Մարիա Կոսվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կոսվեյ
անգլ.՝ Maria Cosway
Ի ծնեանգլ.՝ Maria Luisa Caterina Cecilia Hadfield
Ծնվել էհունիսի 11, 1760(1760-06-11)[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[3][4]
Վախճանվել էհունվարի 5, 1838(1838-01-05)[5][6][1][…] (77 տարեկան) կամ 1833[7]
Մահվան վայրԼոդի, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[3][4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի, երաժիշտ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, գծագրող և արվեստագետ
Ժանրդիմապատկեր[8] և կրոնական նկարչություն[8]
ՊաշտոնԴասղեկ
ԱմուսինՌիչարդ Կոսվեյ
 Maria Cosway Վիքիպահեստում

Մարիա Կոսվեյ (անգլ.՝ Maria Cosway հունիսի 11, 1760(1760-06-11)[1][2], Ֆլորենցիա, Իտալիա[3][4] - հունվարի 5, 1838(1838-01-05)[5][6][1][…] կամ 1833[7], Լոդի, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[3][4]), իտալական ծագմամբ անգլիացի նկարիչ, քաղաքական գործիչ Թոմաս Ջեֆերսոնի մտերիմ ընկեր՝ նկարիչ Ռիչարդ Կոսվեյի կինը։ Նա նաև կոմպոզիտոր և երաժիշտ էր, զբաղվել է աղջիկների կրթությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոսվեյը ծնվել է 1760 թվականի հունիսի 11-ին Ֆլորենցիայում, ծագումով անգլիական Շրուսբերի քաղաքից Կառլ Հադֆիլդի ընտանիքում, մայրը իտալուհի էր։ Նրա հայրը հաջողակ պանդոկապան էր Լիվորնոյում։ Հարստանալով՝ դարձել էր Տոսկանայի երեք հյուրանոցների սեփականատեր, որի այցելուներն էին բրիտանացի ազնվականները, ովքեր Մեծ շրջագայությամբ լինում էին Եվրոպայում։

Ընտանիքն ունեցել է ութ երեխա, բայց նրանցից չորսը սպանվել են հոգեկան հիվանդ դայակի ձեռքով։ Նա պնդում էր, որ իր փոքրիկ զոհերի համար լավ կլինի դրախտում։ Մարիան, նրա կրտսեր քույրը՝ Շառլոտան, և երկու եղբայրներ՝ Ռիչարդը և Ջորջը, ողջ են մնացել։ Դայակին դատապարտել են ցմահ ազատազրկման։

Մարիայի գեղարվեստական տաղանդը դրսևորվել է դեռ վաղ տարիքից։ Ֆլորենցիայում արվեստ է սովորել գերմանացի նկարիչ Յոհան Ցոֆանիի և իտալացի նկարիչ Violante Cerroti-ի ղեկավարությամբ։ 1773-1778 թվականներին նա ընդօրինակել է հին վարպետներին Ուֆֆիցի պատկերասրահում։ 1778 թվականին դարձել է Ֆլորենցիայի ակադեմիայի՝ Academia del Disegno-ի անդամ։ Կոսվեյը նաև մեկնել է Հռոմ, որտեղ նկարչություն է սովորել Պոմպեո Բատոնիի մոտ, նկարիչներ Անտոն Մենգսի, Յոհան Ֆյուսլիի և Ջոզեֆ Ռայթի հետ միասին։

Նախնական կրթություն ստացել է կաթոլիկ եկեղեցում և մնացել եկեղեցուն հավատարիմ իր ողջ կյանքի ընթացքում։ Հոր մահից հետո Մարիան ցանկություն է հայտնել դառնալ միանձնուհի։ Երեք տարի անց՝ 1779 թվականին, նա մոր հետ գնացել է Անգլիա և հաստատվել Լոնդոնում։

1768 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայի առաջին կին անդամներ են դարձել Մերի Մոզերը և Անգելիկա Քաուֆմանը։ Վերջինս օգնել է Մարիային մասնակցել ակադեմիայի ցուցահանդեսներին։ Նա առաջին անգամ ցուցադրվել է 1781 թվականին՝ ներկայացնելով իր երեք աշխատանքները. Rinaldo, Creusa appearing to Aeneas և Like patience on a monument smiling at grief: Մարիան հաջողություն է ձեռք բերել որպես դիցաբանական տեսարանների նկարիչ։ 1781-1801 թվականներին ընկած ժամանակահատվածում ակադեմիայում ցուցադրվել է նրա մոտ 30 աշխատանք։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոսվեյի դիմանկարը, նրա ամուսնու՝ Ռիչարդ Կոսվեյի աշխատաքներից

