Մարիա Չեչուլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Չեչուլինա
ֆիններեն՝ Maria Tschetschulin
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1852(1852-07-31)[1]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
Մահացել էսեպտեմբերի 19, 1917(1917-09-19)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունՖինլանդիա
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Ծնողներհայր՝ Ֆյոդոր Չեչուլին
 Maria Tschetschulin Վիքիպահեստում

Մարիա Ֆյոդորի Չեչուլինա (ֆիններեն՝ Maria Tschetschulin, Marie Tschetschulin, հուլիսի 31, 1852(1852-07-31)[1], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա - սեպտեմբերի 19, 1917(1917-09-19)[1], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա), առաջին կինը Ֆինլանդիայում, որն ստացել է հասունության վկայականի քննություն հանձնելու իրավունք («ուսանողական քննություն»)։ Հաջող հանձնելուց հետո դարձել է համալսարանի առաջին ուսանողուհին ինչպես Ֆինլանդիայում[2], այնպես էլ Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրներում։

1870-1873 թվականներին սովորել է Ալեքսանդրի կայսերական համալսարանում (այժմ՝ Հելսինկիի համալսարան)։ Ընտանեկան հանգամանքներից ելնելով ստիպված է եղել ընդհատել ուսումը, աշխատել է որպես գործավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Չեչուլինան ծնվել է 1852 թվականի հուլիսի 31-ին Հելսինկիում, առտրային խորհրդական Ֆյոդոր Չեչուլինի ընտանիքում։ Հայրը ռուս[3] առևտրական էր և նավատեր, աղյուսի գործարանատեր։ Չեչուլինը 1844 թվականին Հելսինկիում ստացել է քաղքենիության իրավունք Տորնիոյից այդտեղ տեղափոխվելուց հետո, 1850-ական թվականներին նա նաև եղել է մի քանի շոգենավերի սեփականատեր[4]։ Չեչուլինը բավականին հայտնի է եղել Հելսինկիում նաև 1866 թվականի դեկտեմբերին նրան պատկանող վառոդի պահեստի պայթյունի հետ կապված, որի արդյունքում քաղաքում փշրվել են ավելի քանի 50 հազար լուսամուտներ[5]։ Նրա կինը՝ Մարիա Չեչուլինայի մայրը՝ Հիլդա Աքսելինա Մարիա Էկշտեյնը, եղել է շվեդական բանակի նախկին զինվորականի դուստր, որը 1830-ական թվականներին Ստոկհոլմից տեղափոխվել էր Հելսինկի և հաջողությամբ զբաղվում էր արտաքին առևտրով։ Մարիան սովորել է աղջիկների համար գերմանական դպրոցում, որից հետո աղջիկների համար ֆրանսիական դպրոցում, հետագայում՝ Հելսինգֆորի լիցեյում[4]։

Մարիա Չեչուլինան 1870-ական թվականներին

Որպեսզի ընդունվի Ալեքսանդրի կայսերական համալսարան՝ այդ ժամանակ Ֆինլանդիայի տարածքում գործող միակ համալսարանը, անհրաժեշտ էր հանձնել հասունության ատեստատի քննություն[4][6] (այսպես կոչված ուսանողական քննություն), սակայն կանայք այն հանձնելու իրավունք չունեին։ 1870 թվականի հունվարին Ֆյոդոր Չեչուլինը միջորդությամբ դիմել է համալսարան, որպեսզի իր դստեր համար բացառություն անեն։ 2001 թվականին Ֆիննական գրականության ընկերությունում հրատարակված հոդվածների հեղինակի կարծիքով՝ այդ միջնորդությունը պայմանավորված էր ոչ միայն նրա տաղանդով, այլև այն փաստով, որ Ռուսաստանում կանայք արդեն 1850-ական թվականների վերջին ստացել են համալսարանում որպես ազատ ունկնդիրներ նստելու իրավունք (թեպետ այդ իրավունքն ավելի ուշ լուծարվել է)։ Համալսարանի գիտական խորհուրդը (կոնսիստորիա), որը կազմված էր 12 հաստիքային պրոֆեսորներից՝ ռեկտորի նախագահությամբ, դիտել են միջնորդությունը, ընդունել այն, դրա հիման վրա ընդունել որոշում համալսարան ընդունվելու իրավունք տալով ոչ միայն Չեչուլինային, այլ նաև ընդհանրապես բոլոր կանանց։ Կոնսիստորիայի կարծիքով՝ կանայք համալսարանում պետք է ունենային նույն իրավունքները և պարտականությունները, ինչպես տղամարդիկ, բացառությամբ ուսումնական հաստատության սահմաններից դուրս ուսանողական կյանքի կազմակերպման հարցերին։ Համալսարանի կանցլերը (որին նշանակում էր կայսրը) այլ կերպ է մտածել և ընդունել միջնորդությունը միայն «նեղ իմաստով»՝ վերաբերելով միայն Չեչուլինային[4]։

Համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ հարցի քննարկումն ունեցել է լայն արձագանք, այդ իսկ պատճառով թերթերն սկսել են գրել Չեչուլինայի մասին արդեն իսկ մայիսի սկզբին, երբ պարզ է դարձել քննություն հանձնելու թույլտվություն ստանալու մասին։ Ֆիննալեզու հելսինկյան «Uusi Suometar» թերթը «Կանանց իրավունք» վերնագրով հոդվածի մեջ ենթադրել է, որ այդ թույլտվությունը հավանաբար կապված է ընդհանուր հարցի առաջիկա քննարկման հետ, թե ինչպես պետք է կազմակերպել կանանց մուտքը համալսարան[7]։ Երբ 1870 թվականի մայիսի 18-ին Չեչուլինան հանձնել է քննությունը, նրա կերպարն ավելի շատ ուշադրություն է գրավել։ Քննությունից հետո ուսանողին ողջունել են երգեցողությամբ և ծափահարություններով, այդ իրադարձության մասին լուրն արագ տարածվել է Հելսինկիում, Չեչուլինան մի ակնթարթում դարձել է հայտնի անձ[4]։

Մարիա Չեչուլինան 1880-ական կամ 1890-ական թվականներին

Հաջորդ օրը լույս տեսած հելսինկյան շվեդալեզու «Hufvudstadsbladet» թերթում տպագրված էր Չեչուլինային նվիրված գովաբանական անանուն բանաստեղծություն, որում ասվում էր, որ «տղամարդիկ և կանայք հավասար են ոգու աշխարհի մասին», իսկ «խիզախ աղջկան» կհետևեն և ուրիշները, սակայն «առաջնագնացի պատիվը մշտապես կմնա նրանը»[8]։ Չեչուլինայի մասին գրել են Ֆինլանդիայի և Հյուսիսային Եվրոպայի բազմաթիվ երկրների թերթեր, այդ իրադարձությանը անսովորություն էր հաղորդում այն փաստը[9], որ իգական սեռի ուսանողները մինչև այդ չէին եղել ոչ Ֆինլանդիայում, ոչ Սկանդինավիայի երկրներում[6]։ Հելսինկյան «Folkwännen» թերթում տպագրվել է հաղորդագրություն այն մասին, որ առաջին անգամ Ֆինլանդիայում կինը քննություն է հանձնել հասունության վկայականի համար՝ առաջին գծի ամենասկզբում։ «Նրանց թվում, ովքեր անցել էին բոլոր գրավոր գործընթացները համալսարան ընդունվելու համար, ֆրյոկեն Չեչուլինան էր,- ասվում է թերթում,- Թող նրա օրինակին հետևեն և մյուսները»[10]։ Վիբորգի «Wiborgs Tidning» թերթը գրել է, որ յուրաքանչյուր ոք, ով ուրախանում է իր երկրի զարգացմամբ, պետք է տեսնի տեղի ունեցածի հսկայական կարևորությունը, քանի որ «այդ հասունության վկայականի համար մեն միակ քննությունը կարող է հազարավոր տղամարդկանց համար հիշեցում ծառայել կանանց բնական իրավունքների մասին[11]։ Տուրկուի «Sanomia Turusta» թերթը նշել է, որ դա առաջին դեպքն է, երբ կինը դարձել է Ֆինլանդիայի համալսարանի ուսանող, հետագայում հաստատել է, որ այդ օրը մշտապես կմնա ֆիննական կրթության պատմության մեջ և որ այժմ հաղթահարված է արգելքը, որը խանգարում էր ֆինն կանանց՝ դառնալու այդ նույն քաղաքակրթության մասը, որին պատկանում են տղամարդիկ[12]։ Ինչպես գրել է Սակարիաս Տոպելիուսը իր «Ֆինլանդական ժամանակագրությունում», հենց «այդ քննությունից հետո բազմաթիվ ֆինն աղջիկների գլխում ծագեց ուսանողական քնարի մասին երազանքը»[13]։

