Մարիա Խեսուս Մոնտերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Խեսուս Մոնտերո
իսպ.՝ María Jesús Montero
María Jesús Montero 2020 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Սևիլյայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր փետրվարի 4, 1966(1966-02-04)[2][1] (57 տարեկան)
Ծննդավայր Սևիլյա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ María Jesús Montero Cuadrado

Մարիա Խեսուս Մոնտերո (իսպ.՝ María Jesús Montero, փետրվարի 4, 1966(1966-02-04)[2][1], Սևիլյա, Իսպանիա[1]), իսպանացի պետական և քաղաքական գործիչ։ 2018 թվականի հունիսի 7-ին Սանչեսի առաջին կաբինետում նշանակվել է ֆինանսների նախարար։ 2020 թվականի հունվարի 13-ից Սանչեսի երկրորդ կաբինետում ֆինանսների նախարար և Իսպանիայի կառավարության պաշտոնական նախագահ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Խեսուս Մոնտերոն ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Սևիլյայում՝ դասախոսների ընտանիքում։ Ավարտել է Սևիլյայի համալսարանը, ունի բժշկական և վիրաբուժական գիտական աստիճան, ինչպես նաև ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան EADA բիզնես դպրոցում։ Աշխատել է հիվանդանոցում որպես ադմինիստրատոր։ 1986 թվականից մինչև 1988 թվականը եղել է Անդալուսիայի երիտասարդական խորհրդի մարգինալացման կոմիտեի նախագահ, ապա այդ կազմակերպության գլխավոր քարտուղար մինչև 1990 թվականը։ Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության կազմից ընտրվել է Անդալուզիայի խորհրդարան Սևիլյայի ընտրատարածքից[4]։

2002 թվականից սեպտեմբերից մինչև 2004 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Անդալուզիայի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, որից հետո գլխավորել է այդ նախարարությունը մինչև 2012 թվականի մայիսը։ Այնուհետև զբաղեցրել է Անդալուզիայի սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը[5]։ Առողջապահության նախարարության ղեկավար լինելու ժամանակ նախաձեռնել է կրկնակի բժշկական եզրակացության ներդրումը, նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման հասանելիությունը, գենետիկ խորհրդատվությունը կամ արժանի մահը[6]։

2013 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ը եղել է Անդալուզիայի ֆինանսների և պետական կառավարման նախարար։ Նախարարության ղեկավար լինելու ժամանակ մշակել և հաստատել է հինգ բյուջե՝ առանց խորհրդարանում բացարձակ մեծամասնության. մեկը՝ «Միավորված ձախերի» և չորսը՝ «Քաղաքացիներ- Քաղաքացիական կուսակցության» հետ[7][8]։

Իսպանիայի նախագահ Պեդրո Սանչեսը կառավարության նախկին ղեկավար Մարիանո Ռախոյի հրաժարականից հետո Մարիա Խեսուս Մոնտերոյին նշանակել է երկրի ֆինանսների նախարար, իսկ Ֆիլիպ VI թագավորը հաստատել է նշանակումը թագավորական հրամանագրով։ 2018 թվականի հունիսի 7-ին երդվել էր թագավորի առաջ՝ Սարսուելա պալատում[9][10][10][11]։

2020 թվականի հունվարի 13-ից Սանչեսի երկրորդ կաբինետում ֆինանսների նախարար և Իսպանիայի կառավարության պաշտոնական նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]