1781 թվականի հունվարի 18-ին Մարիա Հադֆիլդը ամուսնացել է իրենից 20 տարով մեծ նկարիչ Ռիչարդ Կոսվեյի հետ։ Ենթադրվում է, որ սա հաշվարկային ամուսնություն է եղել։ Ռիչարդը անբարոյականի համբավ է ունեցել և հաճախ է դավաճանել կնոջը։ 1784 թվականին զույգը տեղափոխվել է Փոլ-մոլ- ի Schomberg House տուն, որը դարձել է լոնդոնյան հասարակության նորաձևության սրահ։ Ռիչարդը Ուելսի արքայազնի գլխավոր նկարիչն էր։ Մարիան, տիրապետելով մի քանի լեզուների, համերգներ և ստեղծագործական երեկոներ էր կազմակերպում հյուրերի համար և շուտով հայտնի է դարձել որպես «Փոլլ-մոլի աստվածուհի» (անգլ.՝ The Goddess of Pall-Mall):

Ծանոթություն Ջեֆերսոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ջեֆերսոնի դիմանկարը, Ջոն Թրամբալի աշխատանքներից

1786 թվականի օգոստոսին ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբալը Մարիա Կոսվեյին ներկայացրել է Ֆրանսիայում Ամերիկայի դեսպան Թոմաս Ջեֆերսոնին, որը այրիացած տղամարդ էր[9]։ Գործնական ընթրիքի փոխարեն, նա առաջինը հանդիպում է ունեցել Մարիայի հետ Պալե-Ռոյալում։ Երկուսն էլ հետաքրքրված էին արվեստով և ճարտարապետությամբ, նրանք միասին մասնակցել են ցուցահանդեսների Փարիզում և այլ քաղաքներում։ Մտերմանալով կրթված կնոջ հետ՝ Ջեֆերսոնը վեց շաբաթ գրեթե ամեն օր նրա հետ է անցկացրել։ Այնուհետև, ամուսնու պնդմամբ, Մարիան վերադարձել է Լոնդոն, բայց նորից գնացել է Փարիզ՝ հանդիպելու Ջեֆերսոնին։ Նա նաև նամակագրական կապի մեջ եղել նրա հետ, որը շարունակվել է մինչև Ջեֆերսոնի մահը (այս նամակների մի մասը պահվում է Վիրջինիայի համալսարանի արխիվում)։

Պատմագիրները չունեն տվյալներ նրանց հարաբերությունների մտերմության աստիճանի վերաբերյալ։ Նրանք երկուսն էլ պահում էին միմյանց պատկերները. Ջեֆերսոնն ուներ Ռիչարդ Կոսվեյի նկարից արված Լուիջի Շիավոնետիի փորագրանկարը[10], իսկ Մարիան ուներ նրա դիմանկարը, որը Ջոն Թրամբալի վրձնի գործն էր (Մարիայի մահից հետո, դիմանկարը պատկանել է Իտալիայի կառավարությանը, այնուհետև այն ընդգրկվել է Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսում, այնուհետև տեղափոխվել Սպիտակ տուն, որտեղ գտնվում է առ այսօր)[11]։

Դստեր ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1790 թվականի մայիսի 4-ին ծնվել է Մարիայի և Ռիչարդի դուստրը՝ Լուիզ Պաուլինա Անժելիկան, բայց դա չի օգնել փրկել նրանց ամուսնությունը։ Մարիան հաճախ է ճանապարհորդել Եվրոպայում, մի անգամ ուղեկցել է իտալացի հայտնի սոպրանո երգիչ Լուիջի Մարկեզին։ Միևնույն ժամանակ, Ռիչարդը բացահայտ կապ է ունեցել նկարչուհի Մերի Մոզերի հետ, որի հետ վեց ամիս ճանապարհորդել է։ Լիոնում գտնվելու ընթացքում Մարիան ուխտագնացություն է կատարել Լորետոյի Մարիամ Աստվածածնի տաճարը։ Այս ճանապարհորդության ընթացքում մահացել է նրա դուստրը՝ Լուիզան։

Կյանքը Փարիզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Բարտոլոցիի փորագրանկար Մարիա Կոսվեյի նկարով The Hours

Ապրելով Լոնդոնում՝ Կոսվեյը երբեք չի դադարել հետևել Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին։ 1797 թվականին նա նկարիչ Ֆրանչեսկո Կոսսիային պատվիրել է գեներալ Նապոլեոն Բոնապարտի դիմանկարը, որը դարձել է նրա առաջին նկարը Անգլիայում (հետագայում դիմանկարը ձեռք է բերել սըր Ջոն Սոունը, այժմ պահվում է Լոնդոնում, Ջոն Սոունի թանգարանում)։

