Մարիան Գետիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիան Գետիկյան
Ծնվել էԴետրոյթ
Մասնագիտություներաժիշտ
ԳործիքներՖլեյտա
ԱշխատավայրԲոստոնի համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան և Boston Conservatory at Berklee?
ԿրթությունՆոր Անգլիայի կոնսերվատորիա

Մարիան Գետիկյան (անգլ.՝ Marianne Gedigian, ծննդյան թվականն անհայտ է), ամերիկահայ ֆլեյտահարուհի և մանկավարժ, Օսթինում Տեխասի համալսարանի Բաթլերի երաժշտական դպրոցի ֆլեյտայի պրոֆեսոր։ Ավելի վաղ զբաղեցրել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր ֆլեյտահարի, Բոստոնի փոփ նվագախմբի, Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի և Բոստոնի էստրադային Էսպլանադի գլխավոր ֆլեյտահարի պաշտոնները[1]։ Գեդիգյանն աշխատել է կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի հետ, և նրա նվագը կարելի է լսել «Շինդլերի ցուցակը» և «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերում[2]։ Նրա ուսուցիչների թվում են Կլեմենտ Բարոնեն, Դորիոթ Էնթոնի Դուայերը և Լեոնե Բուիզը[3]։ Նա մենահամերգներով հանդես է եկել չորս մայրցամաքներում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ճապոնիայում և Անգլիայում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետիկյանը ծնվել և մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքի մոտակայքում[3]։ Ավագ դպրոցի սկզբում Գետիկյանը սկսել է սովորել Դետրոյթի սիմֆոնիկ նվագախմբի պիկոլոիստ Կլեմենտ Բարոնեի մոտ[3]։ Ֆլեյտա նվագել սովորել է Դորիոթ Էնթոնի Դուայերի մոտ՝ ավարտելով Նոր Անգլիայի կոնսերվատորիան, իսկ ավելի ուշ ուսումը շարունակել է Լեոնե Բույսի մոտ։

1993 թվականին Գետիկյանը հաղթել է երիտասարդ կատարողների մրցույթում ֆլեյտահարների ազգային ասոցիացիայի համագումարում, իսկ 1989 թվականին զբաղեցրել երկրորդ տեղը[4]։ Նա ավելի քան մեկ տասնամյակ եղել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի և Բոստոնի Փոփս նվագախմբի գլխավոր ֆլեյտահարուհի և գլխավոր ֆլեյտահարուհու փոխարինող, նկարահանվել է այնպիսի հաղորդումներում, ինչպիսին է՝ «Evening at Pops»[5]: Համագործակցել է կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի հետ, նրա նվագը կարելի է լսել «Շինդլերի ցուցակը» և «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերում[5]։ Նա 2000-2001 թվականներին եղել է Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր ֆլեյտահարի պաշտոնակատար, որը հանդես է եկել մաեստրո Մարիս Յանսոնսի ղեկավարությամբ[5]։ Նա հաճախ է փոխադրում ստեղծագործությունները ֆլեյտայի համար, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (ֆլեյտայի համար փոխադրել է «ֆլեյտայի արքա», Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ժ.-Պ. Ռամպալը), որը նա 1996 թվականին կատարել է Երևանում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ[5], և որն առանձնացել է փայլուն տեխնիկայով, նրբերանգների բացառիկ հարստությամբ։

Մարին Գետիկյանն ակտիվորեն աշխատում է որպես ուսուցիչ՝ վարպետության դասեր անցկացնելով Նյու Յորքի ֆլեյտահարների ակումբում, տարբեր փառատոներում և ֆլեյտահարների ազգային ասոցիացիայի համագումարում[6] : Բացի Բաթլերի երաժշտական դպրոցում իր պրոֆեսորադասախոսական պաշտոնից, նա պաշտոններ է զբաղեցրել Բոստոնի համալսարանում և Բոստոնի կոնսերվատորիայում, ինչպես նաև աշխատել է Բրեվարդի երաժշտական կենտրոնի, Ռաունդ Թոփ միջազգային ինստիտուտի և Թենգլվուդի երաժշտական կենտրոնի ամառային ֆակուլտետում։ Նա ակտիվորեն հանդես է գալիս որպես կամերային երաժիշտ՝ պաշտոններ զբաղեցնելով Բոստոնի Walden Chamber Players-ում և շրջագայելով ԱՄՆ-ում։ Հաճախ համագործակցում է Բաթլերի դպրոցի գործընկեր պրոֆեսոր և դաշնակահար Ռիկ Ռոուլիի հետ։ Դուետը թողարկել է երկու ձայնասկավառակ։

Մարին Գետիկյանն արժանացել է Ազգային ֆիլհարմոնիկ ընկերության երիտասարդ մենակատարների, Մ. Պապուցակիսի անվան և այլ մրցույթների 1-ին մրցանակների։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան Գետիկյանն ամուսնացած է Չարլզ Վիլյառուբիայի հետ, և նրանք ունեն մեկ դուստր[3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Voice of the Flute (2009); Gedigian, flute and Rick Rowley, piano (CD Baby)
  • Revolution (2010); Gedigian, flute and Rick Rowley, piano (Longhorn Music)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Flutist Quarterly (Spring 2015). «43rd Annual NFA Convention: Masterclasses Galore». Flutist Quarterly. 40 (3): 62 – via ProQuest.
  2. «- Patron of the Arts». patron.utrgv.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Stern, Wendy (February 2010). «The Awesome Marianna Gedigian» (PDF). The New York Flute Club Newsletter: 1–6.
  4. «Competition Winners Search Results». www.nfaonline.org. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Faculty – Flute Studio | Butler School of Music». flute.music.utexas.edu (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  6. «2015 Washington, D.C.». www.nfaonline.org. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։