Մարիա Լասնիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Լասնիգ
գերմ.՝ Maria Lassnig
Maria Lassnig 2009.jpg
Ծնվել էսեպտեմբերի 8, 1919(1919-09-08)[1][2][3][4][5][6][7][8][9][10]
ԾննդավայրԿապել ամ Կրապֆելդ, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա
Վախճանվել էմայիսի 6, 2014(2014-05-06)[11][1][2][6][7][8][9] (94 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճֆեմինիստական արվեստ
ՊարգևներՄաքս Բեքմանի մրցանակ Վիեննա քաղաքի մրցանակ գեղարվեստի բնագավառում[12] Ռուբենսի մրցանակ Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» և Grand Austrian State Prize?
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
Maria Lassnig Վիքիպահեստում

Մարիա Լասնիգ (գերմ.՝ Maria Lassnig, սեպտեմբերի 8, 1919(1919-09-08)[1][2][3][4][5][6][7][8][9][10], Կապել ամ Կրապֆելդ, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա - մայիսի 6, 2014(2014-05-06)[11][1][2][6][7][8][9], Վիեննա, Ավստրիա[1][13][14]), ավստրիացի նկարչուհի։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասնագիտությամբ Լասնիգը ուսուցչուհի է, աշխատել է հարազատ Կարինտիում։ 1941 թվականին նա տեղափոխվել է Վիեննա և ընդունվել է տեղի Գեղարվեստի ակադեմիա[15]։ Չի ավարտել այն, թողել է ակադեմիան 1943 թվականին, քանի որ նրա աշխատանքները համարվեցին դեգեներատիվ։ Ամեն դեպքում 1945 թվականին Լասնիգն ավարտեց ակադեմիան և վերադարձավ Կլագենֆուրտ, որտեղ 1948 թվականին տեղի ունեցավ նրա առաջին անհատական ցուցահանդեսը։

1951 թվականին նա կրկին գնաց Վիեննա. ստանալով կրթաթոշակ՝ նկարչուհին 1952 թվականին ուղևորվեց Փարիզ և այնտեղ ծանոթացավ Անդրե Բրետոնի, Պաուլ Ցելանի, Բենիամին Պերեի և այլ ֆրանսիացի սյուրռեալիստների հետ.[16][17], ստեղծագործական առաջին փուլում նա հետաքրքրվում էր սյուրռեալիզմով։ 1954 թվականին Լասնիգը վերադարձավ վիեննական ակադեմիա և ավարտեց ուսումը Ալբերտ Գյուտերսլոյի խմբում։ Նկարիչ Արնուլֆ Ռայների հետ միասին նա համարվում է ավստրիական արվեստում ինֆորմել ուղղության հիմնադիրներից մեկը[18]։

1961 թ.-ից 1968 թվականների ընթացքում Լասնիգն ապրել և աշխատել է Փարիզում։ Նկարել է ջրաներկով և 2 մետրանոց «մարմնեղ» ստեղծագործություններ, որոնք, ընդ որում, երբեք չեն ցուցադրվել։ 1968 թվականին նկարչուհին տեղափոխվել է Նյու Յորք[19] և բացել է իր արվեստանոցը։ 1970 թվականին նա անցել է տեղի Գեղարվեստի դպրոցի (School of Visual Arts) անիմացիոն նկարչության դասընթացը[20]։

Ձեռք բերելով 16 մմ-ոց կինոխցիկ՝ Լասնիգը նկարահանում է մի քանի ֆիլմ։ Նկարչուհու անիմացիոն և կինեմատոգրաֆիական աշխատանքների հավաքածուն ցուցադրվեց նրա ժառանգությանը նվիրված հետադարձ հայացքի ժամանակ վիեննական Ալբերտինա թանգարանում։ 1978 թվականին դրանք ցուցադրվեցին նաև Բեռլինի մշակութային DAAD ծրագրի շրջանակներում։ 1980 թվականին նկարչուհին վերադարձավ Վիեննա և առաջին կինն էր, որ զբաղեցրեց տեղի Կիրառական արվեստի համալսարանի գեղանկարչության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը[20]։ Լասնիգի աշխատանքները ցուցադրվել են ժամանակակից արվեստի documenta ցուցահանդեսներում 1982 և 1997 թվականներին Կասելում։ Լասնիգի գործերի անհատական ցուցադրություններ տեղի են ունեցել Նյու Յորքի, Փարիզի, Ցյուրիխի, Հռոմի, Վիեննայի, Դյուսելդորֆի, Մայնի Ֆրանկֆուրտի, Հաագայի, Նյուրնբերգի, Լյուցերնի խոշորագույն թանգարաններում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 — Ավստրիայի պետական մեծ մրցանակ արվեստի ոլորտում
  • 1998 — Օսկար Կոկոշկայի մրցանակ
  • 2002 — Ռուբենսի մրցանակ
  • 2004 — Մաքս Բեքմանի մրցանակ
  • 2005 — «Գիտության և արվեստի» ավստրիական շքանշան

