Jump to content

Մարիա Շուբինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Շուբինա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1930(1930-05-08)[1]
ԾննդավայրՊրոտասովո, Իչալկովսկի շրջան, Մորդովյան ինքնավար մարզ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 20, 2025(2025-04-20)[2] (94 տարեկան)
Մահվան վայրՎոլգոգրադ, Ռուսաստան[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԿազանի պետական բժշկական համալսարան և Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական ​​ակադեմիա
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունkayaker և կանոեի թիավար
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Mariya Shubina Վիքիպահեստում

Մարիա Տիմոֆեևնա Շուբինա (Կլյուկովա) (ռուս.՝ Мария Тимофеевна Шубина (Клюкова), մայիսի 8, 1930(1930-05-08)[1], Պրոտասովո, Իչալկովսկի շրջան, Մորդովյան ինքնավար մարզ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 20, 2025(2025-04-20)[2], Վոլգոգրադ, Ռուսաստան[3]), խորհրդային մարզուհի, բայդարկաներով և կանոեներով թիավարող, 1960 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կլյուկովան ծնվել է 1930 թվականի մայիսի 8֊ին։ 1956 թվականին ավարտել է Կազանի բժշկական ինստիտուտը։ 1975 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Մարիա Շուբինայի և Անտոնինա Սերեդինայի հաղթանակը 1960 թվականին դարձել է ԽՍՀՄ պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկին բայդարկաներով և կանոեներով թիավարությունում (զույգով)[4]։

Մարզական կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ[5]։

Ամուսինը՝ Յուրի Շուբին (1927–2017), եղել է մարզիչ, ունեցել են երկու որդի՝ Միխայիլ և Կոնստանտին, որոնք դարձել են բժիշկներ։

Մարիա Տիմոֆեևնա Շուբինան մահացել է 2025 թվականի ապրիլի 20֊ին։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1960 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի՝ Անտոնինա Սերենինայի հետ (500 մետր հեռավորություն)
  • Աշխարհի քառակի չեմպիոնուհի 1958, 1963 (միայնակ և չորս հոգով), 1966
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1963, 1966)
  • Եվրոպայի չեմպիոնուհի (1963, 1965, 1967)
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1959, 1963)
  • ԽՍՀՄ տասնակի չեմպիոնուհի՝ 1959–1967 թվականներին՝ տարբեր անձնակազմերի կազմում
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (16 սեպտեմբերի, 1960)֊1960 թվականի XVII ամառային և VIII ձմեռային Օլիմպիական խաղերում հաջող ելույթների, ինչպես նաև սպորտում բացառիկ նվաճումների համար[6]։
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի Պատվոգիր (5 մայիսի, 2010)֊հայրենական նավավազքի սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Tchir P. List of the Oldest Living Olympians (aged 90+)
  2. 1 2 Победительница Олимпиады 1960 года байдарочница Шубина умерла на 95-м году жизни (ռուս.)
  3. 1 2 https://vlg.aif.ru/society/details/v-volgograde-prostyatsya-s-legendarnoy-sportsmenkoy-mariey-shubinoy
  4. «Умерла победительница Олимпиады-1960 в гребле на байдарках Шубина». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Умерла победительница Олимпиады-1960 в гребле на байдарках Шубина». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.
  6. Указ Президиума Верховного Совета СССР от 16.09.1960 «О награждении орденами и медалями СССР спортсменов и тренеров» // Советский спорт (газета). — 17 сентября 1960, № 225. — с. 1-3.
  7. Распоряжение Президента РФ от 05.05.2010 N 286-рп Արխիվացված 2014-05-12 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շուբինա» հոդվածին։