Մարիա Իսաբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Իսաբել
Masabel.jpg
Ծնվել է հունվարի 4, 1995(1995-01-04)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Այամոնտե, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտություն երգչուհի և դերասանուհի
María Isabel Վիքիպահեստում
Մարիա Իսաբելի լուսանկարներից (2015 թվական)

Մարիա Իսաբել (իսպ՝. María Isabel, հունվարի 4, 1995(1995-01-04)[1], Այամոնտե, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի երգչուհի, դերասանուհի, ֆոտոմոդել,.[2] ով համբավ է ձեռք բերել Եվրատեսիլի 2004 թվականի մանկական մրցույթում «Antes muerta que sencilla» երգով հաղթելու շնորհիվ[3][4][5][6][7][8]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան վաղ մանկական հասակից փորձել է դաշնամուր նվագել սովորել, բայց կարճ ժամանակ անց ձանձրացել է ու թողել այդ պարապմունքները: Նրան ավելի հոգեհարազատ էին երգն ու պարը, և սկսել է հաճույքով ու եռանդով խորամուխ լինել երգարվեստի ու պարարվեստի գաղտնիքների մեջ: Արդյունքը երկար սպասեցնել չի տվել. իննամյա Մարիան, հիանալի կատարելով «Antes muerta que sencilla» երգը, հաղթանակ է տարել Եվրատեսիլի 2004 թվականի մանկական մրցույթում, ճանաչում ձեռք բերել՝ դնելով շնորհալի երգչուհու համբավի և իր կարիերայի հիմնաքարը: Այդ նույն տարում նա թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ No me toques las palmas that me conozco-ն, որը մեծ հաջողությամբ տարածվել ու վաճառվել է ավելի, քան մեկուկես տասնյակ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Հունաստանում՝ արժանանալով պլատինե հինգ սկավառակի (վաճառված օրինակների քանակը գերազանցել է հինգ հարյուր հազարը):

Հաջորդ տարում թողարկված Número 2 ալբոմի վաճառքի ցուցանիշը թեև զիջել է առաջինին, այնուամենայնիվ՝ դարձյալ եղել է բավականին տպավորիչ (ավելի, քան երկու հարյուր հազար օրինակ) և ամրապնդել է փոքրիկ երգչուհու համբավը՝ դարձնելով նրան Իսպանիայի պատմության մեջ եզակի շնորհալի մանուկներից մեկը, ում հաջողվել է այդքան մեծ քանակությամբ վաճառված ձայնասկավառակներ հեղինակել:

2006-ին թողարկված Capricornio[9] և դրանից ուղիղ մեկ տարի անց թողարկված Ángeles S.A-ն թեև արդեն ոչ պլատինե, այնուամենայնիվ՝ շատ կարճ ժամանակամիջոցում մի շարք ոսկե ձայնասկավառակի հավաստագրեր են պարգևել Մարիային: Ի դեպ,Ángeles S.A ալբոմում ընդգրկված Cuando no estás սինգլը հիմնական մեղեդին է Ángeles S.A կինոնկարի, որտեղ գլխավոր դերը կատարել է Մարիա Իսաբելան՝ առաջին անգամ հանդես գալով նաև կինոարվեստում: Այդ ֆիլմը մրցանակի է արժանացել Գվադալահարայի միջազգային կինոփառատոնում:

Շնորհալի երգչուհին իր հաջորդ ալբոմը թողարկել է դրանից երկու տարի անց՝ 2009 թվականին, այնուհետև վրա է հասել բավական տևական (շուրջ վեց տարի տևած) մի ընդմիջում...2015 թվականին նա վերադարձել է բեմ որպես երգչուհի, թողարկել և՛ սինգլ, և՛ ալբոմ:

Որպես ֆոտոմոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Իսաբելը հանդես է եկել նաև որպես ֆոտոմոդել: Առաջին անգամ նա պոդիում է դուրս եկել 2010 թվականին՝ International Flamenco Fashion Show (SIMOF)-ում ներկայացնելով տարազների անվանի մոդելավորող Կարմեն Վեգայի "Cerca del Arcoíris" հագուստի հավաքածուն;[10] Ընդ որում՝ ցուցադրության ժամանակ նա նաև կատարել է այդ նույն խորագիրը կրող իր երգը: Հետագայում ևս նա բազմիցս մասնակցել է Կարմեն Վեգայի տարբեր հավաքածուների ցուցադրություններին La Pasarela Flamenca de Jerez-ում կամ Flamenco Fashion Show (SIMOF)-ում:[11] Այս ամենի հետ մեկտեղ՝ Մարիան իր ուժերը փորձել է օծանելիքի ստեղծման ասպարեզում: 2005 թվականին Իսաբելը, երբ մեծ ժողովրդականություն էր վայելում նրա Número 2 երաժշտական ալբոմը, ստեղծել է աղջիկների համար իր առաջին օծանելիքը, որը նույնպես Número 2 անվանումն էր կրում: Նորաստեղծ օծանելիքը լայնորեն սպառվել է Իսպանիայի գրեթե բոլոր բնակավայրերում, ընդ որում՝ վաճառվել է մի DVD-ի հետ մեկտեղ, որում տեսաձայնագրված էին երգչուհու կատարումները, լուսանկարները...

