ խաչմերուկում» (1937), նկարագրված է Չեխոսլովակիայի հասարակության կյանքը ինքնուրույն պետության կազմավորումից հետո։ Երկրում գերմանական ֆաշիզմի տիրապետության տարիներին Պույմանովան դիմել է պոեզիային («Երգարան», 1939, «Ռաֆայել և Սատելիտ», 1944)։ Պատերազմից հետո հրատարակել է «Ուրախություն և ցավ» (1945), «Սիրո խոստովանություն» (1949), «Միլիոնավոր աղավնիներ» (1950) և այլ ժողովածուներ։ Եռերգության երկրորդ («Խաղ կրակի հետ», 1948) և երրորդ («Կյանքն ընդդեմ մահվան», 1952) մասերում պատկերված է Չեխոսլովակիայի ժողովրդի պայքարը ֆաշիզմի դեմ։ Հետագայում տպագրվել են Պույմանովայի «Պանի Կյուրի» (1957) պոեմը, «Ալենի քույրը» (1958) վիպակը և Հնդկաստանի մասին ճամփորդական ակնարկները։ Պետական մրցանակներ (1937, 1948, 1951, 1953, 1955

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 460