Մարիա Ժոաո Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ժոաո Ռոդրիգես
Maria João Rodrigues (cropped).jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ և Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Լիսաբոնի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 25, 1955(1955-09-25)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն Flag of Portugal.svg Պորտուգալիա
 
Կայք՝ mariajoaorodrigues.eu
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Մարիա Ժոաո Ռոդրիգես (պորտ.՝ Maria João Rodrigues, սեպտեմբերի 25, 1955(1955-09-25)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), արքայազն Հենրիի շքանշանակիր, պորտուգալացի ակադեմիկոս և քաղաքական գործիչ, 2014-2019 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության փոխնախագահ։ 2017 թվականից նաև Եվրոպական առաջադիմական գիտությունների հիմնադրամի նախագահն է (FEPS):

Ռոդրիգեսի քաղաքական կարիերան սկսվել է որպես Պորտուգալիայի զբաղվածության նախարար վարչապետ Անտոնիու Գուտեռեշի առաջին կառավարությունում (1995–1997 թվականներ), որպես քաղաքական գործիչ 2000 թվականից ի վեր պաշտոններ է զբաղեցրել Եվրոպական հաստատություններում, հատկապես ԵՄ Խորհրդի նախագահությունների առաջատար թիմերում։ Նա թե՛ Պորտուգալիայի, թե՛ ԵՄ մակարդակով մի շարք ընտրված ներկայացուցիչների հատուկ խորհրդականն է, մասնավորապես՝ նախկին վարչապետ, ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի, մի քանի եվրահանձնակատարների և Եվրոպական սոցիալիստների կուսակցության նախկին նախագահ Պոուլ Նյուրուպ Ռասմուսենի։

Ռոդրիգեսը հայտնի է որպես «Լիսաբոնի ռազմավարության մայր», քանի որ սա Ռոդրիգեսի հիմնական արդյունքներից մեկն է։ Նա կարևոր դեր է ունեցել նաև հետևյալ քաղաքականությունների մշակման մեջ. ԵՄ 2020 ռազմավարություն (Լիսաբոնի աճի և աշխատատեղերի ռազմավարության հետագա ընթացքը), Եվրոպական խորհրդի կողմից ընդունված Գլոբալիզացիայի մասին ԵՄ հռչակագիրը (2007 թվական), ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի և Բրազիլիայի հետ (2007-2012 թվականներ), Էրազմուս ծրագրի նոր փուլը (2008 թվական), Եվրոպական տարածաշրջանային զարգացման քաղաքականության առաջնահերթությունները (2005–2007 թվականներ), արձագանքները եվրոգոտու ճգնաժամին (2008–2013 թվականներ), Եվրոպական հանձնաժողովի տարեկան աշխատանքային ծրագրի վերաբերյալ Եվրախորհրդարանի ռազմավարական բանաձևերը (2015-2017 թվականներ), 2017 թվականից՝ Սոցիալական իրավունքների եվրոպական հենասյունը։

2014 թվականին Ռոդրիգեսն ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ՝ միանալով Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) խմբին, Եվրախորհրդարանի երկրորդ կարևորագույն խմբակցությունը, 28 անդամ երկրներից 190 անդամներով, որոնք նրան ընտրել են 2014 թվական որպես փոխնախագահ։ Որպես S&D փոխնախագահ՝ նա պատասխանատու է ԵՄ այլ հաստատությունների հետ ընդհանուր համակարգման և փոխհարաբերությունների համար, նա նաև Զբաղվածության և սոցիալական հարցերի (EMPL) և Տնտեսական և դրամավարկային հարցերի (ECON) հանձնաժողովների անդամ է։