Չեչուլինային համալսարան ընդունվելու առիթով շնորհավորողների թվում էր շվեդ արքայադուստր Լովիսան[13]՝ թագավոր Կառլ XV-ի միակ դուստրը, որը դրանից մեկ տարի առաջ ամուսնացել էր դանիական միակ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկ VIII-ի հետ և դարձել էր դանիական գահաժառանգ արքայադուստր (հետագայում՝ Դանիայի թագուհի)։ Մի անգամ մանուկ հասակում, երբ վեցամյա Մարիան մոր հետ ամռանը հանգստանում էր Շվեդիայում՝ Սկագերակ առափնյակի փոքրիկ Սթրյոմստադ առողջարանային քաղաքում[14], նրան որպես խաղընկեր հրավիրել է արքայադուստրը, որը գրեթե նրա հասակակիցն էր։ Դրանից հետո նրանք գրում էին մեկմեկու։ Բացի այդ Մարիան հյուրընկալվել էր Լովիսային Ստոկհոլմում։ Հենց արքայադստեր հետ այդ ծանոթությունից հետո էր Մարիան սկսել լատիներեն սովորել[13]։

Ուսման ընդհատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարան ընդունվելուց մեկ տարի անց՝ 1871 թվականին, մահացել է Մարիայի հայրը՝ Ֆյոդոր Չեչուլինը[14]։ Նրա մահից հետո նրա ընկերությունը կարճ ժամանակ անց սնանկացել է, Չեչուլինների ընտանիքում ծագել են ֆինանսական խնդիրներ[6]։ Որոշ ժամանակ դիտարկվել է ընտանիքի՝ Բեռլին տեղափոխվելու տարբերակը, որտեղ կրտսեր դուստրերը կարող էին շարունակել սովորել գերմաներեն և զբաղվել երաժշտությամբ, սակայն դա չի իրականանում[14]։

Մարիա Չեչուլինան (աջից) և նրա քույր Մելանյան

1873 թվականի հոկտեմբերին Չեչուլինան հեռացել է համալսարանից[4]։ Մարիան ընտանիքի ավագ դուստրն էր և նրա ուսերին էր ամբողջ ընտանիքի հոգսը[14]։ Որպեսզի պահի մորը, տատին (հորական) և երեք կրտսեր քույրերին, Մարիան սկսել է աշխատել որպես գործավար։ 1889 թվականից նա զբաղեցրել է նավագնացական խոշոր Suomen Höyrylaiva Osakeyhtiö (այժմ՝ Silja Line) ընկերության հաշվապահ-գործավարի պաշտոնը՝ այդ թվում պատասխանատու լինելով օտարերկրացի պայմանադիր կողմերի հետ գրությունների համար[4][6], քանի որ կատարելապես խոսում էր վեց լեզուներով[9]։ Բնութագրվել է որպես շատ պատասխանատու աշխատող, իր աշխատանքի համար «իսկական զարդարանք»[15]։

Մահացել է 1917 թվականի սեպտեմբերի 19-ին Հելսինկիում, 65 տարեկանում[4]։

Հելսինկյան «Veckans Krönika» թերթում սեպտեմբերի վերջին հրատարակված մահախոսականում ասվում էր, որ եթե չլինեին չնախատեսված հանգամանքներ, Մարիա Չեչուլինան երբեք չէր դառնա գրասենյակային աշխատող, այլ կզբաղվեր գիտությամբ՝ փորձելով հագեցնել գիտության ծարավը[14]։ Հելսինկյան Nutid թերթի հոկտեմբերյան համարում գրող Կոնստանցիա Ուլների «Ֆինլանդիայի առաջին ուսանողուհին» հոդվածում գրված էր, որ «մեր օրերում, երբ այդքան շատ կանայք են սովորում համալսարանում, դժվար է հասկանալ, որ եղել են ժամանակներ, երբ համալսարան ընդունվել թույլատրվել է միայն տղամարդկանց»,- և Չեչուլինան դարձել է առաջին կինը երկրում՝ ստանալով այդ իրավունքը։ Ուլները Չեչուլինային անվանել է ամբողջական անհատականություն, որը հաստատուն խիզախությամբ շարժվել է իր ընտրած ճանապարհով, և «հաճելի առաջնորդ», որին հետևել են այլ կանայք[15]։

