Մարիա Մացա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մացա
իտալ.՝ Maria Mazza
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1975(1975-11-14) (48 տարեկան) կամ հունիսի 23, 1975(1975-06-23)[1] (48 տարեկան)
ԾննդավայրWeehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
Կայքmariamazza.it
 Maria Mazza Վիքիպահեստում

Մարիա Մացա (իտալ.՝ Maria Mazza, նոյեմբերի 14, 1975(1975-11-14) կամ հունիսի 23, 1975(1975-06-23)[1], Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2][3]), իտալացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆ-ում՝ ներգաղթյալ նեապոլցիների ընտանիքում։ 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Սոկմա Վեզուվիանա քաղաք[4]։ Երիտասարդությունն անցկացրել է Սանտ Անաստազիա կոմունայում։

Երեք տարեկան հասակից Մարիան սկսել է դաշնամուր նվագել, իսկ վեց տարեկան հասակից՝ պարել։ 1996 թվականին մասնակցել է Միսս Իտալիա մրցույթին, որտեղ զբաղեցրել է 3-րդ տեղը և ստացել է «Միսս էլեգանտություն» տիտղոսը։ Որոշ ժամանակ որպես մոդել աշխատել է Միլանում, իսկ հետո դերասանական վարպետություն է սովորել Անտոնիո Սանայի մոտ։ 1997 թվականին հայտնվել է Rai 2 հեռուստաալիքի «Scirocco» ծրագրում։ Հաջորդ տարի որպես պարուհի հանդես է եկել «Domenica In» կիրակնօրյա ծրագրում։ Դերասանական առաջնաելույթը կայացել է 1998 թվականին՝ Canale 5 հեռուստաալիքի Կառլո Վանցինայի «50-ական թվականներ» մինի սերիալում, ապա որպես հյուր հայտնվել է «Quelli che il calcio» ֆուտբոլային շոուում։

2001 թվականին կայացել է Մարիայի առաջնաելույթը մեծ կինեմատոգրաֆիայում՝ Պինո Ամենդոլայի և Նիկոլի Պիստոիայի «Կախարդված լուսին» ֆիլմում։ Հետո սկսել է խաղալ Ֆաբիո Կանինոյի թատրոնում՝ «Fiesta» պիեսում։ 2002 թվականին նկարահանվել է Վալերիո Անդրեյի «Կատարյալ սեր» ֆիլմում, իսկ մեկ տարի անց Կառլո Կոնտիի հետ միասին սկսել է վարել «I raccomandati» ծրագիրը։ Որոշ ժամանակ վարել է Անգլիայի բրիտանական 4-րդ ալիքի Too fashion նորաձևության և բամբասանքների մասին ծրագիրը։

2006 թվականին Ալեսանդրո Սիանիի հետ միասին նկարահանվել է Ֆրանչեսկո Ռանիերի Մարտինոտիի «Ես լքում եմ քեզ, քանի որ սիրում եմ քեզ» ֆիլմում։ Նույն թվականի մարտին Ջանկարլո Մագալիի հետ հայտնվել է «Rai 2-ի Piazza Grande» ծրագրի 15-րդ թողարկման մեջ։ 2009 թվականին թատրոնում դեր է խաղացել Գիլերմո Մարինոյի «Non mi dire te l'ho detto» կատակերգությունում, իսկ հետո դարձել է Comedy Central ալիքի սեփական «Parla con la Mazza» ծրագրի հաղորդավարուհին։

2012-2014 թվականներին Մացան վարել է Canale 5 ալիքի «Avanti un altro!» ծրագիրը[5]։ 2013 թվականի սեպտեմբերի 21-ին Նեապոլում Լիլիանա դե Կյորտիսի, Կլեմենտինոյի, Սալի դա Վինչիի և Մարիո Տրևիի հետ միասին մասնակցել է Սուրբ Յանուարի տոնին` ստանալով մրցանակ իր կարիերայի ձեռքբերումների համար[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերի 5-ին ամուսնացել է Լյուդովիկո Լեթոյի հետ, որից ամուսնալուծվել է երեք տարի անց։ Որոշ ժամանակ հանդիպել է Ֆրանչեսկո Տոտտիի հետ[7]։ 2013 թվականից հանդիպել է Ամեդեո Քուալյատայի հետ։ Ունի դուստր՝ Սվևան (ծնվ․՝ 2014 թվականի հունիսի 26)։

«Նապոլի» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։ Ֆուտբոլային մամուլում հաճախ նրան անվանել են «Նապոլիի կնքամայր» (իտալ.՝ La madrina del Napoli)[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիեստա (2001)

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախարդված լուսին (Stregati dalla luna, 2001)՝ Գաբրիելա
  • Կատարյալ սեր (Un amore perfetto, 2002)՝ Բեթի
  • Ես լքում եմ քեզ, քանի որ սիրում եմ քեզ (Ti lascio perché ti amo troppo, 2006)՝ Դանիելա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննի '50՝ Canale 5 (1998)
  • Սիրոկկո՝ Rai 2 (1997)
  • Ես ռեկոմանդատ եմ անում՝ Rai 1 (2003)
  • Մեծ տարածք՝ Rai 2 (2006)
  • Դեռ առաջ՝ Canale 5 (2012-2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «La dottoressa Արխիվացված 2018-02-01 Wayback Machine», video.mediaset.it]
  3. «Miss Italia: assegnati i titoli Delverde, Cinema e Eleganza», Adnkronos, 4 settembre 1996.
  4. Maria Mazza
  5. «Avanti un altro: Maria Mazza alla corte di Paolo Bonolis». davidemaggio.it. 30 agosto 2012. Վերցված է 1º maggio 2014-ին.
  6. Festa di san Gennaro
  7. WAGS – MARIA MAZZA, EX GIRLFRIEND OF FRANCESCO TOTTI Արխիվացված 2015-01-02 Wayback Machine (անգլ.)
  8. Strip col Napoli in Champions Maria Mazza come Sabrina Ferilli? (իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մացա» հոդվածին։