Մարիաննա Կարակեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիա Կարակեյանից)
Մարիաննա Կարակեյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1988(1988-08-05) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժիշտ

Մարիա Կարակեյան (օգոստոսի 5, 1988(1988-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կարակեյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 5-ին Երևանում[1]։ 1994 թվականին ընդունվել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին, որն ավարտել է 2004 թվականին[2]։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։

Ուսանողական տարիներին մասնակցել է կոմպոզիտոր, դիրիժոր Էմին Խաչատրյանի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի։ Երևանում մասնակցել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 200-ամյակին նվիրված դաշնակահարների փառատոնին։

Երևանում և Հայաստանի մարզերում մի շարք ելույթներ է ունեցել՝ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում, կատարել է հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունները։

Մարիա Կարակեյանը 2009 թվականին մասնակցել է «Grac Chopina» առաջին միջազգային վարպետության դասերին, որը տեղի է ունեցել Վարշավայում։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան ավարտել է 2010 թվականին, ինչից հետո զբաղվել է երաժշտահասարակական գործունեությամբ։

2011-2012 թվականներին մշակույթի մենեջմենթ է սովորել Լեհաստանի Պոզնան քաղաքում։ Ծրագիրն իրականացվել է լեհ-ամերիկյան «Kirkland Fulbright» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում։

Մինչև Լեհաստան մեկնելը եղել է «Նեմրա» ռոք-խմբի անդամ[3]։ Լեհաստանից վերադառնալուց հետո շարունակել է գործունեությունը նույն խմբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Մարիաննա Կարակեյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Մարիաննա Կարակեյան -ստեղնաշարային գործիքներ/վոկալ։ Խմբի հիմնադիր անդամ։ Ծնվել է 1988 թվականի Օգոստոսի 5-ին, Երևանում։ 1994-2004 թթ․ սովորել է… | Concert, Experience». Pinterest (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «One Caucasus 2019: Nemra (Հայաստան)». One Caucasus. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]