Մարիացել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
գերմ.՝ Mariazell
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Հիմնադրված է1157 թ.
Մակերես414,09 կմ²
ԲԾՄ868 մետր
Բնակչություն3,618 մարդ (հունվարի 1, 2022)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ03882, 03884 և 03886
Փոստային դասիչ8630[1]
Ավտոմոբիլային կոդBM
Պաշտոնական կայքmariazell.gv.at
Մարիացել (Ավստրիա)##
Մարիացել (Ավստրիա)

Մարիացել (գերմ.՝ Mariazell), քաղաք Ավստրիայի Շտիրիա (Styria) երկրամասի Բրուկ-Մյուրցուշլագ (Bruck-Mürzzuschlag) շրջանում։ Ուխտագնացությունների ճանաչված վայր է, ինչպես նաև՝ ձմեռային մարզաձևերի կենտրոն ու առողջավայր (հայտնի առողջարաններից է Mariazeller Bürgeralpe-ն)։ 2015 թվականի հունվարի 1-ից միավորվել է Հատալ (Halltal), Գուսվերկ (Gußwerk) և Սանկտ Սեբաստիան (Sankt Sebastian) համայնքների հետ[2][3]։

Զբաղեցնում է 413.44 քառակուսի կիլոմետր տարածք[4][5]։ Նախքան միավորվելը զբաղեցնում էր 6.43 քառակուսի կիլոմետր տարածք։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 3 434[3]: 2018 թ. այդ ցուցանիշը հասել է 3.813-ի։

Գտնվում է Շտիրիայի հյուսիսային հատվածում, հարևան Ստորին Ավստրիա երկրամասի հետ սահմանի մոտ, Մուրա գետի ափին, Շտիրիական Ալպերի մերձակայքում, Շտիրիայի վարչական կենտրոնից՝ Գրաց քաղաքից 143 կիլոմետր դեպի հյուսիս[6]։

Ամեն տարի տասնյակ հազարավոր ուխտավորների այստեղ է ձգում բենեդիկտյան աբբայության Սբ. Լամբերտի վանքը, որ հիմնադրվել է 1157 թվականին։ 2007 թ. հանդիսավորությամբ նշվել է վանքի 850-ամյակը, և տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Հռոմի այն ժամանակվա պապը՝ Բենեդիկտոս 16-րդը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում դարեր առաջ բնակություն են հաստատել հաջորդաբար՝ կելտեր, իլիրիացիներ, հին հռոմեացիներ, սլավոններ։

1344 թվականին բնակավայրին շնորհվել է առևտրային քաղաքի կարգավիճակ; 1380-ին այստեղ ավարտվել է եկեղեցու շինարարությունը։ 1420-ին թուրքերը գրավել են քաղաքը, այրել եկեղեցին ու բնակավայրը։ 1474-ին բնակավայրը դարձյալ հրդեհի ճարակ է դարձել։ 1532—ին թուրքերի նոր ասպատակությանն է ենթարկվել։ Քաղաքը տուժել է նաև նապոլեոնյան պատերազմներից, 1816 թվականին էլ՝ զանգվածային սովից։

Հերթական մեծ հրդեհից հետո Մարիացելը 1832-ին կրկին ոտքի է կանգնել, վերակառուցվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձյալ վնասվել է։ 1948 թվականին պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել ու նոր թափով վերակառուցվել։

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Liselotte Blumauer Montenave: Bibliographie des Wallfahrtsortes Mariazell. Wiener Katholische Akademie, Wien 1973
  • Helmut Eberhart, Heidelinde Fell (Hrsg.): Mariazell – Schatz und Schicksal. Katalog der Steirischen Landesausstellung, Graz 1996, ISBN 3-901704-01-9.
  • Erika Käfer, Fritz Käfer: Pilgerwege nach Mariazell, Band Ost + Nord, 2009
  • Maximilian Liebmann: Mariazell im Spiegel kirchlich-religiösen und politischen Lebens von Mitteleuropa Archived 2015-06-10 at the Wayback Machine. (PDF-Datei; 129 kB). Beitrag beim Symposion Die Last der Geschichte – Mariazell und Marialogie von der Reformation bis ins 20. Jahrhundert. 2007

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://raw.githubusercontent.com/bresu/oe_gemeinden/a41434c7941c8902852ad6849e48a78cf475a80c/gemeinden_CSV.csv
  2. | titul = Kundmachung der Steiermärkischen Landesregierung vom 10. Oktober 2013 über die Vereinigung der Stadtgemeinde Mariazell und der Gemeinden Gußwerk, Halltal und Sankt Sebastian, alle politischer Bezirk Bruck-Mürzzuschlag. | url = https://www.ris.bka.gv.at/Dokumente/Lgbl/LGBL_ST_20131115_112/LGBL_ST_20131115_112.pdf | vydavateľ = www.ris.bka.gv.at | dátum vydania = 2013-11-15 | dátum prístupu = 2015-01-09 | autor = Land Steiermark | strany = 631 | jazyk = po nemecky | id = ZDB-ID 705127-x Archived 2016-02-03 at the Wayback Machine. }}
  3. 3,0 3,1 Կաղապար:Citácia elektronického dokumentu
  4. | titul = Bezirke und Gemeinden der Steiermark | url = http://gis2.stmk.gv.at/gis2.stmk.gv.at/gis/content/karten/download/Listen/Bez_Gem_liste_2015.pdf | vydavateľ = stmk.gv.at | dátum prístupu = 2015-01-19 | autor = GIS-Steiermark | strany = 3 | formát = PDF }}
  5. | titul = Ein Blick auf die Gemeinde Mariazell <62142> | url = http://www.statistik.at/blickgem/blick1/g62142.pdf | dátum vydania = | dátum aktualizácie = | dátum prístupu = 17.1.2015 | vydavateľ = Statistik Austria | jazyk = po nemecky }}
  6. Citypopulation.de Estadísticas del distrito de Bruck-Mürzzuschlag. Consultado el 25 de julio de 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]