Մարիանո Բարբասան
| Ծնվել է | փետրվարի 3, 1864[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Սարագոսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա |
| Վախճանվել է | հուլիսի 22, 1924[4][3][5] (60 տարեկան) |
| Մահվան վայր | Սարագոսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | Կոստումբրիզմ[6] և օրիենտալիզմ |
| Անդամակցություն | Real Academia de Nobles y Bellas Artes de San Luis? |
Մարիանո Բարբասան (իսպ.՝ Mariano Barbasán Lagueruela, փետրվարի 3, 1864[1][2][3][…], Սարագոսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա - հուլիսի 22, 1924[4][3][5], Սարագոսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա), իսպանացի նկարիչ, ով նկարում էր ժանրային տեսարաններ և քաղաքային տեսարաններ ռեալիզմի ոճով։ Հետագայում ազդեցություն է կրել իմպրեսիոնիզմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբասանը ծնվել է Սարագոսայում։ 1880-1887 թվականներին հաճախել Սան Կարլոսի գեղեցիկ արվեստների իրական ակադեմիան Վալենսիայում։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Մադրիդ և դարձել է պատմական թեմաներով նկարիչ` մասնագիտանալով Տոլեդոյի պատմության տեսարաններում, որտեղ նա երբեմն այցելում էր[7]։ Նա նկարում էր նաև տեսարաններ գրականությունից, ինչպես նաև` ներկայացրել է Walpurgisnacht of Faust-ի իր մեկնաբանությունը Գեղեցիկ արվեստների ազգային պատկերասրահում։
1889 թվականին իր «Joseph Interpreting the Cup-bearer's Dream» նկարի շնորհիվ կրթաթոշակ է ստացել` «Diputación Provincial de Zaragoza»-ից` ուսումը Հռոմի իսպանական ակադեմիայում շարունակելու համար։ Այնտեղ սովորելու ընթացքում նա հիմնականում նկարում էր բնապատկերներ և գյուղական կյանքի տեսարաններ[7]։
Նա ի վերջո որոշում է ապրել այնտեղ և ստուդիա է բացում. երբեմն ճամփորդելով դեպի Սուբյակո և Անտիկոլի Կորադո` նա նկարում է պլեներներ։ Հաճախակի ցուցահանդեսներ է կազմակերպել Գերմանիայում, Ավստրիայում, Անգլիայում, բայց ոչ Իսպանիայում, ինչի արդյունքում այդքան էլ հայտնի չէր իր երկրում։ 1912 թվականին նա կարճ ժամանակով ապրել է Մոնտեվիդեոյում և այնտեղ կազմակերպել է երկու ցուցահանդեսներ[8]։
Նա ապրել է Հռոմում մինչև 1921 թվականը, երբ նրա առողջությունը սկսել է վատանալ։ Վերադառնալով Իսպանիա` նա պաշտոն է զբաղեցրել Սարագոսայի Սան Լուիսի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որը վերջերս ազատվել էր Ֆրանցիսկո Պրադիլայի մահվան պատճառով։ Երկու տարի անց նա կազմակերպել է հետահայաց ցուցահանդես Սարագոսայի կենտրոոնական շուկայում[8]։ Մահացել է Սարագոսայում, 60 տարեկան հասակում։
1925 նրա որդին կազմակերպել է նոր, ավելի պաշտոնական ցուցահանդես, որը օգնել է հաստատել նրա վարկանիշը Իսպանիայում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտիկոլի Կորադոյի բնապատկերը
- Գյուղի փողոց
- Ժոսեֆը մեկնաբանում է
Գավաթակիրի երազանքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Mariano Barbasan Lagueruela — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Կերպարվեստի ազգային թանգարան
- 1 2 https://zaragoza.es/gicem2/kiosko/cementerio.jspx
- 1 2 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ https://valencianas-pintadas.blogspot.com/2017/11/mariano-barbasan.html
- 1 2 Biographical notes @ the Museo del Prado.
- 1 2 Brief biography Արխիվացված 2015-05-05 Wayback Machine @ the Gran Enciclopedia Aragonesa.
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Caja Rural de Aragón, Mariano Barbasán. 1864-1924 (exhibition catalog) Cajalón, 1995 84-89640-00-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Բարբասան» հոդվածին։ |
| ||||||