Մարիա Իսկիերդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Իսկիերդո
Ծնվել էհոկտեմբերի 30 (նոյեմբերի 12), 1902[1]
ԾննդավայրSan Juan de los Lagos, Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1955(1955-12-03)[1] (53 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico (1934-1968).svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություննկարչուհի
Commons-logo.svg María Izquierdo (artist) Վիքիպահեստում

Մարիա Իսկիերդո (իսպ.՝ María Izquierdo, հոկտեմբերի 30 (նոյեմբերի 12), 1902[1], San Juan de los Lagos, Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 3, 1955(1955-12-03)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2],), մեքսիկացի նկարչուհի[3]։ Առաջին մեքսիկուհին է, ում արվեստի գործերը ցուցադրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Սենոբիա Իսկիերդո Գուտիերեսը ծնվել է Սան Խուան դե լոս Լագոսում Խալիսկո, Մեխիկո[3]։ Հինգ տարեկանում նա կորցրել է հորը, ապրել է տատիկի ընտանիքի հետ Ագուասկալիենտեսում, Տորեոնում, Սալտիլոյում։ Սալտիլոյի դպրոցում նա սկսել է սովորել գեղանկարչություն։ 14 տարեկանում ամուսնացել է, ունեցել երեք երեխա, երբ դեռ քսան տարեկան չի եղել։ 1927 թվականին մեկնել է Մեխիկո, բաժանվել ամուսնուց, ընդունվել Սան Կառլոսի արվեստի ակադեմիա, որտեղ սովորել է մեկ տարի։ Մասնակցել է արվեստի պատմության դասընթացի, որը կարդացել է մեքսիկացի ականավոր փիլիսոփա Անտոնիո Կասոն։ Այստեղ ծանոթացել է Դիեգո Ռիվերայի հետ, դարձել է Ռուֆինո Տամայոյի ընկերուհին, որը նրան դասավանդել է նկարչության տեխնիկա (գուաշ, ջրաներկ) և ազդել 1929-1933 թվականներին նրա վարքագծի ձևավորման վրա։

Ակադեմիան թողնելուց հետո Մարիան բնակվել է Ագուասկալիենտեսում և Սալտիլոյում։ 1944 թվականին նա նորից ամուսնացել է, սակայն 1953 թվականին ամուսնալուծվել է։ Իսկիերդոյի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մեխիկոյի գեղարվեստի պալատի պատկերասրահում (1929 թվականին Դիեգո Ռիվերան գրել է կատալոգի առաջաբանը)։ Նույն թվականին և հաջորդ տարի նրա աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքում, որը մեքսիկացի նկարչի առաջին ցուցահանդեսն է եղել Մեքսիկայի սահմաններից դուրս։ Ցուցահանդեսը ներառել է տասնչորս նկար, այդ թվում՝ նատյուրմորտներ, դիմանկարներ և բնանկարներ։ 1930 թվականին Արվեստների ամերիկյան դաշնությունը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում ներկայացրել է մեքսիկական ժողովրդական արվեստի և գեղանկարչության ցուցահանդես, որը ընդգրկել է Ռուֆինո Տամայոյի, Մարիա Իսկիերդոյի, Դիեգո Ռիվերայի և Ագուստին Լասոյի գործերը։ 1929 թվականից նկարիչը ստեղծագործել է նաև փորագրության տեխնիկայով։

1935 թվականից Իսկիերդոն դասավանդել է Ժողովրդական կրթության քարտուղարության պլաստիկ արվեստի դպրոցում (Escuela de Artes Plásticas), միաժամանակ եղել է Մասնագիտական և ստեղծագործ գործիչների լիգայի (Հեղափոխական գրողների և նկարիչների լիգա) անդամ, Casade Artistas de América-ի (Ամերիկյան նկարիչների տուն) հիմնադիր անդամ։ Երբ ֆրանսիացի բանաստեղծ և սյուրռեալիստ տեսաբան Անտոնեն Արտոն ճամփորդել է Մեքսիկայում, նա հիացած է եղել Իսկիերդոյի աշխատանքներով և նկարագրել է նրա նկարները որպես «ազնիվ, ինքնաբուխ, պարզունակ և անհանգստացնող»։ Արտոյի հետ իր բարեկամության պատճառով Իսկիերդոն որդեգրել է սյուրռեալիզմի որոշ սկզբունքներ։ Նրա ազդեցության շնորհիվ նկարիչը կարողացել է 1937 թվականին ցուցադրվել Փարիզում[5]։