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CHAIRS (1971), 16 mm, Farbe, Ton, 4 Minuten; zu Musik bewegen sich Stühle wie Menschen
  • SELFPORTRAIT (1971), 16 mm, Farbe, Ton, 5 Minuten; Lebensrückblick im Zeichentrick, erhielt 1972 den New York State Council — Preis
  • COUPLES (1972), 16 mm Farbe, Ton, 10 Minuten; am Telefon und im Bett sprechen ein Verführer und ein Opfer miteinander: «Du halfst mir, du machtest mich stark — aber du kannst mir nichts vorwerfen; wer so blind liebt, bezahlt mit dem Tod.»
  • SHAPES (1972), 16 mm, Farbe, Ton, 10 Minuten; menschliche Silhouetten bewegen sich nach Musik von Bach
  • PALMISTRY (1973), 16 mm, Farbe, Ton, 10 Minuten; A. ein dickes Mädchen weigert sich, dünn zu werden, um Männern zu gefallen; B. das erste Mal, C. beim Handleser: eine Gegenüberstellung von schrecklichem Aberglauben und schrecklicher Wissenschaft
  • ART EDUCATION (1976), 16 mm, Farbe, Ton, 16 Minuten; feministische Auslegung berühmter Gemälde von u.a. Michelangelo, Vermeer
  • MARIA LASSNIG KANTATE (1992), 35 mm, Farbe, Ton, 8 Minuten; Idee, Text, Gesang, Zeichnung, Animation Maria Lassnig, Produktion Hubert Sielecki: «Es ist die Kunst jaja, die macht mich immer jünger, sie macht den Geist erst hungrig und dann satt!»

Երկեր արվեստի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Keine Verteidigung, Manifest zur Ausstellung 'Unfigurative Malerei', Klagenfurt, 1951
  • Malrezepte, Katalog Galerie St. Stephan, Wien, 1960
  • Chancen für Kreative, Protokolle 68, Wien, 1968
  • Über die Kopfheiten, Zu den Strichbildern, Neuere Bilder, Biographie, Monographie zur Ausstellung, Ritter Verlag, Klagenfurt, 1985
  • Die Feder ist die Schwester des Pinsels: Tagebücher 1943 bis 1997 / Maria Lassnig. Hrsg. von Ulrich Obrist. DuMont, Köln 2000, ISBN 3-7701-5295-6
  • Landleute, Ritter Verlag Klagenfurt, 2004, ISBN 3-85415-355-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Silke Andrea Schuemmer: einmal von außen, dann von innen. Die Konstituierung des Ichs in den Selbstportraits Maria Lassnigs, ihre bildnerische Umsetzung von Gefühlen und Empfindungen und die Frage nach der Übertragbarkeit des literarischen Begriffs des 'Inneren Monologs' auf Selbstbildnisse. Dissertation an der RWTH Aachen, 2002 (գերմ.)
  • Albina Colden, Benedikt Mandl: «Empathische Synästhetik — Maria Lassnigs Bilder von der Inneren Welt» Aurora Magazin, 2007 (գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118569937 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Maria Lassnig
  4. 4,0 4,1 Maria Lassnig — 2008.
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 FemBio
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Brockhaus Enzyklopädie
  10. 10,0 10,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  11. 11,0 11,1 11,2 http://www.imdb.com/name/nm0489887/
  12. https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#bild
  13. Nach 1970: österrichische Kunst aus der Albertina (German)։ Albertina։ 2008։ էջ 305 
  14. Karen Rosenberg (27 March 2014), A Painter, Well Aware, Takes Twists and Turns Նյու Յորք Թայմս, Retrieved 16 April 2014.
  15. Scott, Andrea K. "Her: The radically prescient self-portraits of Maria Lassnig, at MoMA PS1" The New Yorker, Retrieved 16 April 2014.
  16. Randy Kennedy (May 9, 2014), Maria Lassnig, Painter of Self From the Inside Out, Dies at 94 New York Times.
  17. Moyer, Carrie. "Maria Lassnig: The Pitiless Eye" Art in America, Retrieved 16 April 2014.
  18. "Rain, Arnulf Rainer" Tate, Retrieved 16 April 2014.
  19. Woeller, Marcus. "Having Won Venice's Golden Lion, Maria Lassnig Gets Her Due in Hamburg" ArtInfo, Retrieved 16 April 2014.
  20. 20,0 20,1 "Maria Lassnig" Hauser & Wirth, Retrieved 16 April 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]