Մարիա Նաումովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Նաումովա
լատիշ․՝ Marija Naumova
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1973(1973-06-23)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[3]
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Կայքmarijanaumova.lv
Marie N Վիքիպահեստում

Մարիա Նաումովա (լատիշերեն՝ Marija Naumova, հունիսի 23, 1973(1973-06-23)[1][2], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[3]), ռուսական ծագումով լատվիացի երգչուհի, հանդես գալով Marie N բեմական անունով՝ կատարել և կատարում է ամենատարբեր երաժշտական ոճերի երգեր՝ փոփից մինչև թատերական և ջազ։ Բացի այդ, լատիշերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն ու պորտուգալերեն երգերի ձայնագրություններով մի շարք երաժշտական ալբոմներ է թողարկել։ 2002 թվականին, Եվրատեսիլի երգի մրցույթում ներկայացնելով Լատվիան, կատարել է իր իսկ հեղինակած I Wanna («Ուզում եմ») երգը և երաժշտական այդ հեղինակավոր ստուգատեսում գրավել առաջին տեղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիայի երաժշտական ձիրքը առաջինը նկատել ու գնահատել է լատիշ հանրահայը երգահան Ռայմոնդ Պաուլսը։ 1994 թվականից սկսած՝ նրանք համագործակցել են, և մեկ տարի անց երգչուհին մասնակցել է հեռուստատեսային «Փնտրում ենք տաղանդներ» շոու-մրցութային նախագխին ու թեև չի հաղթել, բայց արժանացել է հանդիսատեսի համակրանքին։

1998 թվականին Նաումովան մասնակցել է Ջորջ Գերշվինի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին, այդ նույն տարվա մարտ ամսին տարբեր բեմերից ելույթ ունեցել լատվիացի ճանաչված երաժիշտների հետ։ Այդ համերգներից մեկը ձայնագրվել ու թողարկվել է խտասկավառակի տեսքով՝ խթան դառնալով երգչուհու կարիերայի համար. նրան հրավիրել են մասնակցելու երաժշտական կարևոր միջոցառումների, հեռուստատեսային ու ռադիոշոուների, հարցազրուցներ են անցկացրել տարբեր թերթերի համար։

1999 թվականին Նաումովան թողարկել է իր առաջին անհատական՝ սոլո երաժշտական ալբոմը, որտեղ միայն ռուսերեն երգեր էին ձայնագրված։ Հաջորդ տարի, առաջին անգամ, մասնակցել է Եվրատեսիլի հանրապետական փուլին և զբաղոցրել երկրորդ տեղը՝ զիջելով միայն «Բրեյնսթորմ» երաժշտախմբին, որն էլ իրավունք է նվաճել Լատվիան ներկայացնելու Եվրատեսիլի եզրափակիչում։ 2001 թվականին "Hey Boy Follow Me" երգի կատարումով արժանացել է հանդիսատեսի համակրանքին, բայց փորձագետների խումբը այնքան էլ բարձր չի գնահատել, և Մարիան դարձյալ զրկվել է Եվրատեսիլի եզրափակիչ փուլին Լատվիան ներկայացնելու պատվից ու հնարավորությունից։ Հաջորդ տարի, բարեբախտաբար, հաղթանակը ուղեկցել է նրան. և՝ ոչ միայն հանրապետական մրցույթում, այլ նաև Եվրատեսիլի եզրափակիչում, որտեղ նա, իր իսկ հեղինակած "I Wanna" երգի կատարումով, նվաճել է առաջին տեղը՝ առաջին (և առայժմ՝ նաև միակ) նման հաղթանակը պարգևելով Լատվիային։ Սակայն այն էլ պետք է ասել, որ դա Եվրատեսիլում հաթանակ տարած միակ երգն է, որը չի արժանացել հայրենի երկրի սահմաններից դուրս ձայնագրվելու պատվին։ Եվ հենց Լատվիայում էլ "I Wanna"-ն չի մտել նույնիսկ լավագույն երգերի երեսնյակի մեջ[4]։

2001 թվականին երգչուհու թողարկած «Ieskaties acīs» ալբոմը վաճառքի հանվելուց երկու շաբաթ անց դարձել է «ոսկե», իսկ տասնմեկ ամիս անց՝ «պլատինե»։ Այդ նույն տարում Մարիան ձայնագրել է ֆրանսերեն երգերի «Ma Voix, Ma Voie» ալբոմը, «Ասիայի ձայնը» երգի մրցույթում արժանացել ,,Հանդիսատեսի համակրանք,, մրցանակին։

2003 թվականին նա վարել է Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որ անց էր կացվում Լատվիայում՝ Ռիգայում։ 2004-ին հանդես է եկել «Երաժշտության հնչյունները» մյուզիքլում՝ գլխավոր դերի կատարումով։ Նա լավագույնն է ճանաչվել նաև «Քույր Քերրի» մյուզիքլի գլխավոր հերոսուհու դերում։ 2007-ի վերջին և 2008-ի սկզբներին կատարել է Ֆատինայի դերը Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հիման վրա բեմականացված մյուզիքլում։

Մարիան ավարտել է Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2005 թվականին նա դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Բարի կամքի» առաջին դեսպանը Լատվիայում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998: До светлых слёз
  • 2000: Ieskaties acīs
  • 2001: Ma Voix, Ma Voie (LV:Gold certification[5])
  • 2002: On A Journey
  • 2002: Noslēpumi
  • 2004: Nesauciet sev līdzi
  • 2005: Another Dream
  • 2010: Lullabies
  • 2016: Uz Ilūziju Tilta

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135310962 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. O'Connor, John Kennedy (2007)։ The Eurovision Song Contest – The Official History։ UK: Carlton Books։ ISBN 978-1-84442-994-3 
  5. «Marijai Naumovai Zelta disks» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]