Որպես կին նկարչուհի, Մարիա Իսկիերդոն տառապել է որմնանկարիչներ Դիեգո Ռիվերայի, Խոսե Օրոսկոյի և Ալֆարո Սիկեյրոսի մենաշնորհից, որոնք համակարգված կերպով արգելափակել են Մեխիկոյում որմնանկարներ նկարելու նրա փորձերը։ 1948 թվականին Իսկիերդոն խզել է պայմանագիրը Դաշնային շրջանի պալատում որմնանկարների շարքի համար։ Ռիվերայի կարծիքով՝ կինը չուներ որմնանկարային աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ որակներ և նկարչուհին համապատասխան տաղանդ ու փորձ չուներ նման մեծ նախագիծն ավարտին հասցնելու համար։ Մինչ օրս պահպանվել են Մարիա Իսկիերդոյի որմնանկարների նախագծի միայն էսքիզները[6]։

Մարիա Իսկիերդոն ամբողջ կյանքում շարունակել է դիմակայել այս ճնշմանը։ Իր «La mujer y el arte mexicano» գրքում նկարչուհին գրում է․

Aquote1.png Կին ծնվելը և տաղանդ ունենալը հանցագործություն է։ Aquote2.png


1948 թվականին Իսկիերդոն ինսուլտ է տարել և մասամբ դարձել անդամալույծ։ Իր կամքի ուժի շնորհիվ նա կարողացել է շարունակել նկարել, բայց դժվարությամբ և չհասնելով նախկին մակարդակին։ Մարիա Իսկիերդոն մահացել է Մեխիկոյում, 1955 թվականի դեկտեմբերի 3-ին։

2002 թվականի հոկտեմբերի 25-ին, նկարչի ծնունդից հարյուր տարի անց, Մեխիկոյի Արվեստի և մշակույթի ազգային հանձնաժողովը Մարիա Իսկիերդոյի ստեղծագործությունը հռչակել է ազգային մշակութային ժառանգություն (Artistico de la Nación): Այդ պատվին արժանանալու շնորհիվ նա տեղ է գտել իր ժամանակի մյուս խոշոր նկարիչների՝ Խոսե Կլեմենտե Օրոսկոյի, Դեյվիդ Ալֆարո Սիկեյրոսի, Դոկտոր Ատլի և Ֆրիդա Կալոյի շարքում[6]։

Մարիա Իսկիերդոյի գերեզմանը Մեխիկոյի նշանավոր մարդկանց ռոտոնդայում

Ստեղծագործական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկիերդոյի գեղանկարչությունը (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ) առանձնանում է գունային լուծման ինտենսիվությամբ։ Նրան ավելի են մոտեցնում սյուրռեալիզմին, թեև նա շատ ավելի մոտ է ժողովրդական արվեստին, պարզունակ արվեստին, Մատիսի գեղանկարչությանը։

Ստեղծագործություններն առցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Իսկիերդոյի անունով է կոչվել խառնարան Մերկուրիի վրա ([1]
  • 2012 թվականի նոյեմբերին Մարիա Իսկիերդոյի աճյունը վերաթաղվել է ականավոր գործիչների ռոտոնդայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The true poetry: the art of María Izquierdo/ Elizabeth Ferrer, ed. New York: Americas Society Art Gallery, 1997.
  • María cumple 100 años: retratos memoriosos de los amigos de María Izquierdo /Claudia Burr, ed. México: Ediciones Tecolote, 2002.
  • Un arte nuevo: el aporte de María Izquierdo = A new art: the contribution of María Izquierdo/ James Oles a.o., eds. Mexico: Universidad Nacional Autónoma de México, 2008.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 María Izquierdo — 2008.
  2. Gaze Delia, ed. (1997)։ «María Izquierdo»։ Dictionary of Women Artists, Vol. 1։ Chicago: Fitzroy Dearborn Publishers։ ISBN 9781884964213 
  3. 3,0 3,1 Congdon Kristin G., Hallmark Kara Kelley (2002)։ «María Izquierdo»։ Artists from Latin American Cultures: A Biographical Dictionary։ Greenwood Press։ էջեր 115–117։ ISBN 978-0-313-31544-2։ Վերցված է 2009-05-10 
  4. Ferrer Elizabeth (1997)։ The true poetry : the art of María Izquierdo։ New York: Americas Society։ ISBN 1-879128-15-2 
  5. Germaine Gómez Haro։ «María Izquierdo, pasión y melancolía»։ Otro Ángulo (իսպաներեն) 
  6. 6,0 6,1 Rita Pomade։ «Maria Izquierdo - Monumento Artistico De La Nación» (անգլերեն)