Վաստակի գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Իսաբելի հայրենի քաղաքի՝ Այամոնտեի քաղաքապետարանը տաղանդավոր երգչուհու անունով է կոչել նրա ծննդավայրի զբոսայգիներից մեկը, որտեղ նաև կանգնեցվել է երգչուհու արձանը (հեղինակը քանդակագործ Ալբերտո Ֆրանկոն է): Բացի այդ, համաքաղաքացիների կողմից նա հռչակվել է Hija Predilecta՝ «Սիրված դուստր»՝ ի գնահատումն այն ֆենոմենալ նվաճումների, որոնց Մարիա Իսաբելը հասել է երաժշտական արվեստի ու կինոարվեստի բնագավառներում՝ շատ վաղ հասակում և շատ կարճ ժամանակամիջոցում:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

No me toques las palmas que me conozco (2004)[12] |ES: 4× 15px Platino[12]

  1. Antes muerta que sencilla
  2. La vida es bella
  3. Un muchacho
  4. ¡No me toques las palmas que me conozco !
  5. Mi limusín
  6. La noche y tu voz
  7. Escalofrío
  8. La pepa
  9. ¿Onde vas Marisabel ?
  10. Mira Niño

Número 2 (2005)[13] |ES: 3x 15px Platino[13]

  1. Pues va a ser que no
  2. Quién da la vez
  3. Mi abuela
  4. María Isabel número 2
  5. Tu libertad
  6. 3x2
  7. Me enamoro
  8. Original
  9. La reina de la fiesta
  10. Piel de chocolate
  11. De Ayamonte pa'l mundo
  12. En mi jardín (pista extra)

Capricornio (2006)

  1. De qué vas
  2. Súper guay
  3. Vampira
  4. Washisnein
  5. Cometas de cristal
  6. Mejor sola que mal acompañada
  7. Comba maria
  8. Fantástica
  9. La maleta del abuelo
  10. En mi escalera
  11. Yo soy del sur
  12. Sumar
  13. Toma que dale
  14. Comme ci, Comme ça
  15. Tómbola(Duo con Marisol)

Ángeles S.A. (2007)[14] |ES: 15px Platino[14]

  1. Mis ojos caramelo
  2. Angelitos buenos
  3. En este instante
  4. El mundo al revés
  5. Cuando no estás
  6. Entre montañas
  7. Baila a mi vera
  8. Dime por qué
  9. Angelitos
  10. Cuando no estás (instrumental)
  11. El mundo al revés (instrumental)
  12. Angelitos buenos (instrumental)

Los Lunnis con Maria Isabel (2009)[15]

  1. Cosquillitas *
  2. Vaya fiesta
  3. Vida sana
  4. La canción de los derechos
  5. Toc, toc (shop, shop) *
  6. Good morning
  7. Los Lunnis nos vamos a la cama
  8. Vive la Navidad
  9. Somos Lunnis
  10. Despierta ya
  11. Cumple cumpleaños
  12. Navidad Lunnis
  13. Cosquillitas (Con Los Lunnis)
  • *Chansons de María Isabel

Yo decido (2015)

  1. La vida solo es una
  2. Yo decido
  3. El brillo de la luna
  4. Tu mundo
  5. Dame si es el alma
  6. Confío en ti
  7. Like
  8. Por la distancia
  9. Cuarentena
  10. Sale el sol

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004: "Antes Muerta que Sencilla" — #36 BEL, #8 CH, #6 FR, #1 SP
  • 2004: "No Me Toques Las Palmas Que Me Conozco" — #2 SP
  • 2004: "La Vida Es Bella" — #8 SP
  • 2005: "Pues Va A Ser Que No" — #1 SP
  • 2006: "En Mi Jardín (Hope Has Wings)" — #6 SP Is Brie Larson's Cover from Barbie & The Magic of Pegasus
  • 2006: "Quién Da La Vez" — promo only
  • 2006: "De Qué Vas" — #56 SP
  • 2007: "Cometas de Cristal" — promo only
  • 2007: "Cuando No Estás"
  • 2009: "Cosquillitas"
  • 2015: "La vida sólo es una"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. La “sencilla” vida de María Isabel
  3. The official Junior Eurovision Song Contest website
  4. María Isabel vuelve a España como ganadora del Festival de Eurovisión para niños
  5. Caballero Javier (2005-12-18)։ «La "sencilla" vida de María Isabel»։ El Mundo (իսպաներեն) (325) (Madrid: Mundinteractivos, S.A)։ Վերցված է 2010-08-13 
  6. «Junior Eurovision Song Contest 2004» (իսպաներեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-27-ին։ Վերցված է 2012-05-26 
  7. «María Isabel vuelve a España como ganadora del Festival de Eurovisión para niños»։ ELPAÍS.com (իսպաներեն) (Madrid: Edicíones El País)։ 2004-11-22։ Վերցված է 2013-05-26 
  8. «María Isabel | Biography & History | AllMusic»։ AllMusic։ Վերցված է 2016-03-23 
  9. María Isabel tiene nuevo disco "Capricornio"
  10. Ángeles S.A. en HBO Rumania (Rumano)
  11. [http://www.elcorreoweb.es/simof2013/161732/carmen/vega/simof/fotos Fotos de la colección de Carmen Vega "Me Embrujaste" en el Simof 2013
  12. 12,0 12,1 http://www.promusicae.es/listas/semanales%7Ctítulo=Listas semanales - Promusicae|editorial=www.promusicae.es|fechaacceso=13 de abril de 2015|cita=Historico: Álbumes 2005 Semana 13 (PDF)}}
  13. 13,0 13,1 http://www.promusicae.es/listas/semanales%7Ctítulo=Listas semanales - Promusicae|editorial=www.promusicae.es|fechaacceso=13 de abril de 2015|cita=Historico: Álbumes 2005 Semana 46 (PDF)}}
  14. 14,0 14,1 http://www.promusicae.es/listas/semanales%7Ctítulo=Listas semanales - Promusicae|editorial=www.promusicae.es|fechaacceso=13 de abril de 2015|cita=Historico: Álbumes 2008 Semana 1 (PDF)}}
  15. Los Lunnis con María Isabel, Nuevo Disco

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]