Մարիա Բարուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Բարուչի
Maria Antonella Barucci
Ծնվել է20-րդ դար
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Պալոմարյան աստղադիտարան

Մարիա Բարուչի (իտալ.՝ Maria Antonella Barucci, 20-րդ դար), իտալացի աստղագետ, մոլորակագետ, աստերոիդների հայտնաբերող: Աշխատում է Հռոմի «Տիեզերական աստղաֆիզիկայի ինստիտուտում»: 1984 թվականից 1985 թվականները աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում, այդ ժամանակահատվածում նա հայտնաբերել է երեք աստերոիդ, որոնցից երկուսը նա հայտնաբերել է Սքոթ Դանբարի և Էլեանորա Հելինի հետ համատեղ[1]: Մարիա Բարուչին մեծ ներդրում է ունեցել փոքր մոլորակների ֆիզիկական հատկությունների հետազոտությունների մեջ, մասնակցել է բազմաթիվ լուսանկարչական և աստղաչափական դիտարկումներին:

Նրա պատվին է անվանվել (3485) Բարուչի աստերոիդը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011 
  2. ՄԱՄ։ «3485 Բարուչի աստերոիդի հայտնաբերում»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-24-ին։ Վերցված է =8 հուլիս 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]