Մարիա Կանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կանո
իսպ.՝ María Cano
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1887(1887-08-12)
ԾննդավայրՄեդելյին, Կոլումբիա
Մահացել էապրիլի 26, 1969(1969-04-26) (81 տարեկան)
Մահվան վայրՄեդելյին, Կոլումբիա
Մասնագիտությունակտիվիստ, քաղաքական գործիչ և իրավապաշտպան
ԿուսակցությունRevolutionary Socialist Party?
 María Cano Վիքիպահեստում

Մարիա դե լոս Անխելես Կանո Մարկես (իսպ.՝ María de los Ángeles Cano Márquez, օգոստոսի 12, 1887(1887-08-12), Մեդելյին, Կոլումբիա - ապրիլի 26, 1969(1969-04-26), Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի գրող և բանաստեղծ, որը եղել է այդ երկրի առաջին կին քաղաքական առաջնորդը։ «Աշխատավորների ծաղիկ» անունով հայտնի Կանոն ղեկավարել է պայքարը հանուն հիմնական քաղաքացիական իրավունքների և աշխատավարձ ստացող բանվորների իրավունքների։ Առաջնորդել է մի քանի գործադուլ և հանդիսացել Կոլումբիայի կոմունիստական կուսակցության համահիմնադիրներից մեկը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն ծնվել է 1887 թվականի օգոստոսի 12-ին Կոլումբիայի Անտիոկիա նահանգի Մեդելյին քաղաքում, Ռոդոլֆո Կանոյի և Ամելիա Մարկեսի ընտանիքում[1][2]․ ծնողները կիրթ և ազդեցիկ արմատական լիբերալներ էին[3][4]։ Ունեցել է երկու քույր[1], կրթությունն ստացել է աշխարհիկ, ոչ թե կաթոլիկ դպրոցներում[2]։ Այդ ժամանակ կոլումբիացի կանանց չէր թույլատրվում համալսարանում սովորել[1]։ Ծնողները մահացել են, երբ նա եղել է տարեկան[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն Մեդելինի այլ մտավորականների հետ հիմնադրել է գրական խմբակ ու Cyrano ոչվող ամսագիրը։ Մինչև 1922 թվականն աշխատել է El correo liberal («Ազատական փոստ») թերթում[4]։ Նրա գրվածքները և պոեզիան ունեցել են «ինտիմ և էրոտիկ» երանգ[4]։ 1924 թվականի մարտին ցանկություն է հայտնել բացել անվճար հանրային գրադարան, հրավիրել թերթերին ու գրախանութնորին նյութեր տրամադրել, իսկ մայիսին արդեն քաղաքային գրադարանը գործել է[2]։

Կանոն ներգրավվել է բոլշևիկյան հեղափոխության ազդեցության տակ գտնվող քաղաքական շրջանակներում և դարձել սոցիալիստ։ Դադարեցրել է զուտ գեղարվեստական պատճառներով գրելը և դարձել սոցիալական ակտիվիստ և հեղափոխական առաջնորդ։ Կարիքավորներին սնունդ և հագուստ տրամադրելուց բացի գրադարանում ընթերցումներ է կատարել՝ աշխատողների մշակութային տեղեկացվածությունը բարձրացնելու համար։ Այցելել է գործարաններ, սկսել է դատապարտել անարդար աշխատանքային պայմանները և գործադուլներ կազմակերպել[4]։

1925 թվականի մայիսի 1-ին՝ Կոլումբիայի աշխատավորների տոնին, նրան կնքել են ««Մեդելինի աշխատավորների ծաղիկ»» անունով[4], բարեգործական աշխատողներին սովորաբար տրված պատվավոր կոչում, որը նա օգտագործում էր որպես քաղաքական հարթակ[3]։ Դարձել է ըմբոստ կանանց խորհրդանիշը, իսկ «Անտիոկիայի ծնողները փորձում էին կանխել, որ իրենց դուստրերը մարիականոներ չդառնան»[4]