Ռոդրիգեսը Եվրոպական տնտեսական քաղաքականության պրոֆեսոր էր Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտում՝ Բրյուսելի ազատ համալսարանում(Université libre de Bruxelles) և Լիսաբոնի համալսարանական ինստիտուտում (ISCTE): Եղել է Եվրահանձնաժողովի սոցիալ-տնտեսական գիտությունների խորհրդատվական խորհրդի նախագահը։ Նա հարյուրից ավելի հրատարակությունների, մասնավորապես, գրքերի հեղինակ է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը Փարիզի 1 Պանթեոն-Սորբոնի համալսարանից ունի երեք մագիստրոսի կոչում և տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, ինչպես նաև սոցիոլոգիայի գիտական աստիճան Լիսաբոնի համալսարանական ինստիտուտից[2]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա ազգային քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից Լիսաբոնի համալսարանական ինստիտուտում (ISCTE-IUL)[3] տնտեսագիտության պրոֆեսոր Մարիա Ժոաո Ռոդրիգեսը սկսել է իր կարիերան հասարակական գործերում 1993 թվականին որպես խորհրդատու զբաղվածության և սոցիալական ապահովության նախարարությունում, որն այն ժամանակ ղեկավարում էր Ժոզե Ֆալկաո Կունյան՝ վարչապետ Անիբալ Կավակու Սիլվայի պահպանողական կառավարությունում[2]։ 1995 թվականի համընդհանուր ընտրություններում Սոցիալիստական կուսակցության հաղթանակից հետո վարչապետ Անտոնիու Գուտեռեշի կողմից 1995 թվականի հոկտեմբերի 28-ին նշանակվեց զբաղվածության և ուսուցման նախարար[4]։ Նա սոցիալական գործընկերների հետ ռազմավարական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նախապատրաստելու Պորտուգալիայի անդամակցությունը Եվրագոտուն (1997 թվական), ավարտել է մեծ բարեփոխումը Եվրոպական սոցիալական հիմնադրամի կառավարման մեջ և պաշտոնավարել է մինչև 1997 թվականի նոյեմբերի 25-ը։

Լիսաբոնի ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվածության նախարարի պաշտոնից հետո Ռոդրիգեսը 1998 թվականին վարչապետ Անտոնիու Գուտեռեշի կողմից նշանակվել է հատուկ խորհրդական և վարչապետի առաջադեմ ուսումնասիրությունների բաժնի ղեկավար։ Այս պաշտոնում նա դրամատիկ դեր է խաղացել Եվրամիության Պորտուգալիայի նախագահության ժամանակ 2000 թվականի առաջին կիսամյակին։ Պորտուգալիայի նախագահությանը հատկապես հաջողվեց փոխզիջում ապահովել այսպես կոչված Լիսաբոնի ռազմավարության վերաբերյալ, որը համապարփակ ծրագիր էր, որն ուղղված էր ԵՄ-ում նորարարության վրա հիմնված աճի, մրցունակության և զբաղվածության մակարդակի բարձրացմանը։ Ռազմավարությունն ընդունվել է 2000 թվականի մարտին Լիսաբոնում կայացած Եվրոպական խորհրդի արտահերթ նիստում, որի ժամանակ Մարիա Ժոաո Ռոդրիգեսը հանդես է եկել որպես վարչապետի ներկայացուցիչ[5]։ Նա հատկապես նպաստել է բրիտանական և ֆրանսիական կառավարությունների պատվիրակությունների միջև փոխզիջման հասնելուն՝ դիմելով համակարգման բաց մեթոդին։ Մարիա Ժոաո Ռոդրիգեսը շարունակել է ուշադիր հետևել Լիսաբոնի ռազմավարության զարգացումներին, մասնավորապես որպես Եվրոպական Միության Լյուքսեմբուրգի Նախագահության հատուկ խորհրդական Լիսաբոնի ռազմավարության միջնաժամկետ վերանայման համար (2005 թվական) և Եվրահանձնաժողովի և Ժան-Կլոդ Յունկերի հատուկ խորհրդական Լիսաբոնի ռազմավարության հարցերով։

Հետադարձ հայացք գցելով այս փորձառությանը 2010 թվականին՝ Ռոդրիգեսը գրել է. «Նույնիսկ եթե կային ակնհայտ ձախողումներ, Լիսաբոնի ռազմավարության իրականացումը չպետք է ձախողված համարվի»[6]։ Լիսաբոնի ռազմավարությունը հիմնականում համարվում է ձախողումներ ունեցած, բայց կան նաև որոշակի ձեռքբերումներ։ 2007 թվականին ԵՄ համախառն միջին արդյունքը կազմել է 2,7%, և ստեղծվել է 16 միլիոն աշխատատեղ։ Ամենից շատ այն փոխել է Եվրամիության կառավարումը տնտեսական և սոցիալական քաղաքականության ավելի բարձր համակարգմամբ՝ ներառելով շուրջ 400 միջոցառումներ։

