Jump to content

Մարիա Էլիզաբետա Հեսելբլադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Էլիզաբետա Հեսելբլադ
շվեդ.՝ Elisabeth Hesselblad
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1870(1870-06-04)[1][2]
ԾննդավայրFåglavik, Vara Municipality, Սկարաբորգ, Շվեդիա[2]
Մահացել էապրիլի 24, 1957(1957-04-24)[3][1] (86 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
Մասնագիտությունբուժքույր, միանձնուհի, founder of Catholic religious community և Christian nun
Պարգևներ և
մրցանակներ
 Elisabeth Hesselblad Վիքիպահեստում

Մարիա Էլիզաբետա Հեսելբլադ (շվեդ.՝ Maria Elisabeth Hesselblad, հունիսի 4, 1870(1870-06-04)[1][2], Fåglavik, Vara Municipality, Սկարաբորգ, Շվեդիա[2] - ապրիլի 24, 1957(1957-04-24)[3][1], Հռոմ, Իտալիա[4]), շվեդ բուժքույր, կաթոլիկ միանձնուհի, Հռոմի Պիացա Ֆարնեզ քաղաքում Սալվատորե դի Սանտա Բրիգիտտա վանքի միաբանության մայրապետ։ Դասվել է երանելիների շարքին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից (2000 թվական) և կանոնականացվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (2016 թվականին)։ Աշխարհի արդարակյացներից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆոլգավիկեում՝ լյութերականների ընտանիքում, տասներեք երեխանեից հինգերորդն էր։ 1888 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ Նյու Յորքի Ռուզվելտի անվան հիվանդանոցում սովորել է բուժքույրություն։ Ավելի ուշ նա աշխատել է այս ոլորտում ամերիկյան կաթոլիկների հետ, ինչը դրդել է նրան՝ կաթոլիկ հավատքի անցնելու։ 1902 թվականի օգոստոսին նա մկրտվել է Վաշինգտոնում գտնվող Այցի մենաստանի մատուռում[6]։

1904 թվականի մարտի 25-ին նա բնակություն է հաստատել Հռոմում, իսկ 1906 թվականին միացել Սալվատորե դի Սանտա Բրիգիտտայի միաբանությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Իտալիայի կողմից գերմանական օկուպացիայի ընթացքում, զբաղեցնելով մայրապետի պաշտոնը, նա վանքում ապաստանել է հրեաներին և քաղաքական փախստականներին[7]։

Մահացել է 1957 թվականի ապրիլի 24-ին Հռոմում։

Երանելիների շարքին է դասվել 2000 թվականի ապրիլին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից։ 2004 թվականի օգոստոսի 9-ին Յադ Վաշեմ Իսրայելի աղետի և հերոսության ինստիտուտը Էլիզաբեթ Հեսելբլադին շնորհել է Աշխարհի արդարակյացի պատվավոր կոչմանը՝ Հոլոքոստի ժամանակ հրեաներին օգնելու համար[7]։

2016 թվականի մայիսի 5-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից կանոնականացվել է Վատիկանում՝ մշակույթի նախարար Ալիս Բա Կունկեի և Շվեդիայի ավետարանական լյութերական եկեղեցու արքեպիսկոպոս Անտժե Ժակելենայի ներկայությամբ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 GCatholic.org — 1997.
  2. 1 2 3 4 Svenskt kvinnobiografiskt lexikon (շվեդերեն) — Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  3. 1 2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #122210476 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 The Righteous Among the Nations Database
  6. ↑ «Maria Elisabetta Hesselblad» (անգլերեն). vatican.va. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  7. 1 2 Hesselblad Elisabetta (1870—1957)
  8. ↑ «Папа Римский провозгласил святыми двух христианских подвижников из Польши и Швеции». Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Agneta af Jochnick Östborn. For Sweden, I have given God my life! Elisabeth Hesselblads calling and Birgittine mission in Sweden. — Skellefteå: Artos, 1999.
  • Called to Holiness. Blessed Elizabeth Hasselblad. — Vejbystrand: Catholica, 2000.
  • Lars Cavallin: «Mother Mary Elisabeth Hesselblad OSsS from Fåglavik — pioneer of modern monastic life in Sweden» in Johnny Hagberg (editor): Monasteries and Monastic Life in the Medieval Diocese of Skara, Skara County Historical Society 2007.
  • Marguerite Tjäder: Mutter Elisabeth — Die neue Blüte des Ordens saints Birgitta . EOS-Verlag, Sankt Ottilien 2002, ISBN 3-8306-7116-4.
  • J. Berdonces, Hesselblad, Maria Elisabeth, in Dictionary of the institutes of perfection, vol. IV, Pauline Editions, Milan, 1977, coll. From 1530 to 1531.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]