Նա իր հայրենակցուհիների համար բացել է արքայական գիտելիքի դարպասները։
- Կոնստանցիա Ուլներ[15]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիայի երեք կրտսեր քույրերից ամենահայտնին Ագնեսն էր (1859—1942), որը դարձել է պրոֆեսիոնալ ջութակահարուհի և համերգներով հանդես է եկել Եվրոպայում, իսկ ավելի ուշ Մեծ Բրիտանիայում զբաղեցրել է ջութակի պրոֆեսորի պաշտոնը։ Երկու մյուս քույրերը դարձել են ուսուցչուհիներ, Մելանյան (1867—1952)՝ օտար լեզուների, Եվգենյան (մահացել է 1942 թվականին)՝ երաժշտության։ Նրանց մայրը մահացել է խոր ծերության հասակում 1917 թվականի սկզբին[4]։

Չեչուլինա չորս քույրերից ոչ մեկը երբեք չի ամուսնացել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://ylioppilasmatrikkeli.helsinki.fi/1853-1899/henkilo.php?id=19143
  2. kansallisbiografia Suomen kansallisbiografia (National Biography of Finland)
  3. «Rosina Heikel – lääkäri hameista huolimatta» (Finnish). Tieteessä tapahtuu. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Väisänen, Mäkelä-Alitalo, 2001
  5. Topelius, 2004, 1866. December 17. Krutexplosion, s. 167
  6. 6,0 6,1 6,2 6,3 Jormanainen, 2017
  7. Oikeuksia naisille : [фин.] : [арх. 1 Ապրիլի 2018] // Uusi Suometar : газета. — Helsinki, 1870. — № 35 (2 toukokuun). — S. 2.
  8. Till Maria Tschetschulin : Den 18 Maj 1870 : [швед.] : [арх. 21 Մարտի 2018] // Hufvudstadsbladet : газета. — Helsingfors, 1870. — № 114 (19 maj). — S. 2.
  9. 9,0 9,1 Holmlund, 2017
  10. Universitetet : [швед.] : [арх. 3 Ապրիլի 2018] // Folkwännen : газета. — Helsingfors, 1870. — № 21 (25 maj). — S. 1.
  11. Den första qvinliga studenten i Finland, fröken Tschetschulin : [швед.] : [арх. 2 Ապրիլի 2018] // Wiborgs Tidning : газета. — Wiborg, 1870. — № 41 (25 maj). — S. 1.
  12. Kotomaalta : [фин.] : [арх. 1 Ապրիլի 2018] // Sanomia Turusta : газета. — Turku, 1870. — № 21 (27 toukokuun). — S. 1.
  13. 13,0 13,1 13,2 Topelius, 2004, 1870. Maj, 18. Maria Tschetschulins Studentexamen, s. 223—225
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Veckans Krönika (julk.), 1917
  15. 15,0 15,1 15,2 Ullner, 1917

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[швед.] : [арх. 17 Ապրիլի 2018] // Veckans Krönika : журнал. — Helsingfors, 1917. — № 31 (29 september). — S. 468. — Некролог с фотографией. Исходя из номеров предыдущих страниц, номер страницы должен быть не 468, а 368.

[швед.] : [арх. 30 Հոկտեմբերի 2018] // Hufvudstadsbladet : газета. — Helsingfors, 2017. — 2 juni. — Доступ к полной версии статьи: бесплатный через Facebook.

[швед.] : [арх. 3 Ապրիլի 2018]. — Helsingfors & Stockholm : Svenska litteratursällskapet i Finland & Atlantis, 2004. — 423 s. — (Skrifter utgivna, nr 660). — Первое издание. — ISBN 978-951-583-429-4.

[швед.] : [арх. 7 Ապրիլի 2018] // Nutid : журнал. — Helsingfors, 1917. — № 4 (1 oktober). — S. 78. — Некролог. Нумерация этого номера начинается со страницы 71.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[фин.] // Kansallisbiografia-verkkojulkaisu. Studia Biographica 4. — Helsinki : Suomalaisen Kirjallisuuden Seura, 2001. — 6 syyskuun. — Дата обращения: 19.03.2018. — ISSN 1799-4349.