Մարիա Բարտուսուվնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Բարտուսուվնա
Maria bartusowna01.jpg
Ծնվել էհունվարի 10, 1854(1854-01-10)
ԾննդավայրԼվով, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Վախճանվել էնոյեմբերի 5, 1885(1885-11-05) (31 տարեկանում)
Վախճանի վայրԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուլեհերեն
Maria Bartusówna Վիքիպահեստում

Մարիա Միրոսլավա Բարտուսուվնա (լեհ.՝ Maria Mirosława Bartusówna, հունվարի 10, 1854(1854-01-10), Լվով, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն - նոյեմբերի 5, 1885(1885-11-05), Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Բարտուսուվնան ծնվել է 1854 թվականին Լվովում, նկարչի ընտանիքում: Մեծացել է ծանր նյութական պայմաններում: Վաղ տարիքում որբացել է, մեծացել է հարազատների խնամակալության ներքո:

Միայնակ, զրկված ընկերական շփումներից, շատ է կարդացել, և ի վերջո ինքն էլ է սկսել բանաստեղծություններ գրել: 15 տարեկանում Մարիան հեռացել է հարազատներից, մեկնել Կոլոմիա, աշխատանք գտնելու համար: Այստեղ ծանոթացել է կրթության զարգացման հարցերով զբաղվող հասարակական ակտիվիստների, լրագրողների և գրողների հետ: Զբաղվել է կրթական գործունեությամբ, մասնակցել սիրողական թատրոնի ներկայացումներին:

Գրական հաջողությունը, սակայն, բանաստեղծին բավարար կենսապահովություն չի բերել: 1876 թվականին Բարտուսուվնան միացել է ֆրիդրիխ ֆրյոբելի մանկավարժական գաղափարների կողմնակիցների շարժմանը: 1876-1878 թթ. աշխատել է մանկատներում: Քննություններ հանձնելուց հետո 1878-1882 թթ. գյուղական դպրոցներում աշխատել է ժողովրդական ուսուցիչ: Վատ առողջական և ծանր աշխատանքային պայմանները ստիպել են նրան վերադառնալ Լվով, որտեղ Բարտուսուվնան համագործակցել է մի շարք լեհական ամսագրերի և թերթերի, մասնավորապես` «Dziennik Mód» (Կրակով), «Tydzień» (Լվով) և «Ognisko Domowe» (Վարշավա) հետ:

Կյանքի վերջում տառապել է տուբերկուլյոզից: Մահացել է Լվովում, թաղված է Լիչակիվ գերեզմանոցում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականին հրատարակվել է Բարտուսուվնայի բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Նրա բանաստեղծական աշխատանքները տպագրվել են Գալիցիայի թերթերում և ամսագրերում: 1876 թվականին Լվովում Վլադիսլավ Բելզայի հրատարակչությունում լույս է տեսել «Պոեզիա» դեբյուտային հատորը:

Բարտուսուվնայի պոեզիան իր անձնական կյանքի արտացոլումն էր` մեծ կորուստներ, ծանր կենսապայմաններ, հիվանդություններ, վիշտ: Ռոմանտիզմի ոգով բանաստեղծությունները նա գրել է Յուլիուշ Սլովացկիի ստեղծագործական ազդեցության տակ: Վերջին վեպը՝ «Czarodziejska fujarka» (1884 թ.), միմյանց հետ պայքարող և անօգնականությունից հուսահատ մարդկանց տարբեր շերտերի ալեգորիա է:

Բանաստեղծուհու ստեղծագործություններում կարևոր տեղ է զբաղեցնում հայրենասիրական թեման` Մ. Բարտուսուվնան մեծացել է ազգային սգի մթնոլորտում, 1863 թվականի լեհական ապստամբությունից հետո, խիստ մտահոգված ապստամբների ճակատագրով, Լեհաստանի անկախության համար պայքարով: Ապստամբության թեմաներին են նվիրված «Սիբիրի երեք նկարներ» (պորտ.՝ Trzy obrazy Sybiru), «Ապստամբի երազը» (պորտ.՝ Sen powstańca), «Հունվարյան ապստամբության քսանամյա տարելիցին» (պորտ.՝ W dwudziestą rocznicę powycia styczniowego) և այլ բանաստեղծություններ:

Բանաստեղծուհու ստեղծագործություններում արծարծվել է նաև ուկրաինական թեմաներ, ինչպես «Օպրիշեկ» (Opryszek, 1876 թ.) բանաստեղծությունում, որի գործողությունները տեղի են ունենում Գուցուլշինայում:

Ընտրված մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Բարտուսուվնան բանաստեղծությունների, արձակ ստեղծագործությունների, վեպերի, հեքիաթների հեղինակ է:

  • «Trzy obrazy Sybiru» (պոեմ, 1880 թ.)
  • «Czarodziejska fujarka» (պոեմ, 1884 թ.)
  • «Duch ruin» (պատմվածք, 1885 թ.)
  • «Wanda» (դրամա)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J. Tomkowski, Samobójcy i marzyciele. O zabijaniu poetów, Kielce 2002.
  • Filip Makowiecki: Maria Bartusówna. Słabowita siłaczka. Mapa Kultury
  • Henryk Markiewicz: Pozytywizm. Wyd. VII. Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 2008, s. 280-283, 310, 447, seria: Wielka Historia Literatury Polskiej. ISBN 978-83-01-13849-3.
  • Jan Orłowski. Motywy ukraińskie w poezji Marii Bartusówny. „Teka Komisji Polsko-Ukraińskich Związków Kulturowych”. VII, s. 15-23, 2007. Lublin: Polska Akademia Nauk Oddział w Lublinie. ISSN 1733-2249.
  • Adam Stodor: Marya Bartusówna : szkic biograficzno-literacki Lwów 1914 [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]