1801-1803 թվականներին Մարիան ապրել է Փարիզում, որտեղ արտանկարել է Լուվրի հին վարպետների նկարները, որպեսզի հետագայում դրանք օգտագործեր Անգլիայում դասավանդելու համար։ Հանդիպելով նկարիչ Ժակ-Լուի Դավիդին՝ Մարիան նրան է նվիրել իր աշխատանքներից մեկը՝ The Hours -ը։ Դավիդի «Նապոլեոնը Սեն-Բերնար լեռնանցքում» նկարը պատճենելիս նա ծանոթացել է հենց իր՝ Նապոլեոնի հետ։

Լիոնի և Լոդիի դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան իր եղբոր՝ ճարտարապետ Ջորջ Հադֆիլդի հետ միասին, երեք տարի անցկացրել է Իտալիայում[12]։ Վերադառնալով Անգլիա՝ ավարտել է մատուռների համար նախատեսված մի քանի կրոնական նկարներ։

1803 թվականին ֆրանսիացի կարդինալ Ժոզեֆ Ֆեշի առաջարկությամբ Լիոնում հիմնել է աղջիկների քոլեջ և ղեկավարել 1803-1809 թվականներին։ Այնուհետև Լոդի դուքս Francesco Melzi d'Eril-ը նրան հրավիրել է Իտալիա՝ Լոդիի (Լոմբարդիա) վանքում աղջիկների համար կաթոլիկ դպրոց հիմնելու համար։ Մարիան ղեկավարել է այս Collegio delle Grazie-ն մինչ կյանքի վերջ՝ 1838 թվականը։

1820 թվականի վերջին Մարիան կարճ ժամանակով վերադարձել է Անգլիա՝ հոգ տանելու իր հիվանդ ամուսնուն, որը մահացել է 1821 թվականին։ Իր ընկերոջ՝ սըր Ջոն Սոանի օգնությամբ նա աճուրդ է կազմակերպել է Ռիչարդի աշխատանքների համար, որոնցից ստացված հասույթն օգտագործել է իր կաթոլիկական դպրոցի կարիքների համար։

Մարիա Կոսվեյը մահացել է 1838 թվականի հունվարի 5-ին, Լոդիի իր դպրոցում։ Նրան թաղել են Միլանի Chiesa di Santa Maria delle Grazie գերեզմանատանը[13]։

Կրկնօրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական թանգարանի հավաքածուում են Մարիա Կոսվեյի կատարած կրկնօրինակները, որոնք արվել են Լուվրում հին վարպետների գործերից։ Նրա՝ Մերի Ռոբինսոնի նկարներից արված երկու կրկնօրինակները, ձեռք է բերել Նյու Յորքի հանրային գրադարանը։ Որոշ աշխատանքներ գտնվում են Թեյթի պատկերասրահում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջեֆերսոնը Փարիզում» (1995) ֆիլմում Մարիա Կոսվեյի դերը խաղացել է դերասանուհի Գրետա Սկակկին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gerald Barnett. Richard and Maria Cosway: A Biography. Tiverton, Devon, UK: Westcountry Books, 1995.
  • Philippe Bordes. Richard and Maria Cosway. Edinburgh, Burlington Magazine, vol. 137, no. 1111 (Oct. 1995).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://rkd.nl/explore/artists/18640
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://en.isabart.org/person/118056
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 118. — ISBN 978-1-85743-228-2
  8. 8,0 8,1 http://www.artnet.com/artists/maria-hadfield-cosway/
  9. «Международная конференция, посвященная 90-летию со дня рождения Л. С. Понтрягина (30 августа - 6 сентября 1998 года, г. Москва)». Uspekhi Matematicheskikh Nauk. 52 (4): 253–254. 1997. doi:10.4213/rm1599. ISSN 0042-1316.
  10. «Maria Cosway (Engraving)».
  11. «Jefferson Portrait by John Trumbull (Painting)». www.monticello.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. «Рис. 6. Возможные конфигурации направлений вектора касательного напряжения на гранях элементарного блока (а), в котором известен редуцированный тензор TR; (б) – общий случай ориентации главных осей тензора TR; (в) – одна из главных осей TR ортогональна одной из граней блока (в данном случае – верхней); (г) – каждая из главных осей TR ортогональна одной из граней блока. Грани, на которых орты p(J) не показаны, являются главными площадками». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  13. «Maria Hadfield Cosway (1760-1838) - Find A Grave...». www.findagrave.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. «An artistic alliance - Richard and Maria Cosway - English artists». Magazine Antiques. 1995 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին. (անգլ.)
  15. Восхищение искусством бывает не менее важным, чем само искусство
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոսվեյ» հոդվածին։