Մարիա Բեատրիչե Ավստրիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Բեատրիչե Ավստրիացի
իտալ.՝ Maria Beatrice d’Austria
գերմ.՝ Maria Beatrix von Österreich
Maria Beatrix Austria Este 1824 1906 young.jpg
Ծնվել է փետրվարի 13, 1824({{padleft:1824|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:13|2|0}})
Ծննդավայր Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա
Մահացել է մարտի 18, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}}) (82 տարեկանում)
Մահվան վայր Գրաց, Շտիրիա, Ավստրիական կայսրություն
Քաղաքացիություն Իսպանիա
Կրոն կաթոլիկություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Juan, Count of Montizón
Ծնողներ հայր՝ Francis IV, Duke of Modena, մայր՝ Maria Beatrice of Savoy
Երեխաներ Carlos, Duke of Madrid և Infante Alfonso Carlos, Duke of San Jaime
Archduchess Maria Beatrix of Austria-Este Վիքիպահեստում

Մարիա Բեատրիչե Ավստրիացի (իտալ.՝ Maria Beatrice d’Austria; գերմ.՝ Maria Beatrix von Österreich), լրիվ անունը` Մարիա Բեատրիչե Աննա Ֆրանչեսկա Հաբսբուրգ-Էսթե (իտալ.՝ Maria Beatrice Anna Francesca Habsburg-Este, գերմ.՝ Maria Beatrix Anna Franziska von Habsburg-Este, փետրվարի 13, 1824({{padleft:1824|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:13|2|0}}), Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա - մարտի 18, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}}), Գրաց, Շտիրիա, Ավստրիական կայսրություն), արքայադուստր Հաբսբուրգ-Էսթե տոհմից, Ֆրանցիսկոս 4-րդի դուստրը, Ավստրիայի,Հունգարիայի և Չեխիայի արքայադուստր, ամուսնությունից հետո կոմսուհի Մոնտիսոն, Իսպանիայի ինֆանտա, Իսպանիայի թագուհի` կարլիստների օրոք, Ֆրանսիայի և Նավարիյայի թագուհի` լեգիտիմիստների օրոք: Ավստրիական Աստղային խաչի ազնվագույն շքանշանի և բավարական Սուրբ Եղիսաբեթ շքանշանի թագուհի[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Բեատրիչեն ծնվել է 1824 թվականի փետրվարի 13-ին Մոդենայում: Նա Ֆրանցիսկոս IV-ի (Մոդենայիի և Ռեջոյի հերցոգ) և Մարիա Բեատրիչե Սավոյսկայայի փոքր դուստրն էր: Մկրտվելիս ստացել է Մարիա Բեատրիչե Աննա Ֆրանչեսկա անունը:

1847 թվականին ամուսնացել է Խուան Կառլոս դե Բուրբոն ի Բրագանսայի` Իսպանիայի ինֆանտի, կոմս Մոնտինսոնի հետ: Որոշ ժամանակ ամուսիններն ապրել են Մոդենայում, սակայն 1848 թվականին, Իտալիայում տեղի ունեցած հեղափոխության պատճառով, նրանք արտագաղթել են Մեծ Բրիտանիա: Լոնդոնում ծնվել է նրանց առաջին երեխան:

Դաստիարակվելով կաթոլիկ հավատի դեմ ունեցած հարգանքով` Մարիա Բեատրիչեն, ի տարբերություն ամուսնու, բարեպաշտ էր և ծայրահեղ պահպանողական: Խուան Կառլոսը լավ ամուսին էր, բայց ուներ լիբերալ հայացքներ: Այդ պատճառով էլ նրանց միջև հաճախ էին տարաձայնություններ լինում: Նրանք հեռանում են մեկը մյուսից: 1850 թվականին Մարիա Բեատրիչեն երեխաների հետ վերադառնում է Մոդենա:

Նրանց բաժանումից հետո Խուան Կառլոսը 1860 թվականին կառլիստների կուսակցության կողմից առաջադրվում է Իսպանիայի գահի հավակնորդ և 1883 թվականին` Ֆրանսիայի գահի հավակնորդ: Քանի որ նրանք իրավաբանորեն դեռևս ամուսիններ էին, Մարիա Բեատրիչեն ստանում է Իսպանիայի թագուհու տիտղոս և Ֆրանսիայի թագուհու տիտղոս` համապատասխան կուսակցություններից:

Մեծացնելով երեխաներին` 1872 թվականին նա ընդունեց կուսակրոնություն` Հիսուսի Սուրբ Սիրտ Մարիա Իգնատի անվամբ, Գրացեի վանքում, որտեղ գործել է մինչև իր կյանքի վերջը: Մարիա Բեատրիչե Ավստրիացին մահացել է 1906 թվականի մարտի 18-ին և թաղված է Գրացեի վանքում, Ավստրո-Հունգարիա:

Ամուսնություն և սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականի փետրվարի 6-ին Մոդենայում ամուսնանում են Մարիա Բեատրիչե Գաբսբուրգ-Էսթեն և Խուան Կառլոս դե Բուրբոն ի Բրագանսան (15.5.1822 — 21.11.1887)` կոմս Մոնտիսոն, Իսպանիայի ինֆանտ[2]:

Այս ամուսնությունից ծնվում են երկու երեխաներ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Asburgo-Lorena linea d’Austria-Este»։ Genialogie delle famiglie nobili italiane (իտալերեն)։ Sardimpex.com 
  2. Miroslav Marek։ «Capet» (իտալերեն)։ Genealogy.eu 
  3. Darryl Lundy։ «Maria Beatrix Erzherzogin von Österreich-Este» (անգլերեն)։ ThePeerage.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]