Մարիա Հաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Հաուել
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրGastonia, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1]
ԿրթությունWinston-Salem State University? և Hunter Huss High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի
mariahowell.com

Վանդա Մարիա Հաուել (անգլ.՝ Wanda Maria Howell, 20-րդ դար, Gastonia, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի[2] և կոմպոզիտոր։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդա Մարիա Հաուելը ծնվել է մայիսի 11-ին Գաստոնիում (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)։ 1995-2001 թվականներին Մարիան ապրում է Օկինավայում (Ճապոնիա)։ Հաուելը սովորել է կենսաբանության ու քիմիայի քոլեջում և ավարտել Ուինստոն-Սալեմի պետական համալսարանը[2]։

Կարերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան կինոյում իր նորամուտը կատարեց 1985 թվականին «Մանուշակագույն դաշտի ծաղիկներ» ֆիլմում խաղալով Եկեղեցական երգչախմբի մենակատարի դեր[2]։ Ընդհանուր առմամբ, Հաուելը խաղացել է ավելի քան 30 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա նա հայտնի է ֆիլմերի և հեռուստասերիլների այնպիսի դերերով ինչպիսիք են՝ «Հոր աղջիկ» ֆիլմում կնոջ դերով (2007), «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Միսիս Հալպերնի/Այանի դերով (2009-2011), «Անտեսանելի կողմը» ֆիլմում «CPS»-ի բարեկեցիկ աշխատակցուհու դերով (2009), «Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում» ֆիլմում բժիշկ Ջուլս Բակսերի դերով և «Սոված խաղեր։ Եվ բոցավառվող բոց» ֆիլմում Սիդերի դերով (2013)[3][4][5][6]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985 ֆ Մանուշակագույն դաշտի ծաղիկներ The Color Purple Եկեղեցական երգչախմբի մենակատար
1993 ս Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները The Young Indiana Jones Chronicles Գոլդի
2007 ֆ Հոր աղջիկը Daddy's Little Girls Կինը
2008-2009 ս Բանակի կանայք Army Wives խորհրդատու/ մայոր Բարսենիլա
2009 ս Մահացու գեղեցիկ է Drop Dead Diva Հիլդա Կարրերա
2009-2011 ս Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Միսիս Հալպերն/Այան
2009 ֆ Անտեսանելի կողմը The Blind Side «CPS»-ի բարեկեցիկ աշխատակցուհի
2010 ս Դեթրոյթ 1-8-7 Detroit 1-8-7 свидетельница несчастного случая
2011 ս Անհրաժեշտ դաժանություն Necessary Roughness Ջոան Հաֆֆ
2012 ֆ Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում What to Expect When You're Expecting Բժիշյ Ջուլս Բակսեր
2012-2013 ս Րևոլուցիա Revolution Գրեյս Բրոմոնտ
2013 ս Նենգ աղախինները Devious Maids այդա Հեյս
2013 ֆ «Սոված խաղեր։ Եվ բոցավառվող բոց» The Hunger Games: Catching Fire Սիդեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 «Maria Howell Biography». Tvguide.com. 2012 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Maria Howell Bio | Grace Beaumont | Revolution». NBC. 2013 թ․ հունիսի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Maria Howell Joins 'The Hunger Games: Catching Fire' as Seeder». The Hollywood Reporter. 2012 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  5. «The Hunger Games Casting: Maria Howell Planted As 'Seeder'». PerezHilton.com. 2012 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  6. «Maria Howell Cast As Seeder In 'The Hunger Games: Catching Fire' | Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.