Մարիա Մարտինի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մարտինի աշտարակ
Torre de María Martín
Նկարագրություն
Տեսակհուշարձան, fortified tower?, աշտարակ և հին հռոմեական վիլլա
Տեղագրություն37°54′56″ հս․ լ. 03°53′23″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորՖուերտե դել Ռեյ[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Ընթացիկ վիճակավերված
Վերահսկվում էRI-51-0007907
Քարտեզ
Քարտեզ
 Torre de María Martín Վիքիպահեստում

Մարիա Մարտինի աշտարակ (իսպ.՝ Torre de María Martín), միջնադարյան աշտարակի մնացորդները գտնվում են ժայռի վրա[3], Իսպանիայի Անդալուզիա տարածաշրջանի Խաեն պրովինցիայի Ֆուերտե դել Ռեյ բնակավայրից 4.5 կմ հեռավորության վրա։ 1993 թվականին հունիսի 22-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Մարիա Մարտինի աշտարակն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0007907 գրանցման համարի տակ[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը գտնվում է հարթ մակերևույթով տարածքի վրա։ Այն իրենից ներկայացնում է շրջանաձև կառույց, որը կանգնեցվել էր քառակուսի հատակագծով հիմքի վրա։ Քառակուսի հատակագծով հիմքը հնարավոր է, որ կառուցված լինի իբիրիցիական ժամանակի շինություն, որի վրա հետագայում կառուցվել է աշտարակը։ Մնացորդներից քիչ հեռու՝ բլրի հյուսիսային մասում[5], պահպանվել են տարբեր ժամանակահատվածների (իսլամական, հռոմեական, քրիստոնեական) կառույցների մնացորդներ[3]։

Պետական պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը շատ է վնասվել։ Պահպանվել է հիմքի մի մասը, որի վրա անկանոն շարված են քարաբեկորները։ Ներկայիս աշտարակի տեսքը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշտարակի քարերը օգտագործվել են մտոակա բնակավայրերի բնակիչների կողմից իրենց տները կառուցելու համար[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մարտինի աշտարակ» հոդվածին։