Մարիանջելա Մելատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիանջելա Մելատո
իտալ.՝ Mariangela Melato
Fabrizio Careddu e Mariangela Melato.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1941(1941-09-19)[1][2]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել էհունվարի 11, 2013(2013-01-11)[1][2] (71 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[1]
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Renzo Arbore
Պարգևներ և մրցանակներCommander of the Order of Merit of the Italian Republic, David di Donatello for Best Actress, David di Donatello Award for Lifetime Achievement, Globo d'oro, Nastro d'Argento for Best Actress և Taormina Film Fest
web.archive.org/web/20120222193042/http://www.mariangelamelato.com/

Մարիանջելա Մելատո (իտալ.՝ Mariangela Melato, սեպտեմբերի 19, 1941(1941-09-19)[1][2], Միլան, Իտալիայի թագավորություն[1] - հունվարի 11, 2013(2013-01-11)[1][2], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանջելա Մելատոն ծնվել է Միլանում՝ ոստիկանի և դերձակուհու ընտանիքում[3][4]: Պատանեկան տարիքում հետաքրքրվում էր նկարչությամբ: Ծնողներն ուսանելու են ուղարկել Բրերայի ակադեմիա: Դեռահասության տարիներին Մելատոն սկսել է հետաքրքրվել թատրոնով: Որպեսզի կարողանար վճարել Էսպերիա Սպերանիի[5][6] դերասանության վարպետության դասերը, Մարիանջելան «La Rinascente» հանրախանութում որպես մանեկեն էր աշխատում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին կայացավ Մարիանջելայի թատերական դեբյուտը: Խաղացել է իտալացի ռեժիսորներ Լուկինո Վիսկոնտիի, Դարիո Ֆոյի և Լուկա Ռոնկոնիի բեմադրություններում[7]:

1970 թվականին դերասանուհին իր դեբյուտն է նշում կինեմատոգրաֆիայում՝ խաղալով Լուիջի Ձամպայի «Համընդհանուր բողոք» կինոկատակերգությունում: 1970-ական թվականները դերասանուհու կարիերայի համար դարձան ոսկե տասնամյակ՝ հընթացս որի խաղաց ներքոհիշյալ հայտնի կինոնկարներում՝ «Աշխատավոր դասը մեկնում է դրախտ» (1971), «Մենք նրան Անդրեա կկոչենք» (1972), «Դեպի լազուրե ծով անսովոր ճակատագրով քշվածները օգոստոսին» (1974), «Նադա» (1974), «Դու ի՞նչ նշանի տակ ես» (1975), «Սիրելի Միքելե» (1976) և «Կատու» (1977): Այդ տարիներին դերասանուհին չորս անգամ դառնում է «Դավիդ դի Դոնաթելլոյի» կինոմրցանակի դափնեկիր՝ որպես լավագույն դերասանուհի: Նույնքան էլ արժանանում է «Nastro d’Argento» կինոմրցանակին[8]:


Մարիանջելա Մելատոն իր մահկանացուն կնքել է 2013 թվականի հունվարի 11-ին՝ 71 տարեկան հասակում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[9]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 - «Հատուկ մրցանակ» («Աշխատավոր դասը մեկնում է դրախտ»)
1975 - «Լավագույն դերասանուհի» («Ոստիկանը»)
1977 - «Լավագույն դերասանուհի» («Սիրելի Միքելե»)
1978 - «Լավագույն դերասանուհի» («Կատու»)
1981 - «Լավագույն դերասանուհի» («Օգնիր ինձ երազել»)
1984 - «Հատուկ մրցանակ»
1986 - «Հռոմի ոսկե մեդալ»
2000 - «Հատուկ մրցանակ»

Տեսագրություններ =[խմբագրել | խմբագրել կոդը]

  • YouTube full-color icon (2017).svg Mariangela Melato — La signora del teatro  — Интервью актрисы журналисту Родольфо ди Джаммарко на передаче «Тайна актёра» в 2012 году.(իտալ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #172254868 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Lia Del Corno. Mariangela Melato. Milano 1941 — Roma 2013
  4. Anna Melato: «L’unico rimpianto di Mariangela? Non aver avuto figli»
  5. Curzio Maltese, «Melato — Siate esagerate», La Stampa, 30 August 1995.
  6. Lietta Tornabuoni, «Il bell’inferno della Melato», ,La Stampa, 18 May 1972.
  7. «Addio a Mariangela Melato Signora del teatro e del cinema»։ L'Unità։ 11 January 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին։ Վերցված է 29 March 2013 
  8. Melato, Mariangela
  9. John Francis Lane։ «Mariangela Melato | Film»։ The Guardian։ Վերցված է 2013-01-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]