Մարիա Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Պետրոսյան
Ծնվել էմարտի 25, 1911(1911-03-25)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 10, 1971(1971-11-10) (60 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունփիլիսոփա

Մարիա Իսահակի Պետրոսյան (մարտի 25 ապրիլի 7, 1911, Բաքու - նոյեմբերի 10, 1971, Մոսկվա), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1964 թվականին), պրոֆեսոր (1965 թվականին)։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սովետական շինարարության և իրավունքի ադրբեջանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը (1932 թվականին)։ 1933 թվականից դասավանդել է Մոսկվայի և Երևանի տարբեր բուհերում։ Ղեկավարել է ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խումբը 1942-1944 թվականներին), եղել Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության վարչության նախագահ (1945-1946 թվականներին), Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի տնօրեն (1952-1954 թվականներին). Մոսկվայի Ս․ Օրջոնիկիձեի անվան ինժեներատնտեսագիտական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ (1954-1964 թվականներին)։ Հետազոտությունները վերաբերում են փիլիսոփայության պատմության, պատմական մատերիալիզմի ու բարոյագիտության, հատկապես հումանիզմի, անհատի ու հասարակության փոխհարաբերության խնդիրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png