Մարիանո Ռումոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիանո Ռումոր
իտալ.՝ Mariano Rumor
Bundesarchiv B 145 Bild-F054628-0037, Ludwigshafen, CDU-Bundesparteitag, Rumor.jpg
Դրոշ
Իտալիայի նախարարների խորհրդի 60-րդ նախագահ
1973 թվականի հուլիսի 26 - 1974 թվականի նոյեմբերի 23
Նախորդող Ջուլիո Անդրոետի
Հաջորդող Ալդո Մորո
Դրոշ
Իտալիայի նախարարների խորհրդի 57-րդ նախագահ
1968 թվականի դեկտեմբերի 12 - 1970 թվականի օգոստոսի 6
Նախորդող Ջովաննի Լեոնե
Հաջորդող Էմիլիո Կոլոմբո
Դրոշ
Իտալիայի արտաքին գործերի նախարար
1974 թվականի նոյեմբերի 23 - 1976 թվականի հուլիսի 29
Նախորդող Ալդո Մորո
Հաջորդող Առնալդո Ֆորլանի
Դրոշ
Իտալիայի ներքին գործերի նախարար
1972 թվականի փետրվարի 17 - 1973 թվականի հուլիսի 7
Նախորդող Ֆրանկո Ռեստիվո
Հաջորդող Պաոլո Էմիլիո Տավիանի
Դրոշ
Իտալիայի ներքին գործերի նախարար
1963 թվականի հունիսի 21 - 1963 թվականի դեկտեմբերի 4
Նախորդող Պաոլո Էմիլիո Տավիանի
Հաջորդող Պաոլո Էմիլիո Տավիանի
 
Կուսակցություն՝ Իտալիայի քրիստոնեական-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Պադովայի համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր հունիսի 16, 1915(1915-06-16)[1][2][3][4]
Ծննդավայր Վինչենցա, Վենետո, Իտալիա
Վախճանի օր հունվարի 22, 1990(1990-01-22)[1][2][3] (74 տարեկանում)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Գերեզման Cimitero Maggiore
Թաղված Cimitero Maggiore
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Mariano Rumor
 
Պարգևներ

Ռոբերտ Շումանի մրցանակ

Մարիանո Ռումոր (իտալ.՝ Mariano Rumor, հունիսի 16, 1915(1915-06-16)[1][2][3][4], Վինչենցա, Վենետո, Իտալիա - հունվարի 22, 1990(1990-01-22)[1][2][3], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի պետական և քաղաքական գործիչ, Իտալիայի 57-րդ և 60-րդ վարչապետ, Իտալիայի քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության անդամ[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանո Ռումորը ծնվել է 1915 թվականի հունիսի 15-ին Վիչենցայում: Հեռական կարգով ստացել է բարձրագույն բանասիրական կրթություն: 1946 թվականին Ռումոր Մարիանոն դարձել է Իտալիայի հանրապետության սահմանադրական վեհաժողովի անդամ[7]: 1948-1976 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր:

1959 թվականի փետրվարից՝ երկրագործության նախարար, 1963 թվականին կես տարի գլխավորել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը։

1972 թվականի փետրվարից մինչև 1973 թվականի հուլիսը՝ ներքին գործերի նախարար, 1974 թվականի նոյեմբերից մինչև 1976 թվականի հուլիսը՝ արտաքին գործերի նախարար: 1973 թվականին մահափորձ է վերապրել, որի ընթացքում ռումբի պայթյունից զոհվել է 4 և վիրավորվել 45 մարդ, սակայն Ռումորն անվնաս է մնացել:

1964-1969 թվականներին Ռումորը կատարել է քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության նախագահի պարտականությունները։

1968 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1970 թվականի օգոստոսի 6-ը և 1973 թվականի հուլիսի 26-ից մինչև 1974 թվականի նոյեմբերի 23-ը Մարիանո Ռումորը զբաղեցրել Է Իտալիայի Նախարարների Խորհրդի նախագահի պաշտոնը[8]:

Մարիանո Ռումորը մահացել է 1990 թվականի հունվարի 22-ին Վիչենցա քաղաքում՝ 74 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
  5. http://www.treccani.it/enciclopedia/mariano-rumor
  6. «Politician All the Way; Mariano Rumor»։ The New York Times։ Վերցված է մարտի 17, 2019 
  7. Einaudi, Mario The Constitution of the Italian Republic The American Political Science Review vol. 42 no. 4 (pp. 661–676), August 1948
  8. Mariano Rumor, Italian statesman

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]