2007 թվականին Ռոդրիգեսը վարչապետ Ժոզե Սոկրատեշի կողմից նշանակվել է Եվրոպական միության խորհրդի նախագահության հատուկ խորհրդական, որն զբաղվում էր Լիսաբոնի պայմանագրով, Լիսաբոնի ռազմավարությամբ և միջազգային գործընկերների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Ռուսաստանի և Աֆրիկայի հետ ԵՄ գագաթնաժողովներով։ Այս առաքելությունը, որը հասավ Լիսաբոնյան պայմանագրի բանակցություններին, ավարտվել է 2008 թվականի հունվարի 1-ին, երբ Եվրամիությունում նախագահությունը հանձնվել է Սլովենիային։ Այս միջազգային գործընկերների հետ Ռոդրիգեսը սկսել է նաև «Երկխոսություններ հանուն կայուն զարգացման» գործընթացը, որը հովանավորվում է Գյուլբենկյան հիմնադրամի կողմից։

2010 թվականին Լիսաբոնի ռազմավարությանը հաջորդեց «Եվրոպա 2020» ռազմավարությունը՝ «խելացի, կայուն և ներառական տնտեսական աճի» ԵՄ նոր ծրագիրը։ Թեև այլևս չի գործում որևէ պաշտոնական կարգավիճակով, սակայն Լիսաբոնի ռազմավարության հետ կապված Ռոդրիգեսի նախկին փորձը նշանակում էր, որ նրա տեսակետը Եվրոպա 2020-ի վերաբերյալ բարձր է գնահատվում ողջ քաղաքական սպեկտրում և եվրոպական շատ մայրաքաղաքներում[7][8][9][10]։

Մինչև 2014 թվականը Ռոդրիգեսը նաև պրոֆեսոր էր Բրյուսելի ազատ համալսարանում և Լիսաբոնի համալսարանում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, 2014–2019 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Եվրոպական ընտրություններում Ռոդրիգեսը դարձավ Եվրախորհրդարանի պատգամավոր և Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի փոխնախագահը, որը երկրորդ կարևորագույն խորհրդարանական խումբն էր ևս ինը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին[11]։ Նա նաև միացել է Զբաղվածության և սոցիալական հարցերի հանձնաժողովին։

2015 թվականի դեկտեմբերին Ռոդրիգեսը եղել է Պորտուգալիայի Պետական ​​խորհրդի (Հանրապետության Նախագահի խորհրդատվական խորհուրդ) թեկնածուներից մեկը՝ Պորտուգալիայի խորհրդարանի ձախակողմյան կուսակցությունների կողմից առաջադրված ցուցակում՝ որպես փոխարինող անդամ[12][13]։

2015 թվականին Ռոդրիգեսը Եվրոպական պառլամենտում գլխավորել է նաև S&D խումբը՝ մանրամասն դիրքորոշումներ ընդունել Հունաստանի պետական ​​պարտքային ճգնաժամի վերաբերյալ[14] և Եվրամիության տնտեսական և արժութային միության բարեփոխման վերաբերյալ[15]։ Այնուհետև նա նշանակվեց Եվրոպայում սոցիալ-դեմոկրատական ​​առաջնորդների հետ այս բանավեճը վարելու համար։ 2017 թվականին նա ստացել է Եվրոպական խորհրդարանի հինգ քաղաքական խմբերի մեծամասնությունը՝ աջակցելու «Սոցիալական իրավունքների եվրոպական հենասյունի» վերաբերյալ իր զեկույցին և նշանակվել է վերջնական բանակցությունների համար. այն հռչակվել է 2017 թվականի նոյեմբերի 17-ին Գյոթեբորգի գագաթնաժողովում։

