Մարիա Մանդել
Մարիա Մանդել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1912 |
Ծննդավայր | Münzkirchen, Schärding District, Վերին Ավստրիա, Ավստրիա |
Մահացել է | հունվարի 24, 1948 (36 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | prison officer, տանջող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Նացիստական համակենտրոնացման ճամբարների կին վերակացու, Lichtenburg concentration camp (1933-1939)? և Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
![]() |
Մարիա Մանդել (հունվարի 10, 1912, Münzkirchen, Schärding District, Վերին Ավստրիա, Ավստրիա - հունվարի 24, 1948, Կրակով, Լեհաստան), նացիստ ռազմական հանցագործ։ 1942- 1944 թվականներին եղել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի կանանց բաժանմունքի ղեկավար։ Պատասխանատու է ավելի քան 500 000 կին բանտարկյալների մահվան համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Մանդելը ծնվել է 1912 թվականի հունվարի 10-ին Ավստրիայի Մյունցկիրխեն քաղաքում։ Սկսած 1938 թվականից՝ նա ծառայել է ՍՍ-ի կանանց օժանդակ ստորաբաժանումներում։ 1938 թվականի հոկտեմբերի 15-ից Մանդելը աշխատել է Լիխտենբուրգ համակենտրոնացման ճամբարում։ 1939 թվականի մայիսի 15-ից Մանդելը տեղափոխվել է Ռավենսբրյուկ կանանց համակենտրոնացման ճամբար։ Նրան հաջողվել է ճամբարի ղեկավարության ուշադրությունը կենտրոնացնել իր վրա, և 1942 թվականի հունիսին նշանակվել է ավագ վերակացուի պաշտոնում։ Նրա պարտականությունների մեջ մտել են անվանականչերի իրականացումը, բանտարկյալների աշխատանքի ուղարկելը և պատժատեսակների նշանակումը։ 1942 թվականի հոկտեմբերի 7-ին Մանդելը տեղափոխվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ նա զբաղեցրել է ճամբարի կանանց բաժանմունքի պետի պաշտոնը։ Զբաղեցնելով ավելի ցածր դիրք, քան ճամբարի ղեկավարության արական կազմը՝ նա լիակատար իշխանություն է ունեցել կանանց բարաքների և ունեցել է ՍՍ-ի փոխգնդապետի կոչում[1]։ Հենց Մանդելն է հովանավորել Իրմա Գրեզեի թեկնածությունը, ով զբաղեցրել է Օսվենցիմի հունգարացի կանանց ճամբարի ղեկավարի պաշտոնը։
Գործընկերները Մանդելին նկարագրել են որպես «արտակարգ խելացի և իր գործին նվիրված» մարդու։ Այդուհանդերձ, Օսվենցիմի բանտարկյալները նրան անվանել են հրեշ։ Մանդելը անձամբ է ընտրել բանտարկյալներին և հազարներով ուղարկել մահվան գազախցեր։ Հայտնի են դեպքեր, երբ Մանդելը անձամբ, ժամանակավոր, իր հովանավորության տակ է վերցրել որոշ բանտարկյալների, իսկ երբ նրանք նրան հոգնեցնում էին, ներառում էր նրանց գազախցեր ուղարկվողների ցուցակներում։ Հենց Մանդելին է պատկանում կանանց ճամբարային նվագախմբի ստեղծման գաղափարը, ովքեր ուրախ երաժշտությամբ էին դիմավորում համակենտրոնացման ճամբար բերվող նոր բանտարկյալներին[2]։ Փրկվածների հիշողությամբ, Մանդելը եղել է երաժշտամոլ և լավ է վերաբերվել նվագախմբի երաժիշտների նկատմամբ, անձամբ եկել է նրանց բարաքներով՝ խնդրելով մի բան նվագել[1]։
1944 թվականին Մանդելը նշանակվել է Մուլդորֆ համակենտրոնացման ճամբարի ղեկավարի պաշտոնում, որը Դախաու համակենտրոնացման ճամբարի բաժանմունքներից մեկն էր։ Այնտեղ նա աշխատել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը[2]։ 1945 թվականի մայիսին փախել է իր հարազատ Մյունցկիրխեն քաղաքի շրջակա լեռներ։ 1945 թվականի օգոստոսի 10-ին Մենդելը ձերբակալվել է ամերիկացի զինծառայողների կողմից[2]։ 1946 թվականի նոյեմբերին նա, որպես ռազմական հանցագործ, հանձնվել է լեհական իշխանություններին՝ վերջիններիս դիմումի հիման վրա։ Մանդելը եղել է Օսվենցիմի առաջին դատավարության առաջին կերպարներից մեկը, որը տեղի է ունեցել 1947 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին։ Դատարանը նրան մահապատժի է դատապարտել։ Մահապատիժ էր նշանակվել կախաղանը[1]։ Մահապատիժը իրականացվել է 1948 թվականի հունվարի 24-ին Կրակովի բանտում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Артур Штильман.։ «Из Вены в Освенцим» (ռուսերեն)։ Еврейская старина։ Արխիվացված օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 2011-1-5
- ↑ 2,0 2,1 2,2 Николай Гротовский.։ «Несколько портретов на фоне колючей проволоки» (ռուսերեն)։ Lenta.Ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 2011-1-5
- ↑ Brown, D. P.: The Camp Women: The Female Auxiliaries Who Assisted the SS in Running the Nazi Concentration Camp System; Schiffer Publishing 2002; ISBN 0-7643-1444-0.
|