Մարիա Կրայա
Մարիա Կրայա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1911[1] Զադար Kingdom of Dalmatia կամ Ավստրո-Հունգարիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 21, 1999[1] (88 տարեկան) Տիրանա, Ալբանիա կամ Ալբանիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Marie Kraja Վիքիպահեստում |
Մարիա Կրայա (ալբ․՝ Marie Kraja, սեպտեմբերի 24, 1911[1], Զադար, Kingdom of Dalmatia և Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 21, 1999[1], Տիրանա, Ալբանիա և Ալբանիա), ալբանացի օպերային երգչուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1911 թվականին Զադարում՝ կաթոլիկների ընտանիքում (Դալմացիայի թագավորություն, որն ավելի ուշ մտել է Ավստրո Հունգարիայի կազմի մեջ), որը բնակվել է Նիլ Ալան շրջանում: Եղել Է Մայր Թերեզայի բարեկամուհին[2][3]: Վեց տարեկանում, ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք՝ Ալբանիա, քաղաք Շկոդեր: Ալբանիայում ապրելու տարիներին ծանոթացել է ազգային ավանդույթներին և ալբանական մշակույթին[4]:
1930 թվականին սկսել է զբաղվել երգով: Երաժշտական կրթություն ստացել է Գրացում, Ավստրիայում Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի մասնաճյուղում, կրթությունը ավարտել է 1934 թվականին: Սովորելուց հետո դասավանդել է Շկոդերի միջնակարգ դպրոցում, ապա՝ Տիրանայի Մանկավարժական ինստիտուտում: Տիրանայում որպես երգչուհի հանդես է եկել դաշնակահար Տոնին Գուրազիույի հետ: Կրայան Ալբանիան ներկայացրել է Վիեննայի «Ազգերի երեկոյին»:
Մարիայի երգը հանդիսանում է յուրօրինակ, որը պայմանավորված էր մի փոքր գերմանական բարբառով, որն էլ իր հերթին ճշգրտություն էր տալիս տեքստերի ձևակերպմանը, որոնք նա երգում էր: Երգչուհու երգացանկում կային ավանդական քաղաքային ալբանական երգեր, որոնք հնչում էին նոր կատարմամբ պրոֆեսիոնալ երգչուհու կողմից: Նա շրջագայել է ալբանացի դաշնակահարուհի Լոլա Գյոկայի հետ, նրա հետ համատեղ ձայնագրել է ավելի քան 300 երգ[4]:
1937 թվականին Մարիան համերգ է տվել Բարիում, Իտալիայում, իսկ հաջորդ տարի նա հանդես է եկել Մյունխենում, Գերմանիայում[5]:1938 թվականին նա Լոլա Կյոկայի և Տեֆտա Տաշկո-Կոկոյի հետ համատեղ կազմակերպել է մի շարք բարեգործական համերգներ հունգարացի երաժիշտ Քրիստ Կոկոյի Միլանում ուսուցման համար դրամական միջոցներ հավաքելու նպատակով: 1939 թվականին համերգ է տվել Ֆլորենցիայում[5]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Կրայան դասավանդել է Հորդանանի Միշայի երաժշտական ակադեմիայում, զուգահեռ շարունակելով հանդես գալ օպերայի բեմում: Իսկ 1959 թվականին դարձել է կոմպոզիտոր Պրենկե Յակով և լիբրետիստ Լլազարա Սիլկի առաջին ալբանական Mrika օպերայի մեներգչուհի[5]:
Երգչուհու առավել հայտնի ելույթներից կարելի է առանձնացնել նրա կատարումը կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Իոլանտա» և կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» օպերաներում, որոնք բեմադրվել են Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոնում:
Մահացել է Տիրանայում 1999 թվականին: Նա Ալբանիայում արժանացել է Ալբանիայի Ժողովրդական արտիստի կոչմանը[6]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- M. Lalaj, Instituti Femnor «Nana Mbretneshë», Tiranë: Qendra Kombëtare e Artit dhe e Kulturës, 2013. fq. 54. ISBN 9789994351909
- David Cooper, Kevin Dawe: The Mediterranean in music: critical perspectives, common concerns, cultural differences. Scarecrow Press, 2005. ISBN 978-0-8108-5407-9
- Flori Slatina: Portrete artistesh. Tirana: Gazeta 55, 1999. (alb.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/Marie_Kraja
- ↑ FBIS Daily Report: East Europe (157–168)։ Foreign Broadcast Information Service։ 1989։ էջ 1։ OCLC 16394067։ «This morning, she paid a visit at the home of Artiste of the People Marije Kraja, a relative, as well as to the house where her mother and sister had lived for a long time. Mother Teresa then visited the No 40 Kindergarten in Tirana ...»
- ↑ Gëzim Alpion (2007)։ Mother Teresa: Saint or Celebrity?։ Routledge։ էջ 317։ ISBN 9780203087510։ «Albanian Catholic opera singer Marije Kraja, who is also known to have organized their funerals ...»
- ↑ 4,0 4,1 Eno Koço (2004)։ Albanian Urban Lyric Song in the 1930s։ Scarecrow Press։ էջեր 58–61։ ISBN 978-0-8108-4890-0
- ↑ 5,0 5,1 5,2 Robert Elsie (դեկտեմբերի 24, 2012)։ A Biographical Dictionary of Albanian History։ I.B. Tauris։ էջ 256։ ISBN 978-1-78076-431-3(չաշխատող հղում)
- ↑ Besarta (2015)։ «Sopranoja brilante Marie Kraja»։ Gazeta Vatra։ Վերցված է 2015