Քաղաքական պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը մշակել է նաև քաղաքական արձագանքը[16] եվրոգոտու ճգնաժամին, հատկապես Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամի և Եվրոպական միության տնտեսական կառավարման հետ կապված։ 2010 թվականի հոկտեմբերին նա եվրոպական ընթացիկ հարցերի EurActiv առցանց թերթում հրապարակել է «կարճ թատերական պիես», որն ամփոփում էր իր մտքերը Եվրոպական տնտեսական կառավարման խնդրի վերաբերյալ, իսկ դրան հաջորդեցին մի շարք այլ քաղաքական փաստաթղթեր, զեկույցներ և գրքեր[17]։ 2011 թվականի դեկտեմբերին Ռոդրիգեսը առաջարկում էր «մեծ բազուկայի» կիրառումը եվրոգոտու ճգնաժամը լուծելու համար՝ ի դեմս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից պետական պարտքի լայնածավալ գնման[18]։

ԵՄ քաղաքականության մշակման հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՄ «Լիսաբոնյան ռազմավարություն» աճի և աշխատատեղերի համար՝ արդյունաբերական, տեղեկատվական հասարակության, հետազոտությունների, նորարարության, կրթության, զբաղվածության, սոցիալական պաշտպանության և շրջակա միջավայրի քաղաքականության նոր քաղաքական կողմնորոշումներով (2000-2010 թվականներ)։

ԵՄ 2020 ռազմավարության հետագա ընթացքը

  • ԵՄ Լիսաբոնի պայմանագիր, վերջնական բանակցային թիմ (2007 թվական)
  • Եվրոպական խորհրդի կողմից ընդունված Գլոբալիզացիայի մասին ԵՄ հռչակագիրը (2007 թվական)
  • ԵՄ գագաթնաժողովների նախապատրաստում ԵՄ ռազմավարական գործընկերների հետ՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Հարավային Աֆրիկա և Բրազիլիա (2007-2012 թվականներ)
  • Էրազմուս ծրագրի նոր փուլ (2008 թվական)
  • Եվրոպական տարածաշրջանային զարգացման քաղաքականության առաջնահերթություններ (2005–2007 թվականներ)
  • Արձագանքներ եվրոգոտու ճգնաժամին (2008–2013 թվականներ)
  • Սոցիալական իրավունքների եվրոպական հենասյուն (2017 թվական)
  • ԵԽ ռազմավարական բանաձևեր Եվրոպական հանձնաժողովի տարեկան աշխատանքային ծրագրի վերաբերյալ (2015-2017 թվականներ)

Հիմնական գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրյուսելի Ազատ համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի եվրոպական տնտեսական քաղաքականության պրոֆեսոր
  • Լիսաբոնի համալսարանական ինստիտուտի (ISCTE-IUL) տնտեսագիտության պրոֆեսոր, ներկայումս արձակուրդում է՝ կապված հանրային շահերի գործունեության հետ
  • Եվրոպական հանձնաժողովի Խորհրդատվական խորհրդի նախագահ, որը պատասխանատու է սոցիալ-տնտեսական գիտությունների հետազոտությունների 7-րդ շրջանակային ծրագրի նախապատրաստման համար
  • Տնտեսական զեկուցող ESPAS, Եվրոպական ռազմավարական պլանավորման և վերլուծության համակարգում
  • ԵՄ-ի և Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միջև կապ հաստատող «Երկխոսություններ հանուն կայուն զարգացման» ծրագրի համակարգող․ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ
  • Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կառավարման երկարաժամկետ ռազմավարների ցանցի անդամ
  • Վարչապետի հատուկ խորհրդական և վարչապետի առաջադեմ հետազոտությունների բաժնի ղեկավար

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի վերաիմաստավորում (Reimagine Europa), Խորհրդատվական խորհրդի անդամ[19]
  • Եվրոպական առաջադեմ հետազոտությունների հիմնադրամ (FEPS), նախագահ (2017 թվականից)
  • Ժակ Դելորի ինստիտուտ, Կառավարման խորհրդի անդամ
  • Եվրոպական քաղաքականության կենտրոն (EPC), Ռազմավարական խորհրդի անդամ[20]
  • New Pact for Europe, Member of the Advisory Group (since 2012)[21]:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջադրվել է Gaetan Pirou մրցանակին (Տնտեսական գիտության մրցանակ, որը տրվել է ֆրանսիական համալսարանների կողմից ազգային մակարդակով), 1986 թվական
  • Գյուլբենկյանի անվան գիտության և տեխնիկայի ազգային մրցանակ Պորտուգալիայում 1986 թվականին՝ զբաղվածության համակարգի վերաբերյալ իր թեկնածուական ատենախոսության համար
  • Գիտության և տեխնոլոգիայի բնագավառում Boa Esperança (Բարի Հույս) բարձր նիշով մրցանակ Պորտուգալիայում, 1992 թվական։

