Մարիա Գորետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Գորետի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1890(1890-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրԿորինալդո, Անկոնա, Մարկե, Իտալիա
Մահացել էհուլիսի 6, 1902(1902-07-06)[1][2][3][…] (11 տարեկան)
Մահվան վայրՆետունո, Հռոմ, Լացիո, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունagricultural worker
Commons-logo.svg Maria Goretti Վիքիպահեստում

Մարիա Գորետի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սուրբ նահատակ, մարմնական մաքրության և կուսության խորհրդանիշ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացու հագուստով Մարիայի արձանը, ձեռքին շուշաններ և դանակ
Մարիա Գորետիի միակ լուսանկարը, 1902 թվական

Մարիա Գորետին ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Մարիայի հայրը՝ Լուիջի Գորետին մահացել է, երբ Մարիան եղել է ինը տարեկան։ Որբ ընտանիքը ստիպված է եղել աշխատանք փնտրելու համար տեղափոխվել Ֆերերե դի Կոնկա գյուղ, որտեղ նրանք տուն են վարձել և համատեղ ապրել Սերենելի ընտանիքի հետ[5][6]:1[7]:48,59[8][9]։

1902 թվականի հուլիսի 5-ին նրանց հարևան Ալեսանդրո Սերենելին մտել է այն սենյակը, որտեղ ապրել է Գորետիի ընտանիքը։ Տեսնելով, որ սենյակում միայն Մարիան է, նա սկսել է համոզել նրան ինտիմ հարաբերության մեջ։ Ալեսանդրոն վճռական մերժում ստանալուց հետո դանակի 14 հարված է հասցնել Մարիային։՝

Արյունահոսող Մարիային մայր տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է հաջորդ օրը՝ 1902 թվականի հուլիսի 6-ին։ Մահից առաջ Մարիան հասցրել է ներել Ալեսանդրոյին՝ ցանկություն հայտնելով տեսնել նրան դրախտում։

Շուտով Ալեսանդրո Սերենելին ձերբակալվել է և դատապարտվել 30 տարվա ազատազրկման։ Բանտում նա զղջացել է իր հանցանքի համար։ Պատիժը կրելուց հետո նա այցելել է Մարիայի մորը և ներողություն խնդրել նրանից։ Հետագայում նա Ֆրանցիսկյան միաբանությունում դարձել է վանական և զբաղվել այգու խնամքով։ Ալեսանդրո Սերենելին մահացել է 1970 թվականին, վանքում։

Սրբադասում[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի ապրիլի 27-ին Հռոմի պապ Պիոս XII-ը Մարիա Գորետեին հռչակել է մարմնային մաքրության, մաքրաբարոյության և կուսության խորհրդանիշ։

1950 թվականի հունիսի 24-ին Հռոմի պապ Պիոս XII-ը սրբադասել է Մարիա Գորետիին՝ որպես սուրբ նահատակ։ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում այդ հանդիսավոր արարողության ժամանակ ներկա են եղել Մարիա Գորետիի մայրը, եղբայրներն ու քույրերը, ինչպես նաև նրա զղջացող մարդասպան Ալեսանդրո Սերենելին[4] Assunta was again present at the ceremony, along with her four remaining sons and daughters. Alessandro was also present.[10][11][12]։

Արվեստի գործերում Սուրբ Մարիա Գորետին պատկերված է որպես ալիքաձև մազերով աղջիկ, գյուղացու կամ սպիտակ հագուստով, շուշանների փնջով, որոնք խորհրդանշում են մարմնական մաքրություն։

1949 թվականին նկարահանվել է Մարիայի մասին ֆիլմ՝ «Երկինքը ճահճի վրայով» վերնագրով։

Սուրբ Մարիա Գորետիի կենսագրության հիման վրա 2003 թվականին նկարահանվել է «Մարիա Գորետի» գեղարվեստական ​​ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 GCatholic.org — 1997.
  4. 4,0 4,1 Hugo Hoever, ed. (1955)։ Lives of the Saints, For Every Day of the Year։ New York: Catholic Book Publishing Co.։ էջեր 259–260 
  5. «The family»։ Santuario de Corinaldo։ Վերցված է February 4, 2017 
  6. "Saint Maria Goretti by Her Mother", compiled by Rev. D. Luigi Novarese, Glasgow: John S. Burns & Sons, (1967)
  7. Poage, Rev. Godfrey (1977)։ In Garments All Red։ Boston: Daughters of St. Paul։ ISBN 978-0-89555-615-8 
  8. O'Grady, Desmond. Maria Goretti: A Rush to Judgment?, February 25, 1985 in The Age newspaper of Melbourne, Australia. Accessed April 11, 2010.
  9. Crusz, Noel. Maria Goretti – Saint Under Siege, July 7, 2002, The Sunday Times of Sri Lanka. Accessed April 11, 2010.
  10. St Maria Goretti Biography at Mariagoretti.org
  11. St. Maria Goretti at Catholic.org
  12. St Maria Goretti Archived December 1, 2006, at the Wayback Machine. at Catholicism.about.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]