Մարիա Դոյլ-Քենեդի
| Մարիա Դոյլ-Քենեդի | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 25, 1964[1] (61 տարեկան) Կլոնտարֆ, Դուբլին, Իռլանդիա |
| Երկիր | |
| Մասնագիտություն | դերասանուհի, դիրիժոր, կոմպոզիտոր, երգչուհի, կինոդերասանուհի, հեղինակ-կատարող, դասախոս, երգերի հեղինակ և կինոռեժիսոր |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Mermaid Records? |
| Կրթություն | Թրինիթի քոլեջ և St David's Holy Faith Secondary School, Greystones? |
| Պարգևներ | |
| Կայք | mariadoylekennedy.com |
Մարիա Ջոզեֆին Դոյլ-Քենեդի, (անգլ.՝ Maria Josephine Doyle-Kennedy, սեպտեմբերի 25, 1964[1], Կլոնտարֆ, Դուբլին, Իռլանդիա) իռլանդացի երգչուհի, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, երաժիշտ, դիրիժոր և դասախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ջոզեֆին Դոյլը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 25-ին Կլոնտարֆում (Դուբլին, Լենստեր վարչաշրջան, Իռլանդիա)։
Մարիան գերազանցությամբ ավարտել է Տրինիտի քոլեջը՝ ստանալով աստիճան քաղաքագիտության և բիզնեսի բնագավառում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան իր կարիերան սկսել է որպես երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժիշտ 1980-ականների կեսերին՝ դառնալով երաժշտական խմբի անդամ։
1991 թվականին Մարիան նորամուտ է կատարել կինոյում՝ խաղալով Նատալի Մյորֆիի դերը «Կոմիտմենտս խումբը» ֆիլմում։ 2010 թվականին Դոյլ Քենեդին խաղացել է Սոնի դերը «Դեկստեր» հեռուստասերիալում[2]։ Ընդհանուր առմամբ, նա խաղացել է 35 ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Մարիան նաև դիրիժոր և դասախոս է։
Մարիան «Ջեմինի» (2008) և «Irish Film & Television Awards» (2008, 2009) մրցանակների դափնեկիր է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականից Մարիան ամուսնացած է երաժիշտ Կիրան Քենեդիի հետ։ Ամուսիններն ունեն չորս որդի, որոնցից Լյուիսը, Ջեսսի Ջեյմսը, Դենիել Քենեդին և Սալվադորը Դոյլ Քենեդիի նախորդ հարաբերություններից են։ 2018 թվականի դրությամբ որդիների տարիքը տատանվում է 11-ից մինչև 33 տարեկան։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1991 | ֆ | «Կոմինտմենտս» խումբը | The Commitments | Նատալի Մյորֆի |
| 1998 | ֆ | Գեներալ | The General | Ֆրենսիս |
| 1999-2000 | ս | Մտերիմ ընկերներ | Queer as Folk | Մարի Տրիպվուդ-Ջոնս |
| 2007-2010 | ս | Թյուդորները | The Tudors | Եկատերինա Արագոնացի |
| 2010 | ս | Դեկստեր | Dexter | Սոնյա |
| 2011 | ֆ | Խորհրդավոր Ալբերտ Նաբսը | Albert Nobbs | Մերի |
| 2011 | ս | Դաունթաուն Էբի | Downton Abbey | Վերա Բեյթս |
| 2012 | ս | Տիտանիկ | Titanic | Մյուրել Բեթլի |
| 2012 | ֆ | Բյուզանդիա | Byzantium | Մորագ |
| 2013-2016 | ս | ТՆթին երեխան | Orphan Black | տիկին Շիվոն Սեդլեր |
| 2015 | ֆ | Բարձրանալ Յուպիտեր | Jupiter Ascending | Ալեկսա |
| 2016 | ֆ | Անեծքը 2 | The Conjuring 2 | Պեգի Նոթինգհեմ |
| 2016 | ֆ | Սինգ Սթրիթ | Sing Street | Պենի Լոուլոր |
| 2018 | ս | Օտարուհի | Outlander | Ջոկաստա Կեմորեն |
Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 Sing
- 2011 The Storms Are On The Ocean
- 2009 Have Yourself A Merry Little Christmas
- 2009 Band of Maria’s Live DVD
- 2008 Forty days
- 2007 Fuckability
- 2007 Mütter
- 2005 Skull Cover
- 2004 Sirens
- 2001 Charm
- 2001 Stars Above
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Andreeva, Nellie (2010 թ․ հունիսի 10). «Maria Doyle Kennedy Joins 'Dexter' Season». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դոյլ-Քենեդի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||