Մարիա Գլուշկո
Մարիա Գլուշկո ռուս.՝ Мария Васильевна Глушко | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1922 |
Ծննդավայր | Վլադիվոստոկ, Հեռավոր Արևելքի հանրապետություն |
Վախճանվել է | մարտի 27, 1993 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Սիմֆերոպոլ, Ուկրաինա |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ |
Մարիա Վասիլևնա Գլուշկո (ռուս.՝ Мария Васильевна Глушко́, հունվարի 18, 1922, Վլադիվոստոկ, Հեռավոր Արևելքի հանրապետություն - մարտի 27, 1993, Սիմֆերոպոլ, Ուկրաինա), խորհրդային գրող, սցենարիստ։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1954 թվականից), գործադիր քարտուղար, հետագայում` Ուկրաինայի գրողների միության Ղրիմյան կազմակերպության նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Գլուշկոն ծնվել է 1922 թվականին Վլադիվոստոկում՝ հրետանու զորապետի ընտանիքում։ Երկար տարիներ ընտանիքի հետ ապրել է Սարատովում։ Հայրենական պատերազմից առաջ ամուսնացել է իր դասընկերոջ հետ, որը Բաումանի ինստիտուտի ուսանող էր։
Սովորել է Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտում (1939-1946)։ Մասնակցել է Հայրենական պատերազմին։ Կամավոր մեկնել է ռազմաճակատ` պաշտպանելու հայրենիքը։ Իր փորձությունների մասին հետագայում գրել է ստեղծագործություններում։
1955 թվականին ավարտել է Սիմֆերոպոլի Ղրիմի մանկավարժական ինստիտուտը, հետագայում՝ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։
Ապրել և ստեղծագործել է Ղրիմում։ 1960 թվականին ղեկավարել է «Ղրիմի» ալմանախի խմբագրական խորհուրդը, այնուհետև ղեկավարել է Ուկրաինայի գրողների միության Ղրիմի մասնաճյուղը (1980 թվականից), եղել «Ծիածան» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Կյանքի վերջին տարիներին մասնակցել է Ղրիմի մշակույթի հանրապետական ֆոնդի աշխատանքներին։ Ծանր ապրումներ է ունեցել ԽՍՀՄ փլուզման ժամանակ, որից հետո այլևս չի գրել[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» շքանշան (18.01.1982)
- «Աշխատանքային արիության համար» մեդալ (28.01.1967)
Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Анна Ильина» (1951)
- «На всю жизнь» (1956)
- «Это мой сын» (1958)
- «Юлька» (сборник рассказов, 1960)
- «Потому что люблю» (1962)
- «Живым говори - До свидания» (1963)
- «Живите дважды» (1966)
- «Елена Николаевна» (1969)
- «Потому что люблю» (1972)
- «Ночной троллейбус» (1972)
- «Трудный день» (1978)
- «Год активного солнца» (1980)
- «Возвращение» (1984)
- «Кольцо для Анастасии» (1986)
- «Мадонна с пайковым хлебом» (1987)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Мария Васильевна Глушко»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-11-ին։ Վերցված է 2018-05-04
|
- Հունվարի 18 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Վլադիվոստոկ քաղաքում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 1993 մահեր
- Սիմֆերոպոլ քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Խորհրդային խմբագիրներ
- Ուկրաինացի սցենարիստներ
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Ուկրաինացի կին գրողներ