Մարիա Չիչագովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Չիչագովա
ռուս.՝ Мария Николаевна Чичагова
Ծննդյան անունռուս.՝ Мария Николаевна Зварковская
Ծնվել է1819
Վախճանվել էնոյեմբերի 17, 1894(1894-11-17)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենսկի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող և երաժիշտ
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
ԶավակներSeraphim Chichagov? և Q4516747?

Մարիա Չիչագովա (ռուս.՝ Мария Николаевна Чичагова, ծննդյան ազգանունը՝ Զվերկովսկայա (ռուս.՝ Зварковская), 1819 - նոյեմբերի 17, 1894(1894-11-17), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գրող, լրագրող և երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիչագովան ծնվել է 1819 թվականին։ Նա եղել է գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ակիմովիչ և Ալեքսանդրա Ֆեոդորովնա (ծննդյան ազգանունը՝ ֆոն Շրյոդեր) Զվերկովսկիների դուստրը։ Հայտնի է եղել որպես տաղանդավոր երաժիշտ։ Նվագել է դաշնամուր։ Ժամանակին, ըստ Պ. Վ. Բիկովի, Չիչագովան եղել է Ա. Լ. Գենզելտի «ամենասիրելի աշակերտուհին»։ Հետագայում Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է «գենզելտուհիների երաժշտական խմբակը»[1][2][3]։

1850-1860-ական թվականներին Չիչագովան տարբեր հրատարակություններում հոդվածներ և թղթակցություններ է հրապարակել։ Ամուսնացած լինելով գեներալ-մայոր Մ. Ն. Չիչագովի հետ, որը 1866 թվականին նշանակվել էր Կալուգայում երկու տարի առաջ գերեվարված Իմամ Շամիլի պրիստավ, ինչպես նաև նրա ամուսինը մտերմացել է նրա ընտանիքի հետ[Ն. 1]: Ըստ Չիչագովայի՝ վերջինս «անկեղծ սիրեց մեր ամբողջ ընտանիքը»։ Հիմք ընդունելով պարբերականների հատվածական հոդվածները («Կովկասյան օրացույց», «Военный сборник», «Русский инвалид», «Московские ведомости», «Кавказский сборник» և այլն)[5], ինչպես նաև Շամիլի, նրա կանանց և երեխաների խոսքերով, Չիչագովան գրել է Շամիլի կենսագրությունը և բնութագիրը, որը տեղադրված է եղել նրա 1889 թվականին լույս տեսած «Շամիլը Կովկասում և Ռուսաստանում» գրքում[1][2]։

Չիչագովան ապրել է Սանկտ Պետերբուրգում (Կոլոկոլնայա փողոց, 3)[6]։ Մահացել է նույն քաղաքում։ Թաղվել է ամուսնու կողքին (մահ․՝ 1866) Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը[7]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Միխայիլ Նիկիֆորովիչ Չիչագով (1819-1866), հրետանու գեներալ-մայոր, Կալուգայի նահանգի զինվորական ղեկավար (1865)։

Ունեցել է 5 երեխա։

Որդիներ․

  • Նիկոլայ (1852-1910) - գեներալ-լեյտենանտ, Պրիմորսկի մարզի ռազմական գեներալ-նահանգապետ և Ուսուրիյսկի կազակական զորքերի պատժիչ ատաման, Զաամուրսկի շրջանի առանձին կորպուսի սահմանապահ պահակախմբի պետ,
  • Միխայիլ (1854-1902)
  • Լեոնիդ (միտրոպոլիտ Սերաֆիմ) (1856-1937) - ռուսական բանակի պաշտոնաթող գնդապետ (1890), Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Պետական խորհրդի անդամ վանական հոգևորականների կողմից (1916), Վարշավայի և Պրիվիսլինսկի միտրոպոլիտ (1918), Լենինգրադի և Գդովսկի միտրոպոլիտ (1928), 1937 թվականին կալանավորվել է «հակահեղափոխական միապետական քարոզչության» մեղադրանքով և նույն թվականին գնդակահարվել է ՆԳԺԿ-ի զինափորձարանում։ 1988 թվականին լիովին արդարացվել է։ * Ալեքսանդր (1851-1900)

Դուստրը մահացել է 3 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ
  1. 1866 թվականի հունիսի 5(17), ին գեներալ-մայոր Միխայիլ Նիկիֆորովիչ Չիչագովի (Մարիա Նիկոլաևնայի ամուսնու) մահվանից հետո, Շամիլը առաջին անգամ այցելել է այրիին՝ ցավակցություն հայտնելու նրան[4]։ Շամիլն ասել է․

    Դուք կարծում եք, որ դուք մենակ եք կորցրել ամեն ինչ։ Ես, ես եմ կորցրել ամեն ինչ նրա հետ։ Երբեք այլևս չեմ ունենա այնպիսի ընկեր, որը ինձ այնքան կհասկանա և այնքան հոգ կտանի իմ մասին։ Մինչև իմ կյանքի վերջին րոպեն ես նրան կհիշեմ։

Աղբյուրներ
  1. 1,0 1,1 Некрологи // Всеобщий календарь на 1896 год. — СПб.: Тип. Эдуарда Гоппе, 1895. — С. 491.
  2. 2,0 2,1 П. В. Б. (1890–1907)։ «Чичагова, Мария Николаевна»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  3. Петровская И. Ф. Концертная жизнь Петербурга, музыка в общественном и домашнем быту 1801—1859 годы: материалы для энциклопедии «Музыкальный Петербург». — РИИИ. — СПб.: Петровский фонд, 2000. — С. 93. — ISBN 5-7559-0047-7
  4. Рамазанов Х. Х. Эпоха Шамиля / Ред. И. М. Магомедова. — Мх.: Ихлас, 2003. — С. 322.
  5. Чичагова М. Н. Шамиль на Кавказе и в России. — СПб., 1889. — С. 10.
  6. Адресная книга города С.-Петербурга на 1894 год / Сост. при содействии Гор. обществ. упр., под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1894. — С. 407.
  7. Петербургский некрополь: в 4 томах / Сост. В. И. Саитов. — СПб.: Тип. М. М. Стасюлевича, 1913. — Т. 4 (С—Ѳ). — С. 490.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]