Մարիա Լեոպոլդի Ավստրիացի (Ֆերդինանդ III կինը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Լեոպոլդի Ավստրիացի
Ծնվել է՝նոյեմբերի 28, 1632(1632-11-28)[1]
ԾննդավայրԻնսբրուք
Մահացել է՝օգոստոսի 7, 1649(1649-08-07)[2][3][4][…] (16 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն
Կայսերական դամբարան
ԵրկիրԱվստրիա
ՏոհմՀաբսբուրգներ
իշխող թագուհի
ՀայրԼեոպոլդ V Ֆերդինանդ
ՄայրԿլաուդիա Մեդիչի
ԵրեխաներArchduke Karl Joseph of Austria?

Մարիա Լեոպոլդի Ավստրիացի (գերմ.՝ Maria Leopoldine von Österreich-Tirol, նոյեմբերի 28, 1632(1632-11-28)[1], Ինսբրուք - օգոստոսի 7, 1649(1649-08-07)[2][3][4][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն) - Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի։ Կայսր Ֆերդինանդ III երկրորդ կինը։ Հաբսբուրգների տոհմի Տիրոլի ճյուղից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Լեոպոլդին ծնվել է Տիրոլի հերցոգ, էրցհերցոգ Լեոպոլդ V և Կլաուդիա Մեդիչիի ընտանիքում։ Հայրական գծով նա Կառլ II Ավստրիացու և Մարիա Աննա Բավարացու թոռնուհին էր, իսկ մայրական գծով` Տոսկանայի մեծ հերցոգ Ֆերդինանդ I և Քրիստինա Լոթարինգիացու։ Մարիա Լեոպոլդիի ծնունդից մեկ ամսից կարճ ժամանակ անց` 1632 թվականի սեպտեմբերի 13-ին մահացավ նրա հայրը։

1646 թվականին մահացավ Ֆերդինանդ III առաջին կինը` Մարիա Աննա Իսպանացին և նա 1648 թվականի հուլիսի 2-ին Լինցում ամուսնացավ Մարիա Լեոպոլդիի հետ։ Ամուսնության արդյունքում ծնվեց նրանց որդին` էրցհերցոգ Կառլ Յոզեֆը (1949-1664)։ Ծննդաբերությունից կարճ ժամանակ անց Մարիան մահացավ և թաղվեց Կայսերական գերեզմանոցում։ Երկու տարի անց` 1651 թվականին կայսր Ֆերդինանդ III ամուսնացավ երրորդ անգամ` արքայադուստր Էլեոնորա Մանտովացու հետ (1630-1686)։

Մարիա Լեոպոլդիի զարմուհին` Կլաուդիա Ֆելիսիտան նույնպես դարձավ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի`ամուսնանալով Ֆերդինանդ III և Մարիա Աննա Իսպանացու որդու` կայսր Լեոպոլդ I հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wurzbach D. C. v. Habsburg, Maria Leopoldine (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 7. — S. 52.
  2. 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 WeRelate — 2005.
  4. 4,0 4,1 4,2 WikiTree — 2005. — ed. size: 23699588

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R. Reifenscheid. Die Habsburger.Von Rudolf I bis Karl I./Verlag Styria Graz/Wien/Köln,1982.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Լեոպոլդի Ավստրիացի (Ֆերդինանդ III կինը)» հոդվածին։