1925–1927 թվականների ընթացքում յոթ անգամ շրջագայել է երկրում[3]։ Նրա առաջին հանրահավաքներն անցկացվել են Սևիլիայի և Ռեմեդիոսի հանքերում։ 1926 թվականին Կոլումբիայ Ազգային աշխատավորական համադաշնությունը նրան պարտավորեցրել է կազմակերպել Անտիոկիայի ներկայացվածությունը Երրորդ աշխատավորական համագումարում[4]։ Համագումարում նա հարցազրույց է վերցրել կառավարության քարտուղարից՝ կոչ անելով ազատել քաղբանտարկյալներ Վիսենտե Ադամեին և Մանուել Քինտին Լամեին, որով դարձել է Կոլումբիայի քաղաքական կազմակերպություններում ղեկավար պաշտոն զբաղեցնող առաջին կինը[4]։ Ճանաչվել է «Կոլումբիայի աշխատավորների ծաղիկ»[5]։ Կարևոր դեր է խաղացել 1926 թվականին Սոցիալիստական հեղափոխական կուսակցության հիմնադրման գործում[3], նախկին նախագահ Կառլոս Ռեստրեպոյի հետ հանդես է եկել մահապատժի դեմ[2]։

Մի քանի անգամ ձերբակալվել է և հայտնվել ոստիկանության հսկողության տակ։ Նրա մի քանի հանրահավաքներ ոստիկանությունը ցրել է պաշտպանական հագուստներով։ Արտահայտվել է ընդդեմ էլիտայի շրջանում սոցիալական անարդարության, կառավարության կողմից ընդդիմության ճնշումների և ամերիկյան ընկերությունների գործելակերպի[2]։

Համահիմնադրել է կուսակցական La justicia թերթն ու գրել բազմաթիվ այլ հրատարակություննների համար[4]։ 1928 թվականին ղեկավարել է պայքարը կառավարության՝ կոմունիզմը ճնշելու համար նախատեսված օրենքի դեմ։ Նաև աջակցել է Նիկարագուայի առաջնորդ Աուգուստո Սանդինոյին՝ ընդդեմ ԱՄՆ զորքերի ներխուժման[2]։ 1928 թվականի նոյեմբերին բանանի տնկարկների աշխատակիցների գործադուլն ավարտվել է Մագդալենայի Սիենագա քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ բանվորների կոտորածով[2]։ Չնայած Կանոն ներկա չէր գտնվել, նրան մեղադրել են դավադրության մեջ և բանտարկել[4]։ Նա քաղաքականապես մեկուսացել է սոցիալիստական շարքերում գաղափարական պառակտումից հետո և անհաջողություն ունեցել 1934 թվականին քաղաքականություն վերադառնալու մեջ[3]։

Հեռացել է Բոգոտայից և աշխատել է Մեդելինի Անտիոքիա պետական մամուլում[5]։ 1945 թվականին Մեդելինի կանանց դաշինքը ճանաչել է նրա ներդրումները, իսկ 1960 թվականին նա նշանակվել է Անտիոկիայի կանանց ժողովրդավարական կազմակերպության խոսնակ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն ապրել է կոմունիստ գրող և հռետոր Իգնասիո Տորես Ժիրալդոյի հետ[6]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1967 թվականի ապրիլի 26-ին Մեդելինում[4]։

1990 թվականին ռեժիսոր Կամիլա Լոբոգերերոն Maria Cano վերնագրով ֆիլմ է նկարահանել։ Անտիոկիայում նրա պատվին անվանակոչվել են մեկ փողոց, երկու դպրոց և մեկ համալսարան[7]։ 1991 թվականին The Flor del Trabajo Association անվամբ լեյբորիստական կազմակերպություն է ստեղծվել Ֆունցայում, որի անունը 2013 թվականի մարտի 23-ին փոխվել է Association Maria Cano-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Archila Neira, Mauricio (1980 թ․ դեկտեմբերի 11). «La flor rebelde». Semana (Spanish). Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Velásquez Toro, Magdala (1990 թ․ հունիսի 1). «María Cano. Pionera y agitadora social de los años 20». Credencial Historia (Spanish). Banco de la República. 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Stanfield, Michael Edward (2013). Of Beasts and Beauty: Gender, Race, and Identity in Colombia. University of Texas Press. էջեր 1925–1926. ISBN 9780292745605.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Suárez, Juana (2001). «María Cano». In Tompkins, Cynthia; Foster, David William (eds.). Notable Twentieth-century Latin American Women: A Biographical Dictionary. Greenwood Publishing Group. էջեր 64–67. ISBN 9780313311123.
  5. 5,0 5,1 Dueñas-Vargas, Guiomar (2008). «María Cano». In Smith, Bonnie G. (ed.). The Oxford Encyclopedia of Women in World History, Volume 1. Oxford University Press. էջեր 277–278. ISBN 9780195148909.
  6. Farnsworth-Alvear, Ann (2000). Dulcinea in the Factory: Myths, Morals, Men, and Women in Colombia's Industrial Experiment, 1905–1960. Duke University Press. էջ 126.
  7. «Fundación Universitaria María Cano».