Մարիա Ադելաիդա (Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ադելաիդա
 
Մասնագիտություն՝ միանձնուհի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 14, 1894(1894-06-14)[1][2]
Ծննդավայր Berg Castle, Colmar-Berg, Canton of Mersch, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Վախճանի օր հունվարի 24, 1924(1924-01-24)[1][2] (29 տարեկան)
Վախճանի վայր Schloss Hohenburg, Լենգրիս, Բադ Տյոլց, Վերին Բավարիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն
Թաղված Լյուքսեմբուրգյան Աստվածամոր տաճար
Դինաստիա House of Nassau-Weilburg? և House of Nassau?
Քաղաքացիություն  Լյուքսեմբուրգ
Հայր Guillaume IV, Grand Duke of Luxembourg?
Մայր Infanta Marie Anne of Portugal?
 
Պարգևներ
Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան, Ադոլֆ Նասաուի շքանշան, Կաղնու թագի շքանշան և Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Մարիա Ադելաիդա, (Մարիա Ադելաիդա Թերեզա Հիլդա Անտոնիա Վիլհելմինա լյուքսեմբի լրիվ անունը Marie Adélaïde Theresia Hilda Antonia Wilhelmina vu Lëtzebuerg; фр. Marie Adélaïde Thérèse Hilda Antonie Wilhelmine; հունիսի 14, 1894(1894-06-14)[1][2], Berg Castle, Colmar-Berg, Canton of Mersch, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ - հունվարի 24, 1924(1924-01-24)[1][2], Schloss Hohenburg, Լենգրիս, Բադ Տյոլց, Վերին Բավարիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն՝ Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի 1912-1919 թվականներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Մարիա Ադելաիդան (1909)
Մարիա Ադելաիդա 1919 թ․[3]

Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Վիլհելմ IV և Մարիա Աննա Պորտուգալսկայի վեց դստրերից ավագը՝ Մարիա Ադելաիդան 1907 թվականի հուլիսի 10-ին հռչակվեց Վիլհելմ IV գահի ժառանգորդ, քանի որ նա ճուներ արական սեռի ժառանգներ։ Այդ պատճառով, երբ նրա հայրը մահացավ 1912 թվականի փետրվարի 25-ին, նա դարձավ Լյուքսեմբուրգի առաջին իշխող Մեծ դքսուհին և Լյուքսեմբուրգի առաջին միապետը՝ սկսած 1296 թվականից (բոհեմիայի թագավոր Յոհան Կույրից հետո), որը փաստացի ծնվել էր այդ երկրում։

Կառավարման տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ դքսուհին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքականության նկատմամբ և ակտիվորեն մասնակցել է Մեծ Դքսության կառավարման ու քաղաքական կյանքին։ Այնուամենայնիվ երկրում քաղաքական ճգնաժամ էր հասունանում։ Վարչապետ Պոլ Էյշենի մահից հետո (1915), որն անփոփոխ էր դեռ Մեծ դուքս Ադոլֆի ժամանակներից, Մարիա Ադելաիդան մեկ տարվա ընթացքում հինգ անգամ հրաժարական է տվել կառավարությանը։ Քաղաքական գործիչների շրջանում անտեսվում էին Գերմանիայի, Ֆրանսիյի, հատկապես Բելգիայի անեքսիոնիստական ձգտումները։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մարիան բավականին ջերմ հարաբերություններ ուներ գերմանացի օկուպանտների հետ, որոնց համար խիստ քննադատվում էր պատերազմի ավարտից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ նա ոչ մի անգամ չի խախտել Սահմանադրությունը 1919-ի հունվարին խորհրդարանում սկսեցին պահանջել նրա հրաժարականըը։ Միևնույն ժամանակ հարևան Ֆրանսիայի և Բելգիայի խոշոր քաղաքական գործիչները սատարում էին Լյուքսենբուրգի նկատմամբ զավթողական ծրագրերին և շահագռգռված էին Մարիա Ադելաիդայի վարկաբեկմամբ։ Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո, 1919 թվականի հունվարի 14-ին Մարիա Ադելաիդան հրաժարվել է գահից, հօգուտ իր կրտսեր քրոջ՝ Շառլոտայի։

1920 թվականին Մարիա Ադելաիդան գնացել էր Իտալիայի Մոդեն քաղաքում գտնվող Կարմելիտոկի վանք։ Ավելի ուշ Հռոմում նա միացել էր «Աղքատության Քույրերին», վերցնելով «Աղքատության Մարիա Քույրեր» անունը։ Նրա առողջության վատթարացումը թույլ չի տվել նրան մնալ միանձնուհի, և նա, իվերջո ստիպված էր եղել լքել վանքը։ Նա այդ ժամանակ տեղափոխվել էր Բավարիայի Հրենբուրգ դղյակ, որտեղ մահացել էր գրիպից 1924 թվականին։ 1947 թվականի հոկտեմբերի 22-ին, նրա մարմինը թաղվել է Լյուքսենբուրգ քաղաքի Աստվածամոր տաճարի դքսական դամբարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. Donovan, Henry. «Chicago Eagle». Illinois Digital Newspaper Collections. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O’Shaughnessy, Edith. Marie Adelaide, Grand Duchess of Luxemburg, Duchess of Nassau. — N. Y.: Jonathan Cape and Robert Ballou, 1932.
  • Schous, Marie. Marie Adelheid van Nassau, Groothertogin van Luxemburg. — 's Hertogenbosch: G. Mosmans, 1931.
  • Zenner, Theodor. Marie Adelheid: Lebensbild der verstorbenen Grossherzogin von Luxemburg. — 1925.
  • Marburg, Theodor. The Story of a Soul. — Phil.: Dorrance, 1938.
  • Leighton, Isabel, and Bertram Bloch. Marie-Adelaide: A Play. — N. Y.: Rialto Service Bureau.