Ազգային պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ordre de la couronne de Chene Commandeur ribbon.svg Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կաղնու թագի շքանշանի շքանշանակիր՝ սոցիալական Եվրոպայի առաջմղման գործում ունեցած ավանդի համար, 2000 թվական
  • PRT Order of Prince Henry - Grand Officer BAR.png Պորտուգալիայի Հանրապետության Արքայազն Հենրիի շքանշանի մեծ ասպետ, իր գիտական և հանրային ծառայության գործունեության և եվրոպական ներդրման համար, 2003 թվական
  • Legion Honneur Chevalier ribbon.svg Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի ասպետ, եվրոպական ինտեգրման և ԵՄ աճի և աշխատատեղերի Լիսաբոնի ռազմավարության մեջ իր դերի համար, 2005 թվական
  • Legion Honneur Officier ribbon.svg Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի շքանշանակիր (Պարգևատրում շքանշանի կատեգորիայում), ԵՄ նախագահության և Լիսաբոնի պայմանագրում իր դերի համար, 2008 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 «CV of Maria João Rodrigues»։ Mariajoaorodrigues.eu։ Վերցված է 2013-09-16 
  3. «Iscte»։ Արխիվացված է օրիգինալից March 23, 2011-ին։ Վերցված է 2011-12-13 
  4. «Governo de Portugal»։ Արխիվացված է օրիգինալից June 9, 2011-ին։ Վերցված է 2011-12-13 
  5. Magone, José María. "The developing place of Portugal in the European Union" Transaction Publishers, 2004, p.34
  6. Lisbon Agenda Group. "On the EU2020 agenda: contributions after the Lisbon agenda experience" Notre Europe, 2010, p.25
  7. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից June 11, 2012-ին։ Վերցված է 2011-12-14 
  8. «Home»։ Notre-europe.eu։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-05-ին։ Վերցված է 2013-09-15 
  9. «Stratégie Europe 2020 : Guy Verhofstadt, Maria João Rodrigues et Laurent Cohen-Tanugi réagissent»։ Notre-europe.eu։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-05-ին։ Վերցված է 2013-09-15 
  10. «ON THE EU2020 STRATEGY, FROM LISBON»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-25-ին 
  11. «Maria João Rodrigues é vice-presidente da bancada socialista no Parlamento Europeu»։ Público։ 2014-06-25։ Վերցված է 2014-08-15 
  12. Sapage Sónia (18 December 2015)։ «Os últimos conselheiros de Estado de Cavaco» [The last Counsellors of State of Cavaco]։ Visão (Portuguese)։ Արխիվացված է օրիգինալից 29 July 2018-ին։ Վերցված է 29 July 2018 
  13. Rodrigues Sofia (16 December 2015)։ «CDS indica Adriano Moreira para o Conselho de Estado» [CDS nominates Adriano Moreira to the Council of State]։ Público (Portuguese)։ Արխիվացված է օրիգինալից 29 July 2018-ին։ Վերցված է 29 July 2018 
  14. «Towards a new deal for Greece and the EMU» 
  15. «COMPLETING AND REBALANCING ECONOMIC AND MONETARY UNION - A DEMOCRATIC CALL» 
  16. «The Eurozone Crisis and the Transformation of EU Governance»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-27-ին 
  17. «Economic governance: What today's EU summit debate might look like»։ EurActiv։ 2010-10-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-26-ին։ Վերցված է 2013-09-15 
  18. «"Cimeira decisiva" termina sem surpresas. Vem aí mais pressão dos mercados | iOnline»։ Ionline.pt։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2013-09-15 
  19. Advisory Board Reimagine Europa.
  20. Strategic Council European Policy Centre (EPC).
  21. Advisory Group Archived 2016-12-30 at the Wayback Machine. New Pact for Europe.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն քաղաքական կուսակցությունում
Նախորդող:
Ջիանի Պիտելա
Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի առաջնորդ
Պաշտոնակավարել է

2018
Հաջորդող:
Ուդո Բուլման